Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Օրական 2 ժամ լող և ոչ մի կաթիլ ալկոհոլ․ թե ինչ կյանքով է ապրում Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին գոհացնելու համար բավական է նրան լորի ձվով նախաճաշ պատրատել և անկարգ, կատաղած շուն նվիրել:

Սա՝ ըստ Newsweek-ի լրագրող Բեն Հուդայի՝ 2014 թվականին տրամադրած տվյալների: Նա երեք տարի էր ծախսել համաշխարհային առաջնորդի կյանքն ուսումնասիրելու և նրա մասին «Փխրուն կայսրություն. ինչպե՞ս Ռուսաստանը սիրահարվեց և հիասթափվեց Վլադիմիր Պուտինից» գիրքը:

Related image

Վերջերս միջազգային, հատկապես՝ ամերիկյան մամուլում բազմաթիվ լուրեր էին պտտվում Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուն միջնորդելու, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ու կլիմայի փոփոխության հետ կապված Փարիզում տեղի ունեցած հանդիպման մասին:

Սակայն ինչպիսի՞ն է Վլադիմիր Պուտինը իր երկրում՝ հայրենի հողի վրա։ Ահա որոշ լուսանկարներ, թե ինչպես է նա անցկացնում իր առօրյան:

Պուտինն առավոտյան ուշ է արթնանում, նախաճաշում է կեսօրին: Սովորաբար ուտում է մեծ ձվածեղ կամ մի մեծ ամանով շիլա, լորի ձվերով ուտեստ և ըմպում մրգային հյութ: Նրա ուտելիքի բաղադրիչները բերվում են Ռուսաստանի կրոնական առաջնորդի՝ պատրիարք Կիրիլի ֆերմաներից:

Putin rises

Նախաճաշն ավարտելուց հետո նա սրճում է:

Once he

Հետո մարզվելու հերթն է: Հաղորդում են, որ Պուտինն օրական 2 ժամ է ծախսում լողով զբաղվելու վրա: Լրագրող Հուդան պատմում է, որ լողալու ընթացքում Պուտինը մտքի մեջ լուծում է Ռուսաստանի բոլոր խնդիրները:

Next

Լողից հետո նա գնում է մարզասրահ՝ մարզվելու:

After

64-ամյա Պուտինը մարզվելու սիրահար է և միշտ բարելավում է իր մարզական վիճակը: 2015 թվականին արված այս լուսանկարում նա Ռուսաստանի վարչապես Դմիտրի Մեդվեդևի հետ է: Ասում են՝ նրա միայն մարզահագուստը 3,200 դոլար արժե:

The 64

Հագնվելու տեսանկյունից նա պահպանողական է. սովորաբար կրում է դասական կոստյում և փողկապ:

Putin

Պուտինը նախընտրում է Kiton և Brioni հագուստի բրենդները:

The state

ՌԴ նախագահն աշխատանքը սկսում է միայն կեսօրից հետո: Նախ և առաջ նստում է աշխատասենյակում և իր համար թողնված գրությունները կարդում:

The Russian

Գրությունների թվում են ներքին և արտաքին գործերի հետ կապված հաղորդագրությունները, ռուսական և միջազգային մամուլում տեղ գտած հոդվածները։ Նա գրքեր այդքան էլ չի կարդում, չնայած, ըստ Newsweek-ի տվյալների, 2006 թվականին նա մի երկար նովել էր կարդացել։

These

Երբեմն Պուտինի խորհրդականը համացանցում տարածված նրան և իր վարչակազմին ծաղրող տեսանյութերն է ցուցադրում։ Բացի սրանից՝ Պուտինն օրվա ընթացքում գրեթե չի օգտվում տեխնոլոգիաներից։ Փոխարենը նախընտրում է թղթապանակներ, թուղթ ու գրիչ և սովետական ֆիքսված հեռախոսներ օգտագործել։

Once

Պուտինը կարծես գիշերային բու լինի․ երբեմն գիշերը բավականին ուշ է քնում։ Ասում են՝ նրա ուղեղն ուշ ժամերին ավելի լավ է աշխատում։

The Russian

Երբ նա որևէ տեղ է գնում կամ ճամփորդում, ամեն ինչ պետք է այդտեղ փոխել՝ անկողինը, խնամքի պարագաները, մրգի ամանները և մնացած ամեն ինչ։ Պուտինը նաև երբեք չի ուտում այն ուտելիքը, որը Կրեմլի կողմից հատուկ ստուգում չի անցել։

While

Telegraph-ը նախկինում ուսումնասիրել և պարզել էր, որ Պուտինի սիրելի ուտելիքը պիստակով պաղպաղակն է։ Նա անգամ իր չինացի գործընկեր Սի Ցզինպինին G20-ի հանդիպման ժամանակ պաղպաղակ էր նվիրել։

Այնուամենայնիվ, ճամփորդելիս Պուտինը ոչ մի տեսակի կաթնամթերք չի օգտագործում։

The Telegraph

Ըստ որոշ տվյալների՝ Պուտինը միշտ փորձում է հեռու մնալ ալկոհոլից. բացառություն են միայն պաշտոնական հանդիպումները։ Վարկած կա, որ Պուտինի՝ ալկոհոլից ցուցադրաբար հեռու մնալը քաղաքական քայլ է։ Ռուսները ողջ աշխարհին հայտնի են որպես ալկոհոլիկներ, իսկ միգուցե նա այդպես փորձում է փոխել մարդկանց մոտ ռուսների մասին ունեցած պատկերացումները։

According

Նրա աշխատանքային ժամատախտակը շաբաթ-կիրակի օրերին ավելի ճկուն է, քանի որ ստիպված է գործերը հարմարեցնել անգլերեն լեզվի դասընթացների հետ։ Կիրակի նա երբեմն աղոթում և ինքնախոստովանություն է անում։

His wor

Ամիսը մի քանի անգամ Վլադիմիր Պուտինն իր ժամատախտակում փորձում է մի քանի ժամ ազատել, որպեսզի զբաղվի իր ամենասիրելի սպորտաձևով՝ սառցե հոկեյով։

Every

Փաստորեն, խաղի մեջ նրա հակառակորդները հաշվի չեն առնում իր ով լինելը։

As

Վլադիմիր Պուտինը նաև կենդանիներ է շատ սիրում։ Նրա շների անուններն են Կոննի, Յումե և Բուֆֆի։ Շները համապատասխանաբար լաբրադոր, ակիտա և կարակաչան ցեղատեսակների են։

Putin

2016-ին փոքրիկ միջադեպ էր եղել, երբ հարցազույցի ժամանակ Յումեն պատահմամբ սենյակ էր մտել և հաչացել ճապոնացի լրագրողների վրա։ Պուտինն անմիջապես նրան ուտելիք էր տվել և վարժեցնողական մի քանի հնարք ցուցադրել։

Yume