Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

5–րդ դարի մարգարեությունն իրականանում է. տարածվում է առաքելական մեր վարդապետությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ, հավատացյալ քրիստոնյա Խաչիկ Ստամբոլցյանը

– Պարոն Ստամբոլցյան, հոգևոր առումով մեր ժամանակներն ինչպե՞ս կբնութագրեք:

– Հիսուսն Ավետարանի մեջ ասաց` երբ որ գամ, երկրի վրա հավատքը կգտնե՞մ արդյոք:

Մենք խորհրդային ժամանակներում մտածում էինք, որ աթեիզմն ամբողջ աշխարհը կծածկի, և անաստվածություն կլինի ու հավատացյալ չի լինի: Հիմա փոխվեց իրադրությունն ու ավելի պարզ դարձավ: Լիքը աղանդավորներ կան, շատ հավատացյալներ կան, բայց հավատք չկա. նրանք դարձել են փիլիսոփաներ: Մասոնական կառույցների անդամներ են, Եհովայի վկաներ են, մորմոններ են: Աստծո խոսք, Աստծո ընտանիք, և չգիտեմ էլ ի՞նչ անվամբ հարյուրավոր աղանդներ կան, որոնք նույն Ավետարանն օգտագործում են իրենց համար: Եվ ասում են, որ ամենաճիշտն իրենք են: Եվ սրանք բոլորը շեղված են առաքելական կանոններից:

Այսինքն` այդ հավատացյալները սուտ հավատացյալներ են, Քրիստոսի հետևորդներ չեն:

Ասելս այն է, որ մենք հասել ենք ա՛յս ժամանակներին:

Բայց մի հետաքրքիր բան կա, որ մեզ մխիթարում է` 5–րդ դարում ազգությամբ վրացի, Երուսաղեմի պատրիարք Պետրե Իբերիացին Քաղկեդոնի ժողովից հետո, երբ եկեղեցին բաժանվեց առաքելականի և ուղղափառի, նամակ գրեց հայ առաքելական եկեղեցուն, ասելով` ճիշտ արեցիր, որ դու չմասնակցեցիր: Ես և՛ս չեմ ընդունում այդ ժողովը:

Եվ նա մարգարեացավ, երբ ասաց` ձեր եկեղեցին առաքելական ողջ մարգարեությունը պետք է պահի և իր հետ տանի միչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Եվ առաքելական վարդապետությունը կրկին Հայաստանից պետք է տարածվի մնացյալ քրիստոնյա աշխարհում:

Եվ այսօր տեսնում ենք, որ, իրոք, Քրիստոսի առաքելական եկեղեցու կանոնները մնացել են ընդամենը մի քանի եկեղեցիներում: Ընդամենը մի քանիսն են` Հայ առաքելական եկեղեցին, Ասորի եկեղեցու կեսը, ղպտիների եկեղեցին և հնդկական Մարաբա եկեղեցին: Եվ սրանք էլ չափերով փոքր են ու` ոչ հզոր:

Փաստորեն այսօր արդեն կատարվեց այդ վարդապետությունը: Հռոմի պապը, ունենալով 200–300 միլիոնանոց հոտ, ասաց` գալիս եմ Հայաստան ուխտի: Ասաց` գալիս եմ Հայաստանից ոգևորվելու:

Բացի դրանից Գրիգոր Նարեկացին, ըստ էության, իր ամբողջ վարդապետությամբ դեմ է կաթոլիկ եկեղեցուն: Բայց կաթոլիկ եկեղեցին ճանաչեց Նարեկացուն որպես տիեզերական վարդապետ:

Այսինքն` 5–րդ դարի մարգարեությունը, որ մեր առաքելական վարդապետությունը պետք է տարածվի, արդեն իրականանում է: Այն, որ Նարեկացին ընդունվեց որպես վարդապետ` ուսուցիչ, նրա վարդապետության տարածման սկիզբն է:

Իսկ գիտենք նաև, որ այս վերջին ժամանակների համար Սահակ Պարթևը տեսիլք ունի: Վկայում է, որ այդ ժամանակ շատ գարշելի իշխանավորներ ու հոգևորականներ պետք է գան: Բայց նաև ասում է, որ կարճ ժամանակում Լուսավորչի ցեղից հոգևորականներ պետք է դուրս գան և Արշակունյաց ցեղից` իշխաններ, և հայոց երկիրը պետք է ծաղկի:

Մենք` իսկական հավատացյալներս, գիտենք, որ այս նեղություններից հետո պետք է ծաղկենք: Ե՛վ եկեղեցին, և՛ պետությունը:

– Մեր ժողովուրդը տեղյա՞կ է, թե ինքն ինչի՞ է կարող, իր եկեղեցին ինչի՞ է կարող: Եվ սպասո՞ւմ է դրան: Թե անմասն է այդ ամենին ու կողքի է կանգնած:

– Հայ ժողովրդի մեջ Քրիստոսին հավատացողների թիվը շատ չէ, երևի կլինի նրա մի հինգ տոկոսը: Եվ ովքեր որ հավատք ունեն առ Աստված, գիտեն այդ մասին: Իսկ մյուս 95%–ը, ովքեր աթեիստներ են, փիլիսոփայության մեջ են, աղանդների մեջ են, նրանք բռնված են սատանայից: Եվ բաժանված են մեր ճշգրիտ վարդապետությունից` մեր սիրո գաղափարից:

Որովհետև Քրիստոսն ասաց` մեկ հոտ, մեկ հովիվ: Իսկ այսօր հոտը բաժանված է, դարձել են բողոքականներ, ավետարանչականներ և այլն, և այլն: Իսկ պառակտումը սատանայից է: Աստծո հոգին միաբանող է:

Այսինքն` այն մարդիկ, ովքեր ծանոթ են եկեղեցու վարդապետությանը, սպասում են: Իսկ ովքեր վարդապետությանը և, ընդհանրապես, Աստծո խոսքին ծանոթ չեն, ընկած են տվայտանքների մեջ: Եվ դրանից է, որ մարդը դառնում է կաշառակեր, գող, խաբեբա, ձայն վաճառող:

– Այսպե՞ս ասենք` լուսաբացից առաջ միշտ ավելի մութ է լինում:

– Հիսուսը Հայտնության գրքի մեջ ասում է` դու ոչ տաք ես, ոչ էլ` սառը: Երանի տաք լինեիր կամ` սառը: Այսինքն` ոչ հավատացյալ ես, ոչ անհավատ ես: Քանզի եթե մարդիկ խարխափող խավարի մեջ են, ուր ոչ լույս է, ոչ էլ` մութ, ապա նրանք այդտեղ իրենց նորմալ են զգում և ձգտում չեն ունենում լույսը գնալու:

Հիմա մենք հենց այդ գաղջ վիճակի մեջ ենք:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում