Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Յուրի Ավետիսյանը Լեզվի պետական տեսչությունը լուծարելու 4 պատճառ է բերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Կառավարությունը որոշել է լուծարել Լեզվի պետական տեսչությունը: Այս մասին արդեն իսկ կա նախագիծ, որը ենթադրաբար պետք է քննարկման դրվեր մայիսի 25–ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում: «Փաստի» հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը նշում է, որ հարցը պետք է քննարկվեր մայիսի 25–ի կառավարության նիստում, բայց այն չի քննարկվել և ըստ վերջինի՝ նախարարությունը գուցե՞ հակված է չլուծարելու տեսչությունը, և դեռ ավելին՝ կարգավիճակը բարձրացնելո՞ւ: «Պիտի սպասենք, թե քաղաքականությունը ինչ ուղղությամբ կգնա»,– ասում է նա:

Սակայն մինչ այս մեր այն հարցին, թե տեսչության լուծարումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և արդյո՞ք որն է լուծարման իրական պատճառը՝ վերջինս պատասխանում է, թե որքանով ինքն է հասկացել՝ ցանկանում են լուծարել և տրոհել գործառույթները տարբեր նախարարությունների և կազմակերպությունների միջև: «Այդ իմաստով, իհարկե, եթե հսկողությունը կենտրոնացված չէ՝ թուլանալու է: Իսկ լեզվի պետական տեսչությունը կարողանում էր վերահսկողությունը կենտրոնացված պահել իր ուշադրության կենտրոնում:

Այսինքն՝ կանոնակարգով այդպես է, բայց ուրիշ հարց է, որ Լեզվի պետական տեսչությունը չէր իրականացնում, ի զորու չէր կամ չէր կարողանում իրականացնել այդ աշխատանքները:

Իրենց ասելով դաշտը կանոնակարգված չէր, իրենք բավարար լծակներ չունեին գործառույթներն իրականացնելու համար: Հետևաբար իրենք այս վերջին 12 տարիների ընթացքում գրեթե չեն աշխատել, չնայած ասում են, որ 2012–14 թթ. 70–100 վարույթներ են իրականացրել: Սակայն մյուս կողմից էլ կառավարության ներկայացուցիչը ասում է, որ նրանք իրավունք չունեին նման գործառույթ իրականացնելու»,– նշում է նա:

Յուրի Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեսչության լուծարման չորս պատճառներ է բերում. «Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ կառավարությունը ցանկանում է ապակենտրոնացնել վերահսկողությունը, որը երևի իրենց քաղաքականության մասն է: Երկրորդն այն է, որ իրականում տեսչությունը վերջին տասնամյակում և դեռ մի փոքր էլ ավելի՝ անգործության էր մատնված: Երրորդը պատճառն իմ կարծիքով ապաշնորհ ղեկավար ունենալն է, ով չի կարողանում իրականացնել գործառույթներ, գրեթե լավ չի պատկերացնում անելիքները: Չորրորդ պատճառն էլ այն է, որ այդ գործունեության, իրավասությունների մի հատվածը վերապահվեց Հայերենի բարձրագույն խորհրդին, որը ստեղծելու որոշումը կայացրել է կառավարության ղեկավարը և առաջիկայում այդ խորհուրդը պիտի գործի:

Սրանից բացի, ասում են, որ ահագին գումարներ են վճարվել ու աշխատանքներ չեն իրականացվել: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ աղմուկ բարձրացվեց Լեզվի պետական տեսչության ղեկավարի հետ կապված հենց հիմա, երբ լուծարման հարց է դրված: Կարող էին 13 տարի առաջ բարձրացնել հարցը, երբ իր ձեռքերը շղթայում էին և ինքը ոչինչ չէր անում, բայց դրա դիմաց գումարներ էր ստանում: Կառավարությունն էլ մյուս տեսանկյունից է ճիշտ. գումար են տվել, ձայն հանեիք, դաշտը կարգավորեիք և աշխատեիք, բա ինչո՞ւ եք լռել այսքան տարի»,– ասաց մեր զրուցակիցը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում