Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Հովհաննես Մարգարյան. «Որևէ մեկը չի կարող մեզ սպառնալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ընդդիմադիր ավագանիների հետ իրենցից մանդատ խլելու առթիվ ավագանու նիստերի բոյկոտ հայտարարած Հայկական վերածնունդ կուսակցությունը նախօրեին որոշել է մասնակցել ավագանու նիստին: Նշենք, որ մինչ այդ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ նախագիծ կներկայացնի ավագանու նիստերից անհարգելի բացակայած` ավագանու 16 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Փաստը» զրուցեց ՀՎԿ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, ով Գյումրու ընտրություններում գլխավորում էր ՀՎԿ ցուցակը, իսկ այժմ նշանակվել է Արթուր Բաղդասարյանի Ոսկեվազի գործարանի տնօրեն:

– Պարոն Մարգարյան, ի՞նչն էր պատճառը, որ ՀՎԿ–ն որոշեց մասնակցել Գյումրու ավագանու նիստերին: Դա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի սպառնալիքի արդյունքո՞ւմ, որ ինքը կդիմի բացակայող ավագանիներին զրկելու համար:

– Որևէ մեկը չի կարող մեզ սպառնալ: Մենք բացառապես միշտ քաղաքական դաշտում գործել ենք մեր խղճով, համոզմունքներով և տեր ենք կանգնել մեր ժողովրդի վստահության քվեին: Նախ ասեմ, որ մենք կաշկանդված չենք մեր որոշումների մեջ և մինչև մարտ ամիսը բոլորիդ աչքի առաջ ակտիվ պայքարել ենք, որ մեզանից այդ ֆոկուսային բոնուսային համակարգով խլված մեկ մանդատը վերադարձնենք: Եթե հիշում եք, այդ համակարգով մեզնից ու ԲՀԿ–ից մեկական մանդատ խլվեց ու արդյունքում իշխանության ձեռքին հայտնվեց 17 մանդատ, ինչը լուծեց քվորում ունենալու խնդիրը: Մենք մինչև վերջ պայքարեցինք, և մարտի 10–ին, 3 քաղաքական ուժերով հավատարիմ մնացինք ընդդմադիր ուժերի հուշագրին: Դրանից հետո էդ հուշագիրը կորցրեց իր ուժը: Որպես այս նստաշրջանի ավագանու վերջին նիստ, սեպտեմբերից նոր նստաշրջան է սկսվում, մենք թողեցինք մեր տեղական կառույցներին, որ որոշում կայացնեն ու ընդամենը գրանցվեն: Խոսակցություններից զերծ մնալու համար որոշեցինք գրանցվել: Մենք ոչ կաշկանդված ենք, ոչ որևէ մեկից կախման խնդիր ունենք: Ինչ վերաբերում է նենգ ասեկոսեներին մեր ավագանիների հասցեին, թե կա պայմանավորվածություն, էնտեղ գումար են տալիս և այլն, ես միայն կողջունեմ իրավապահ մարմիններին, որ այդ ուղղությամբ ուշադրություն դարձնեն:

– Պարոն Մարգարյան, այսպիսով չի՞ ստացվում, որ Դուք հաշտվեցիք Ձեր կորցրած մանդատի հետ, ընդունեցիք իշխանության խաղի կանոնը և հիմա հանձնվում եք:

– Ոչ, մենք որևէ անգամ չենք հանձնվել, շարունակելու ենք պայքարել, ուղղակի այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք: Մենք օգտագործել ենք բոլոր իրավական ճանապարհները: Չհասկացանք, ինչի պետք է հանձնվենք: Հիմա էլ ենք ասում, որ մեզ զրկել են մեկ մանդատից: Չեմ պատկերացնում, որ տարիներ շարունակ ավագանու անդամները չպիտի մասնակցեն ավագանու նիստերին:

– Իսկ մյուս ընդդիմադիրների կարծիքը, ում հետ Դուք գնացիք ՍԴ և ովքեր չեն մասնակցում ավագանու նիստերին, Ձեզ չի՞ հետաքրքրում:

– Այսինքն, ի՞նչ կարծիք: Մենք որոշում ենք կայացրել, որ ՍԴ որոշումից հետո մենք բոլորս անկախ ու ազատ ենք մեր որոշումների մեջ: Մենք կաշկանդված չենք որևէ հարցում:

– Մտավախություն չունեք, որ Ձեզ կմեղադրեն իշխանության հետ պայմանավորվածության մեջ:

– Ոչ միայն մտավախություն չունեմ, այլև ուշադրություն էլ չեմ դարձնում այդ նենգ ասեկոսեներին:

– Հնարավո՞ր է՝ Վանաձորում էլ Ձեր տեղական կառույցը նման որոշում կայացնի, և գնաք, մասնակցեք ավագանու նիստին:

– Ես որևէ կապ չեմ տեսնում Վանաձորի ու Գյումրու հետ, էնտեղ մեկ այլ խնդիր, էստեղ՝ այլ: Գյումրիում քվորումի խնդիր չկա:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, պե՞տք է նիստերին մասնակցեն ՀՎԿ Վանաձորի ավագանիները:

– Գիտեք ինչ՝ Վանաձորում մեզանից մանդատ չեն տարել, էստեղ մեզանից մանդատ են տարել, տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է տեղական մեր մարմինները ինչ կորոշեն, իրենք հրապարակային էդ մասին կասեն:

– Ասել է թե՝ չեք էլ բացառում, որ Վանաձորում հնարավոր է նմանատիպ որոշում կայացվի:

– Ես չասացի որևէ բան, ես ասացի՝ մեր կառույցները կաշկանդված չեն, կքննարկեն մեր կառույցները, բաց, հրապարակային կխոսենք: Ինչ կա դրա մեջ, որ Գյումրիում քննարկել, որոշել են, գնացել, գրանցվել են:

– Պարոն Մարգարյան, վերջին շրջանում ՀՎԿ–ն բավական պասիվ է, ի՞նչն է պատճառը, հնարավո՞ր է չի կարողանում ուշքի գալ խորհրդարանի ընտրություններում պարտությունից հետո:

– Խորհրդարանական ընտրություններում մենք չենք պարտվել, տեսաք, ինչ տեղի ունեցավ, այն ձայնի աճուրդը, որն իրականացվեց բոլորիս աչքի առաջ, հիմա պատկերն այս է: Ունեցել ենք էնպիսի քվե, որ մենք կարող էինք խորհրդարանական քաղաքական ուժ լինել, բայց այնպիսի մասնակցություն եղավ, որ մեր տոկոսը շուրջ 4% կազմեց: Որևէ խնդիր չկա, մենք ակտիվ ենք, շարունակելու ենք պայքարը հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության, հանուն մեր ընտրողների:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում