Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Region

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսում են Ադրբեջանը և Հայաստանի ընդդիմությունը. Հայկ Կոնջորյան

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսում են Ադրբեջանը և Հայաստանի ընդդիմությունը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, թե «հարց է առաջանում՝ արդյոք հայաստանյան ընդդիմության և Ադրբեջանի իշխանությունների միջև դաշինք կա՞ ձևավորված՝ հարվածելու Հայաստանի իշխանություններին»:

«Ընդդիմությունը հավատում է ոչ թե իրական փաստերին, որոնք որ կան, այլ այն երևակայական դավադրությունների տեսություններին, որոնք ընդդիմությունը կամ գուցե այլ ուժեր, գուցե նույնիսկ Հայաստանից դուրս գեներացնում են և ընդդիմության հետ տիրաժավորում են հայաստանյան հասարակական և քաղաքական դաշտում, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը չի մտնելու միջանցքային տրամաբանության մեջ», - ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, որոնք պետք է հրապարակեին փոխվարչապետերը, Կոնջորյանն ասաց հանձնաժողովն աշխատում է մի շարք գործնական և տեխնիկական հարցերի հստակեցման և վերջնականացման ուղղությամբ:

Հարցին «3+2» ձևաչափով նիստին մասնակցելը չի՞ հակասում Երևանի դիրքորոշմանը, ՔՊ ղեկավարը պատասխանեց. «Հակասություններ չկան, քանի որ մենք նախապես հայտարարել էինք, որ այս ձևաչափում քննարկվող հարցերը չեն կարող կրկնել այն ձևաչափերը, որտեղ մենք արդեն իսկ քննարկում ենք տարբեր հարցեր, այդ թվում մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում, կամ նույն կոմունիկացիաների ապաշրջափակամն և այլ հարցեր: Այս տեսանկյունից մենք նաև այս մասով տեղեկացրել ենք մեր գործընկերներին, մասնավորապես, ռուս գործընկերներին, և ինչպես վարչապետը հայտարարեց, նաև մեր ռուս գործընկերներից ստացել ենք ազդակ, որ նրանք ևս կիսում են մեր մոտեցումն այս մասով»:

Կորնջորյանը նշեց, որ նիստի ընթացքում կարող են քննարկվել տարածաշրջանային քաղաքականության հետ առնչվող տարբեր թեմաներ, որոնք կարող ենք Հայաստանի համար ունենալ հետաքրքրություն:

«Մենք նաև նշել ենք կառավարության ծրագրում, որ Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից ևս ակտիվություն ցուցաբերել և լինել պրոակտիվ, բնականաբար, Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսանկյունից ելնելով: Այս մասով եթե կլինեն հարցեր, որոնք կտեղավորվեն նշածս տրամաբանության մեջ, բնականաբար, քննարկումներ կլինեն, և մեր դիրքորոշումները մենք ապագայում կհայտնենք», - ասաց նա:

Դիտարկմանը՝ «կա տեսակետ, որ այս ձևաչափը հայանպաստ չէ, և ինչո՞ւ է Երևանը միանում թուք-ադրբեջանական նախաձեռնությամբ ստեղծված ձևաչափին», Կորնջորյանը պատասխանեց. «Կարող են լինել մարդիկ, որոնք կասեն, որ այս տարածաշրջանը որոշակիորեն հայանպաստ չէ ընդհանուր տարածաշրջանային ստեղծված իրավիճակով, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք, չպետք է մասնակից լինենք տարածաշրջանային քաղաքականությանը, որովհետև մենք այս տարածաշրջանի անքակտելի և կարևոր մասն ենք հանդիսանում: Մենք պիտի ամեն բան անենք, որ Հայաստանը դառնա գործոն այս տարածաշրջանում, ու դա նշանակում է՝ բոլոր այն հարթակները և այն հնարավորությունները, որոնք կան և կարող են լինել, Հայաստանն ավելի գործուն սուբյեկտ դարձնելու համար մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները»: