Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Culture

Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել. նոր բացահայտումներ հնավայրում

«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի մի կառույցի հետ»,- պատմում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, Կարմիր բլուր մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը:

Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ:

«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների հետ գործ ունենք: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է Ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում, Իրանի տարածքում: Գործ ունենք արքայական ախոռի հետ, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններն են տանիքի համար արվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմը: Այսինքն, տեսեք, ինչ հզոր պատ ունենք»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:

Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ գործ ունեն հայկական միջնադարյան 2650 տարվա քարավանատան հետ:

Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը պատմում է մեծ հրդեհի կամ հրդեհների մասին, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:
Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:

«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում ունենք մանր եղջրավոր անասունների ոսկորներ: Հողից հատուկ անալիզ է արվելու Կոպենհագենում, որտեղ հողից փորձելու են կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտությունների համար նյութեր են ուղարկվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,-ասում է Միքայել Բադալյանը:

Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք թույլ կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:

«Կարմիր բլուրը Երևանի կարևորագույն հնավայրերից է, բայց դրա հանրահռչակման մասին խոսելուց առաջ պետք է խոսենք դրա պատշաճ տեսքի բերելու, ենթակառուցվածքների զարգացման և ներկայանալի դարձնելու մասին: Վերջին 2- 3 տարում լայնածավալ աշխատանք է իրականացվել: Ցավոք, Կարմիր բլուրը վերածվել էր շինաղբ թափելու մի վայրի և մեծածավալ աշխատանքի արդյունքում այնտեղից գրեթե ամբողջությամբ շինաղբը հեռացված է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է Կարմիր բլուրում բավական մեծ ծավալով բարեկարգման աշխատանք կատարել՝ ճեմուղու որոշակի հատվածը, որովհետև այն շատ մեծ է և մաշված, նոր լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, անվտանգության տեսախցիկներ, ցուցանակներ, նաև ավտոբուսների համար կայանատեղի: Առաջին փուլում սա կանենք, հաջորդիվ արդեն կկարողանանք ավելի ընդլայնել աշխատանքները: Ի դեպ, սա «Ակտիվ քաղաքացու» շրջանակում ներկայացված նախագիծ էր»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:

Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտածում է նաև տարածքում թանգարանային շենք կառուցելու մասին:

Նոր պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում՝ ուրարտական ժամանակաշրջանին նախորդող ու հաջորդող պատմությունը բացահայտելու և մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար: