Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group
Politics

Համաշխարհային զարգացման նոր պարադիգմ` շատ հետաքրքիր ու շատ հեռանկարային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը

– Պարոն Գաբրիելյան, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Որքան էլ տարօրինակ հնչի, անգամ որոշ դրական բաներ կարող են լինել: Այն առումով, որ այժմ ձևավորվում է նոր գաղափարախոսություն:

Միաժամանակ, եթե Թրամփը այդպես հայտարարեց, չի կարելի ասել, թե Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից: Այս պարագայում չի կարելի Թրամփին ու Միացյալ Նահանգները նույնացնել իրար հետ:

Ինչո՞ւ եմ այդպես ասում. որովհետև եթե անգամ նրանց Կոնգրեսը համաձայնվի Թրամփի հետ ու համապատասխան որոշում կայացնի, ապա միևնույն է, համաձայնագրից դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն չորս տարի հետո:

Բացի դրանից, եթե անգամ ԱՄՆ–ը պետականորեն է դուրս գալիս, ապա կա փորձ նաև նման դեպքի համար: Այս երկիրը, ի վերջո, չվավերացրեց ու չմտավ նաև Կիոտոյի արձանագրության մեջ: Սակայն նրանց բոլոր նահանգները հայտարարեցին, որ կկատարեն արձանագրության մեջ ներառված պարտավորությունները նահանգային մակարդակով: Եվ ոչ միայն կատարեցին, նույնիսկ` գերակատարեցին:

Այնպես որ, Թրամփի կամ կլիմայական այլ սկեպտիկների ազդեցությունը էկոհամակարգի վրա այնքան մեծ չէ, որքան մամուլով կամ այլ միջոցներով տարածվում է:

– Դուրս է գալիս` Թրամփը հայտարարեց, թե` չհայտարարեց, միևնույն է` Ամերկայի Միացյալ Նահանգները կրկին իր պարտավորությունները կատարելու է:

– Նախ ես ասացի, որ դեռևս չորս տարի ձգվելու է կատարման ընթացքը: Բացի դա, այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք ևս կա: Ճիշտ է, այսպես ասած, Թրամփի դրդմամբ ֆինանսական հոսքերի որոշ քանակություն կպակասի: Բայց, ի հակադրումն պետական մոտեցման, այս երկրի մասնավոր կառույցներն են նախաձեռնություններ ցուցաբերում: Ոչ պետական կառույցներից շատերն իրենց վրա են վերցնում այդ պարտականությունների կատարումը:

Ուստի դրա համար եմ ասում, որ կարելի է անգամ հեգնել Թրամփի այդ դիրքորոշումը: Որովհետև այս դեպքում արդեն ակտիվանում են ոչ պետական կառույցները: Եվ այս խողովակներով կլիմայական փոփոխությունների կանխման համար ֆինանսական հոսքերն անգամ արդեն ավելի շատ են լինում` կրկնակի ավելին քան դրանք պետք է հատկացվեին պետության կողմից:

Եվ սա հրաշալի երևույթ է, երբ ոչ պետական կառույցներն են սկսում մասնակցել գործին: Այսինքն` ժողովուրդն իր վրա է վերցնում այն: Դրանք համայնքներն են, տեղերի բնակչությունն է:

Իսկ մի քանի շաբաթ առաջ Բոննում տեղի ունեցավ Փարիզյան համաձայնագրի կոնվենցիայի բարձրագույն մարմնի նիստը, որտեղ մեծ ընթացք ստացավ համաձայնագրի ոչ կողմ, այսինքն` ոչ պետական սուբյեկտների մասնակցության խնդիրը: Անգամ նախատեսվեց վերջիններիս մասնակցության համար ստեղծել ընթացակարգ ու տարվա վերջին այն ներկայացնել հաստատման:

– Ըստ ձեզ, ո՞րն է Թրամփի շարժառիթը. պաշտպանում է իր երկրի արդյունաբերական շահե՞րը, ֆինանսական հնարավորություննե՞րն է խնայում:

– Բոլորն են այդպես մտածում, նաև` միջազգային հանրությունը: Բայց մեկ բան ակնհայտ է` մեկուսանալով, Միացյալ Նահանգներն ուզում է խոչընդոտել այսօրվա բուռն զարգացող տեխնոլոգիաների փոխանակմանը ու ընդհանրապես միջազգային համագործակցությանը: Սակայն դա չի կարող տեղի ունենալ, որովհետև տեխնոլոգիաների փոխանակումը պետության միջոցով չի լինում:

Նույն կերպ եղել է նաև Կիոտոյի արձանագրությունների շրջանակներում: Ավելին` Կիոտոյի արձանագրությունների մեջ Միացյալ Նահանգների չմտնելը հիմքեր ստեղծեց, որ ոչ պետական կառույցները գործեն: Եվ կարելի է ասել, որ հենց սրանով է դրվում համաշխարհային զարգացման նոր գաղափարախոսությունը: Փաստորեն ստեղծվել է նոր պարադիգմ` շատ հետաքրքիր ու շատ հեռանկարային: Հենց մեր երկրի` Հայաստանի 13 քաղաք ինքնուրույն, պետությունից անկախ, արդեն մի քանի տարի է հայտարարել են իրենց մասնակցության մասին` Եվրամիության կողմից նախաձեռնած «Քաղաքապետների դաշինք» համագործակցության շրջանակներում:

Իսկ սա հնարավորություն է ստեղծում, որ միանան նաև Արցախի քաղաքներն ու ոչ պետական կառույցները: Վերջին հաշվով կլիման «անցնում է» նաև Արցախի վրայով. ինչո՞ւ պետք է քաղաքական դրդապատճառներն ազդեն մի տարածքի ժողովրդի վրա, որը չունի միջազգային պետական ստատուս: Կամ կլիման ի՞նչ կապ ունի պետական ստատուսի հետ:

– Ստացվում է, որ բնապահպանական խնդիրների լուծումը կարող է օժանդակել քաղաքական հարցերի լուծմանը:

– Ոչ թե օժանդակել, այլ քաղաքական հարցերն արանքից դուրս բերել: Ես այսպես կձևակերպեի: Որովհետև այսօր քաղաքականության տակ հասկացվում են միջպետական հարաբերություններ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում