Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Ընտրակաշառքը, որպես հիբրիդային ռեժիմի հետևանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

– Պարոն Ադիբեկյան, ժողովուրդը զանգվածաբար իր ընտրակաշառքը վերցրեց ու գնաց ընտրությունների: Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ տրամադրությունների մեջ է այժմ: Դեռ այդ տասական հազարների էյֆորիայի մե՞ջ է, թե դուրս է եկել նրանից:

– Չէ, դուրս է եկել: Որովհետև տասը հազարն արդեն ծախսել են: Այն ծախսելը մեկ–երկու օրվա պատմություն էր: Եվ ես չեմ կարծում, թե այդ տասը հազարով եղանակ էր ստեղծվում: Պարզապես նրանց համար հիմա վատն այն է, որ հաջորդ ընտրությունները հինգ տարի հետո են լինելու:

– Իսկ, համենայն դեպս, նրանց մոտ այդ հերոսական լինելու զգացողությունը, որ կարողացան տասը հազար դրամ աշխատել, դեռ պահպանված կլինի՞:

– Մի մասը կարծում է, որ ընտրակաշառք վերցնելն իր համար խաղ է: Կատակի նման մի բան է` վերցրեցինք, գնացինք այսպես արինք, այնպես արինք…

Մարդ էլ կա, որ, իրոք, լրջորեն է վերաբերվում փող վերցնելուն:

Ընտրակաշառք բաժանողներից մեկն անձամբ է ինձ ասել, որ եթե փող վերցնող տասը հոգուց մեկն էլ իրենց ձայն տա, ապա իրենք գոհ կլինեն: Որովհետև գիտեն, որ, միևնույն է, ինը հոգին իրենց դեմ են քվեարկելու:

Այնպես որ, ընտրակաշառքն ընտրությունների վրա ազդող բան չէ: Բայց վատն այն է, որ դրանով բնակչությունը թերահավատ է դառնում ընտրովի իշխանությունների նկատմամբ: Եվ այս ընտրակաշառք բաժանելու փաստի ողջ տխուր հետևանքը հենց դա է` ընտրովի իշխանությունն ընտրողի աչքում իր վստահության վարկանիշն իջեցնում է:

Իհարկե, մարդիկ կան, որ գնում ու իրենց կամքով են քվեարկում: Բայց կան և մարդիկ, որ ընտրակաշառքով են քվեարկում: Եվ այս` ազնվորեն քվեարկության գնացած մարդը մտածում է, որ ոչ բոլորն են իր նման քվեարկել, որ մարդիկ ծախված են, բոլորն էլ ընտրակաշառք են վերցրել ու նոր գնացել քվեարկության:

Ու այս դեպքում է արդեն, որ ընտրովի իշխանության վարքագիծը լրջորեն անկում է ապրում:

– Իսկ դա ինչպիսի՞ հետևանք կարող է ունենալ մեր պետության համար:

– Ոչ մի հետևանք: Դա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջին անգամը:

Մեր նման երկրներում, որտեղ բնակչությունը բևեռացված է փոքրաքանակ հարուստների ու մեծաքանակ աղքատների միջև, ընտրակաշառքը դեռ երկար ժամանակ կմնա:

– Այսինքն` եթե խոսում ենք, որ ընտրակաշառքի միջոցով բարոյալքում ենք ժողովրդին, ճիշտ չէ:

– Ժողովրդի բարոյականությունն ինչպես կա, այնպես էլ կմնա: Եվ բարոյականության առումով ընտրակաշառքը վճռական գործոն չէ:

– Ժողովրդին առանձնապես բարոյապես չենք փչացնում:

– Առանձնապես` ոչ: Որովհետև փչացողը փչանում է: Ով էլ մի քիչ ամուր է` մերժում է: Ասում է` դռան զանգը տվեցին, դռները փակեցի, հլա մի հատ էլ հետևներից հայհոյեցի:

Մեկն էլ կա` խաղ է խաղում: Օրինակ՝ մեր վարորդն ասում է` երկու կուսակցությունից փող եմ վերցրել, բայց ձայնս տվել եմ երրորդին: Նաև ասաց` չնայած այդ առաջարկողներից մեկին շատ կցանկանայի ձայնս տալ: Բայց քանի որ եկել ու ինձ ուզում են կաշառել, դրա համար մտածեցի` ձայնս իրենց չեմ տա:

Ահա, նաև այսպիսի վերաբերմունք էլ կա:

– Եվ, ի՞նչ եք կարծում` այս ամբողջ խաղի մեջ, եթե այդպես բնութագրենք, ժողովուրդը հաղթո՞ղ դարձավ, պարտվո՞ղ դարձավ…

– Եթե չկա իրական ժողովրդավարություն վերևում` իշխանության վերնախավում և եթե չկա երկխոսություն ընդդիմության ու իշխանական հատվածների միջև, ապա այս ներքևի մասի ժողովրդավարությունն իմաստը կորցնում է:

Ուստի դրա համար է, որ մեր երկրի ռեժիմը համարում են հիբրիդային: Որտեղ ավտորիտար ռեժիմն ընկերակցում է ժողովրդավարական ընտրական համակարգի հետ:

Մենք սա պետք է հասկանանք ու աստիճանաբար փորձենք եղածը վերանայել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում