Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Region

Թբիլիսիի համար դժվար է քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ, բայց Մուխթարլիի գործն իր հետքը կթողնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսվել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման գործով: Տվյալներ արդեն կա՞ն:

– Դեռևս միայն հայտարարվել է քննություն սկսելու մասին: Համապատասխան մարմինները գործ են հարուցել մարդու տեղաշարժը սահմանափակելու հոդվածով: Իհարկե, աբսուրդ է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե լրագրողը, ով շուրջ 2 տարի բնակվում էր Վրաստանում և հետապնդվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, չգիտես ինչու, որոշել է վերադառնալ, այն էլ ապօրինի հատելով սահմանը և հետը տանելով 10 000 դոլար գումար: Հենց այդ հիմքով էլ Բաքվում քրգործ են հարուցել:

Իսկ ընդհանրապես Վրաստանի իշխանությունները լուրջ քննադատության թիրախ են դարձել վրացի ընդդիմադիրների ու հասարակական հատվածի համար: Հիմնական մեղադրանքները հնչում են ներքին գործերի նախարարի, հատուկ ծառայությունների նկատմամբ, պահանջում են հրաժարականներ: Գիտեք նաև, որ լրագրողները, ՀԿ–ները ցույցեր են կազմակերպում: Կա միջադեպի եղելության երկու տարբերակ: Կամ՝ դեպքը տեղի է ունեցել ոչ առանց Վրաստանի իրավապահների կամ հատուկ ծառայությունների միջամտության: Կամ՝ ադրբեջանական հատուկ ծառայություններն են կազմակերպել այդ գործողությունը՝ առանց տեղեկացնելու վրացական կողմին: Երկու դեպքում էլ դա վնասում է Վրաստանի իմիջին: Վերջին տարիներին Վրաստանն առաջընթաց է գրանցել տարբեր ուղղություններով, հատկապես մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտներում: Ուստի այս դեպքը մեծ հարված է:

– Իսկ վրացական կողմը Ադրբեջանի դեսպանին կանչե՞լ է կամ Բաքվին որևէ պահանջ, դիմում ներկայացրե՞լ է:

– Չեմ կարծում, թե դրա կարիքը կա: Տրամաբանորեն դիտարկենք՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ լրագրողը ապօրինի հատել է սահմանը: Դա մի կողմից հարվածում է վրացական շահին, քանի որ նշանակում է, որ Վրաստանի սահմանապահները համապատասխան զգոնություն չեն դրսևորել, մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը ցույց է տվել, որ այդ մարդն ինքն է հատել, այսինքն, հատուկ ծառայությունների միջամտություն չկա: Ամեն դեպքում վրացական շահը, իմիջը վնասվում է: Բայց չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունները քննադատական հայտարարությունով հանդես գան կամ պահանջներ ներկայացնեն, նաև հաշվի առնելով այդ երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունները:

– Վրացական մամուլում տեղեկություն եղավ, որ առևանգումը կազմակերպել էին «Socar–Վրաստան» ընկերության անվտանգության աշխատակիցները, իսկ Socar–ը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է:

– Այդ տեղեկությունը եղել է առևանգված լրագրողի կնոջ հայտարարության հիման վրա: Մուխթարլիի կինը նշել էր, որ Socar–ի անվտանգության աշխատակիցներն իրենց շարունակաբար հետապնդել են:

– Վրաստանում ԱՄՆ–ի դեսպանը հայտարարեց, որ Վրաստանում ադրբեջանցի մյուս ընդդիմադիր վտարանդիները կարող են հանգիստ լինել, նրանց վտանգ չի սպառնում: Ընդհանրապես Վրաստանում շա՞տ են ադրբեջանցի վտարանդիները:

– Նախկինում էլ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ տեղափոխվել են Վրաստան: Հատկապես նրանք, ովքեր քննադատական հոդվածներ են գրել կամ հայտարարություններ են արել մասնավորապես Ալիևների ընտանիքի առնչությամբ: Նույն այս լրագրողն էլ լրագրողական հետաքննությունն է անցկացրել, բացահայտել թե Ադրբեջանում, թե Վրաստանում Ալիևների բիզնեսները: Իսկ ընդհանրապես նաև եղել են դեպքեր, երբ Թբիլիսին է նրանց արտահանձնել Բաքվին:

– Վերջերս Թբիլիսիում ձերբակալվել էր մի բժիշկ, կարծեմ ատամնաբուժարանի տնօրեն, ում Բաքվում համարում էին ադրբեջանցի ընդդիմադիրների ֆինանսական գլխավոր աղբյուրը:

– Այո, նրան Թբիլիսին էր արտահանձնել: Բաքուն հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում գործում է ադրբեջանական ընդդիմության մի կորիզ, ովքեր հակաադրբեջանական գործունեություն են նախաձեռնել, նույնիսկ հեղաշրջում են նախապատրաստել:

– Հաշվի առնելով վրաց–ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, ադրբեջանցի ընդդիմադիրներն ինչո՞ւ են ապաստան գտնում հենց Վրաստանում:

– Չեմ կարող ասել: Բայց գուցե հետայսու նման գործիչները Վրաստանը չդիտարկեն որպես իրենց համար անվտանգ երկիր: Թեպետ դեռ պետք է քննություն ընթանա, պետք է լինի Վրաստանի պաշտոնական հայտարարությունը, որը կտա շատ հարցերի պատասխաններ:

– Լրագրողի առևանգումը ոչ միայն իրավական հարց է, այլև դառնում է քաղաքական խնդիր: Այն որևէ ազդեցություն կունենա՞ վրաց–ադրբեջանական հարաբերությունների վրա:

– Չեմ կարծում: Վրաստանն այսօր լուրջ կախվածության մեջ է Ադրբեջանից հատկապես էներգետիկ առումով: Թբիլիսիի համար շատ դժվար է քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Բայց միաժամանակ հետագայում ինչ–որ դրվագներում այս ամենը հետք է թողնելու, քանի որ նաև միջազգային հանրությունն է արձագանքում: Պետքարտուղարությունը հայտարարություն տարածեց, Եվրամիությունը: Այդ առումով, սակայն, շատ բան կախված է նաև Վրաստանի ընդդիմության ու հասարակական հատվածի դիրքորոշումից ու կեցվածքից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում