Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի են

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անմիջապես էլ հայտարարելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։

Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին շուտափույթ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսել։ Հայ-ադրբեջանական սահմանին մայիսին սրված իրավիճակի ժամանակ ևս Մոսկվան առաջարկել էր սահմանագծում ու սահմանազատում անցկացնել։ Վերջին առաջարկը հնչեց, երբ պաշտոնապես հայտարարվեց՝ Երևանը Մոսկվայից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում, դիմումը պատրաստվում է։ Գարնանը, երբ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածք մտավ, Երևանը կրկին դիմել էր Մոսկվային, կրկին ռազմական օգնության համար։

«Այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Պարո՛ն Պապիկյան (պաշտպանության նախարար-խմբ.), Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ, խնդրում եմ, ճշգրտեք մանրամասները, և փորձենք իրագործել առաջարկները», - այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թե հատկապես ինչ է առաջարկում Ռուսաստանը, կառավարությունից չեն հստակեցնում։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս տեղյակ չէր։ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե Ռուսաստանը ևս երեք անգամ դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկ է արել, բայց այստեղ էլ հակասեց ինքն իրեն՝ մի պատգամավորի հարցին պատասխանելիս ասաց՝ իր տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի պատճառով։ Մեկ այլ պահի էլ հայտարարեց, որ մայիսին սեղանին դրված փաստաթղթի ստորագրումը նաև ներքաղաքական աղմուկի պատճառով է խափանվել։

Նախորդները, ասում է իշխող կուսակցության պատգամավորը, գործընթացի մեկնարկի մասին էին, որից հետո կարելի էր անցնել գործնական փուլին` սահմանը ֆիքսելուն. «Փաստաթղթում տեղ են գտնելու բոլոր այն մոտեցումները, որոնք մենք հանրային հնչեցրել ենք: Ամենակարևորը քարտեզների ճշգրտումն է: Այս իմաստով հայանպաստ է այն իրավիճակը, երբ որ դեմարկացիան և դելիմիտացիան, օրինակ, չեն արվում Ադրբեջանի հորինած քարտեզներով կամ չեն արվում այնպիսի մի իրավիճակում, երբ որ Ադրբեջանը փորձ է անում, օրինակ, բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրել ռազմական ճանապարհով: Նախ խնդիրն ամբողջությամբ պետք է ապառազմականացվի, և խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Եթե գարնանն արված առաջարկի մասին խոսելիս այն ստորագրել պատրաստվող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ 100 տոկոսով հայանպաստ է, երեկ դեմարկացիայից ու դելիմիտացիայից խոսելով` խորհրդարանի ամբիոնից հետևյալ հայտարարությունը հնչեցրեց. «Պետք է գնանք լուծումների` հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կամ լուծում, կամ չլուծում, սա է մեր ընտրությունը»:

Առաջարկների չբացահայտելը ընդդիմադիրների մոտ կասկածներ է առաջացրել, համադրել են Փաշինյանի երեկվա հայտարարություններն ու եզրահանգել՝ հայկական կողմը նոր զիջումների է պատրաստվում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը չի կարծում, որ վերջին իրադարձություններից հետո կարող էր սեղանին հայտնվել հայանպաստ փաստաթուղթ. «Եթե դա էլ համադրում ենք նրա մեկ այլ հայտարարության հետ առ այն, որ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվում են ադրբեջանական տարածքներ, ամենայն հավանականությամբ դա ենթադրում է նոր զիջումներ:

Իսկ նոր զիջումները որևէ կերպ չեն կարող բխել հայկական շահերից, և այդ նոր զիջումները, մենք հասկանում ենք, որ պետք է համադրվեն նաև իշխանության այլ ներկայացուցիչների այն հայտարարությունների հետ, որ այսպես կոչված` անկլավներ կան: Ես չեմ ուզում օգտագործել այդ բառը, որովհետև դրանք հայկական գյուղեր են և ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար նաև ենթակառուցվածքների տեսանկյունից»:

Պաշտոնական Բաքուն ռուսական այս վերջին առաջարկին դեռ չի արձագանքել, իսկ առաջարկը ներկայացրած Ռուսաստանի ղեկավարը վիճելի հարցերի կարգավորման հեռանկարը վատը չի համարել՝ ասելով, թե տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են հարցերի երկարաժամկետ լուծումը գտնելու հարցում։

«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին փոխհրաձգությունները վկայում են, որ իրավիճակն այնտեղ դեռ վերջնականապես չի հանդարտվել։ Ռուս խաղաղապահների առաքելությունը՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելու երաշխավոր, չափազանց կարևոր է», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը: