Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Legal

Լոռու մարզում ամուսինը խեղդել է կնոջն ու դա որպես հանկարծամահություն ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։ Շտապօգնության աշխատակիցները, ամուսնու կանչի հիման վրա ժամանելով բնակարան, արձանագրել էին կնոջ մահը։ 

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական խումբը և նախաձեռնել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Ամուսինը իրավապահներին հայտարարել էր, թե կինը հանկարծամահ է եղել։ 

Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ: Փորձագետների կողմից կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին արյունազեղումներ, հարազատների հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ կինը դեպքից առաջ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության՝ ծեծի։ 

Հաշվի առնելով ձեռք բերված նախնական տվյալները՝ Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ կնոջը ծեծելու դեպքի առթիվ, վերջինիս հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննական մարմինը միաժամանակ միջոցներ էր ձեռնարկվել՝ ամուսնու՝ ՀՀ պետական սահմանը հնարավոր հատումը բացառելու համար։ 

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը բռնության է ենթարկվել ոչ միայն իր մահից օրեր առաջ, այլ նաև դեպքի օրը։ 

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինը 2016թ. սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տանը ծեծի է ենթարկել կնոջը: Այնուհետև օրեր անց ՝սեպտեմբերի 08-ի լույս 9-ի գիշերը, կրկին բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Իսկ առավոտյան զանգահարել է շտապօգնություն՝ թվացյալ տպավորություն ստեղծելու համար, թե կնոջ մահվան պատճառը հանկարծամահությունն է։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: