Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Աստղագուշակ՝ հունիսի 2-ի համար

Խոյ: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Ցուլ: Աշխատելու համար բարենպաստ օր է: Հնարավոր են որոշ մասնագիտական հաջողություններ:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Մտերիմների հետ հարաբերությունները լավ կդասավորվեն, եթե հին խնդիրներ չքննարկեք, անցյալի բարդ իրավիճակներ չվերհիշեք: Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Երկվորյակ: Հետաքրքիր իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ՝ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն  դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Հստակ գիտակցում եք այդ ամենը և երևակայությանը տուրք չեք տալիս: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Կարող են խնդիրներ ծագել այն պատճառով, որ հակված եք հարցերը բարդացնել և միայն վատը տեսնել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:

Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել:

Առյուծ: Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:

Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Կույս: Ֆինանսական  կարևոր հարցերում մեծ ուշադրություն և կենտրոնացում կպահնջվի այն Կույսերից, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Մի ծուլացեք և ստուգեք այն բոլոր փաստաթղթերը, որոնց տակ ձեր ստորագրությունն եք դնում: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է:  Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:

Կշեռք: Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և  հարցերին հետաքրքիր մոտեցումներ տալ:Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում:

Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձեր սեփականը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան:

Աղեղնավոր: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ գտնելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ, ֆինանսական տեսանկյունից , վտանգավոր իրավիճակներից:

Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Այծեղջյուր: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Ջրհոս: Օրն առավել  լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին:

Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր  ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Ձկներ: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է  գործընկերների , գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք: