Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկը՝ Փաշինյանին

Հայաստանի ու Ադրբեջանի մինչև ճանապարհների ապաշրջափակման հարցում լուծումներն առաջին հերթին հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այդ ճանապարհների ինքնիշխանությունը մնալու է այդ պետությանը, երեկ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների», - նշել է Օվերչուկը։

Նման մի հայտարարություն երեկ նաև Ռուսաստանի արտործնախարարությունն է արել՝ հայտնելով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի բոլոր կողմերը համաձայնել են՝ ապաշրջափակված բոլոր ճանապարհները շահագործվելու են պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա։

Մի քանի օրից կլրանա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ տարին։ Ռուսաստանի փոխվարչապետը Երևան էր ժամանել շրջանառվող այն լուրերի ֆոնին, թե նոյեմբերին առաջին տասնօրյակում Մոսկվայում հնարավոր է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Պուտինի մասնակցությամբ։

Ադրբեջանն ու Թուրքիան ապաշրջափակման մասին խոսելիս կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչը կտրականապես մերժում է Հայաստանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային խմբում Ռուսաստանը ներկայացնող փոխվարչապետին Երևանում ընդունելով՝ վերստին հայտարարել է՝ Ադրբեջանը միջանցքի մասին խոսելով փորձում է պարտադրել իր ընկալումները փոխվարչապետի համանախագահությամբ գործող հանձնաժողովին, ինչը Հայաստանի համար անընդունելի է։

«Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա», - ընդգծել է Փաշինյանը:

Երևանը հայտարարում է՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում պատրաստ է կոնկրետ լուծումների գնալ, ըստ վարչապետի՝ Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող:

Ռուսաստանը նախկինում էլ է հայտարարել, որ միջանցքի գաղափարն իրենց համար ընդունելի չէ, ասում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ըստ նրա, Ադրբեջանի ու Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն առաջնային է և նրանք այժմ ամեն ինչ անում են Հայաստանին իրենց կամքը պարտադրելու համար:

«Թե որքանով այս իշխանությունը կունենա հնարավորություն չեզոքացնելու, նվազագույնի հասցնելու իրեն ուղղված և՛ սպառնալիքները, և՛ ճնշումները, դա արդեն հարցի երկրորդ մասն է, որովհետև Հայաստանին դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է անվտանգային համակարգ, անհրաժեշտ է բանակցելու էֆեկտիվ գործիքներ, ինչը, ցավոք, այս իշխանությունը որևէ ձևով չի ապահովում», - ասաց Աբրահամյանը:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանին մտահոգել է Ռուսաստանի փոխվարչապետի այն հայտարարությունը, թե ճանապարհների հսկողությունն իրականացվելու է պարիտետային, այսինքն հավասարության հիմքով, ասում է՝ պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում:

«Ադրբեջանն արդեն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ն Ադրբեջանի տարածք է, մինչդեռ հիմա, փաստորեն, հայկական մեքենաները օգտագործում են Ադրբեջանի տարածքը Հայաստանի Ա կետից Բ կետ հասնելու համար՝ առաց որևէ ստուգման և Ադրբեջանը փորձագիտական մակարդակով հստակ հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ պետք է լինի պարիտետային սկզբունք: Ինչպես Հայաստանն է օգտվում այն Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության տակ եղած հատվածից՝ առանց որևէ ստուգման, այնպես էլ իրենք են պահանջում, որպեսզի պարիտետային սկզբունքով կարողանան օգտվել Հայաստանի տարածքից», - նշեց Պողոսյանը:

Ըստ քաղաքագետի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Ադրբեջանն հենց այսպիսի լուծում է ցանկանում. «Ասում են, որ ցանկանում են նստել ավտոմեքենա նախկին Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի շրջանում, հատել Ադրբեջան- Հայաստան սահմանը Սյունիքի մարզում, այնուհետև հատել Հայաստան-Նախիջևանի ինքնավար հանրապետություն սահմանը էլի Սյունիքի մարզում և այդ ամբողջ հատվածում չեն ցանկանում տեսնել որևէ հայ ոստիկանի հայ սահմանապահ զորքերի ներկայացուցչի»:

Ռուսաստանի փոխվարչապետին ընդունած Հայաստանի վարչապետը երեկ նաև շեշտել է՝ պետք է բանակցել նաև մաքսային, ֆիտոսանիտարական, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ:

Ընդգծելով, որ բոլոր տեսակի հսկողական գործառույթները իրականացվելու են պարիտետային հիմքով՝ Օվերչուկը հավելել է՝ եռակողմ աշխատանքային խմբում արդեն քննարկել են, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ժամկետների մասին, սակայն, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Օվերչուկը չեն խոսել։