Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Photo

«Մեր բակը 25 տարի անց»․ ֆիլմի մեծ պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմն արդեն իրականություն է։ Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Մոսկվա կինոթատրունում կայացավ ֆիլմի երկար սպասված պրեմիերան։ Շատերս ենք դիտել և սիրում «Մեր բակի» նախորդ երեք մասը և մեզ համար առանձնահատուկ կարևոր էր տեսնելը, թե ինչ փորձություններ են սպասվում ինչպես արդեն իսկ սիրված հերոսներին, այնպես էլ ոչ պակաս հետաքրքիր նոր կերպարներին։ Աշոտը, Լալան և Հրանտը իրենց տեղում էին, «հայտնի բեսեդկան» նույնպես, պարզապես թե՛ բակը, թե՛ բակային տաղավարը նորոգվել և նոր տեսք էին ստացել։

ShowBiz.am-ը ևս ներկա է եղել միջոցառմանը, զրուցել հյուրերի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր կադրերը։

Նախագծի ռեժիսոր Արշո Հարությունյանը հուզված էր և սպասման մեջ։

«Առաջին վայրկյանին չեմ զգացել այդ պատասխանատվությունը, հիացել եմ, ուրախացել, հաճույք եմ ստացել, բերկրանք եմ ապրել ու հետո նոր միայն գիտակցել, թե ինչ եմ հանձն առել, թե որքան ծանր նախագիծ է այն լինելու ինձ համար պատասխանատվության առումով։ Որովհետև սա իսկապես շատ սիրված, բոլորի մոտ մանկության, պատանեկության, երիտասարդության հետ կապված գեղեցիկ հուշեր արթնացնող ֆիլմ է եղել։ Այ, հիմա էլ մենք դահլիճում կտեսնենք, որ մարդիկ կվերապրեն այդ հուշերը, և հենց դա է եղել մեր գլխավոր նպատակը։ Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվել է»,- պատմում է ռեժիսորը։

Արշո Հարությունյանը փաստում է՝ նկարահանումներն անցել են շատ ջերմ, հրաշալի մթնոլորտում․ «Թեպետև շոգ էր, քաղաքում խցանումներ էինք առաջացնում, իսկապես բավականին մեծածավալ աշխատանք ենք կատարել, բայց մթնոլորտը ջերմ էր, բոլորն այնքան սիրով էին տրամադրված, որ վստահ եմ՝ այդ էներգիան տեղափոխվել է էկրաններին»։

Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորն էին սպասում ֆիլմի պրեմիերային, քանի որ այն արդեն իսկ դարձել է մեր կինոմշակույթի անբաժանելի մասը․ «Կարծում եմ՝ սպասված նախագիծ է, քանի որ «Մեր բակը» բոլորիս մոտ առաջացնում է բարի և դրական հուշեր, հույզեր, իսկ դրա պակասը մենք բոլորս հիմա շատ ունեինք։ Այս նախագծով փոքր-ինչ ավելի դրական նոտաներ կստանա մեր կյանքը»։

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն իր հերթին հավելեց․ ««Մեր բակը» անկախության տարիներից հետո այս ժանրի մեջ ամենակայացած նախագծերից մեկն է, որը սպասված է բոլորիս կողմից։ Մենք երբ պատկերացնում ենք Ամանորը, «Մեր բակը» դրա անբաժան մասերից մեկն է դառնում։ Ու կարծում եմ, որ չորրորդը ևս շատ սպասված էր։ Սա Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» հոլդինգի համատեղ նախագիծն է, ես կարծում եմ, որ Հանրայինը կինոարտադրության ոլորտում պետք է իր ծավալները մեծացնի»։

Աշոտ Ղազարյանը՝ «Մեր բակի» Աշոտը, փաստում է, որ այս տարիների ընթացքում դերասանների միջև կապը երբեք չի կտրվել, նրանք պարբերաբար հանդիպել են և ինչու չէ՝ նաև հիշել բակային գեղեցիկ օրերը։ «Այս անձնակազմով կարոտել էինք մեր նկարահանումները։ Ես, Հրանտը, Լալան միշտ լավ ընկերներ ենք եղել, այս նկարահանումներից հետո էլ դարձանք մի տեսակ հարազատ, հաճախ պիտի հանդիպենք կամ գոնե զանգահարենք միմյանց»։

Ինչպես բոլորը, Աշոտ Ղազարյանը ևս անհամբեր է սպասում պրեմիերային․ «Մեզ միշտ հարցնում էին՝ բա ե՞րբ է լինելու չորրորդ ֆիլմը, այնքան ուրախ եմ, որ կարողացանք նրանց պահանջը բավարարել։ Մենք ևս կարոտել էինք այս ֆիլմին՝ մեզ, մեր խաղը, կարոտել էինք երևանյան այդ օրերը, որոնց մեջ այնքան համ և գեղեցկություն կար։ Ես կուզեի, որ մեր այսօրվա երիտասարդությունն էլ այնքան սիրուն կյանք անցներ, ինչպես որ մենք անցանք»։

Զառա Արամյանը, ով այս ֆիլմում էկրաններին հայտնվում է ընդամենը երեք վայրկյան, ևս կարոտել էր իրենց նկարահանումներն ու նկարահանման հրապարակում տիրող ջերմ մթնոլորտը։

«Ֆիլմը մեծ սեր է իմ անցյալից, որը դարձավ նաև շատ մեծ խմբի անցյալ, և այսօր ես շատ հուզված եմ, շատ երջանիկ։ 25 տարի առաջ չէի էլ կարող երազել, որ ֆիլմի 25 ամյակին դստերս հետ եմ ներկա լինելու նոր ֆիլմի պրեմիերային։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև սա շատ գեղեցրիկ իրադարձություն է, և բոլոր նրանք, ովքեր սիրում են «Մեր բակը», թող սիրեն նաև «25 տարի անց»-ը»։

Ֆիլմի սիրված կերպարներից Լալա Մնացականյանը ևս չէր կարողանում թաքցնել իր հուզմունքը։ «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ զգացողություններ ունեմ, պարզապես շատ հուզվում եմ, երբ դու բեմում խաղում ես, գիտես, տեսնում ես ամեն բան, բայց սա արդեն նկարահանել, վերջացրել ենք ու չգիտենք՝ ինչ սպասել հանդիսատեսից։ Վստահ եմ, որ ամեն բան շատ հետաքրքիր է ստացվել»,- նշում է Լալան։

Երիտասարդ սերնդի դերասանների հետ աշխատելը ևս նրանց համար մեծ հաճույք է եղել․ «Շատ հեշտ էր նոր դերասանների հետ աշխատելը։ Շատ էի կարոտել մեր շփումը, մեր բոլոր նկարահանումներն անցնում էին հումորով։ Ես կարոտում եմ մարդկային փոխհարաբերությունները»։

Արուս Տիգրանյանը՝ Ազատ Գասպարյանի թոռնուհին, ֆիլմում առանցքային և կարևոր դեր էր ստանձնել․ իր կերպարի չակերտները բացեց հենց Արուսը․ «Իմ կերպարը բավականին բարդ խառնվածք ունեցող աղջիկ է, ով, կարծես թե, մնացել է երկու սերունդների արանքում։ Իմ հերոսուհին փորձում է կապը պահել թե՛ ավագ սերնդի հետ, թե՛ իր հասակակից ընկերների, որոնց հետ ստարտափ է հիմնել։ Ֆիլմի ընթացքում հայտնվում է տարբեր փորձությունների մեջ, ինչն էլ իր հերթին է՛լ ավելի է հետաքրքրացնում իմ կերպարը»։

«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում, Աշոտը, Լալան, Հրանտն ու իրենց նոր ընկերները ձեզ են սպասում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի