Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Լևոն Շիրինյան. «Երկրները, որոնք չունեն զարգացած կուսակցական համակարգ, կատեգորիկ չպետք է անցնեն կառավարման խորհրդարանական համակարգի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Պարոն Շիրինյան, խորհրդարանի առաջին նիստում ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ քաղաքական մրցակցությունն այս խորհրդարանում մեծանալու է: Արդեն ընթանում են խորհրդարանի աշխատանքները, իրո՞ք այդպես է:

– Այն մրցակցությունը, որն ակնկալում է ժողովուրդը, չի լինի: Որովհետև արմատական ընդդիմությունն այլևս խորհրդարանում չէ: Հետևապես արմատական հարցերն էլ այնտեղ չեն բարձրացվի: Ընդդիմադիր է խորհրդարանում Ելք դաշինքը: Հիմա այս դաշինքն ինչքանո՞վ ընդդիմադիր դերակատարություն կունենա, դժվարանում եմ ասել:

Իրավիճակն այսպիսին է` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դաշնակցության հետ կոալիցիայի մեջ է: Եվ երկրի պատասխանատուն կոալիցիան է, Հանրապետականը չէ: Այս դեպքում դաշնակցությունը մրցակցի, ի՞նչ անի. հաղթի Հանրապետականի՞ն:

Իսկ Ծառուկյան դաշինքն էլ իրենց սովորության համաձայն ոչ ընդդիմություն են, ոչ իշխանություն են:

Հանրապետականն էլ իշխող կուսակցություն է և պետք է անի, ինչ պետք է անի: Ընդ որում, այնպիսի ներկայացվածություն ունի, որ ոչ մեկի կարիքն էլ չունի: Նույնիսկ իր գործընկերոջ կարիքը չունի: Բայց, պարզ է, այդ գործընկերը շահարկելու է այնպես, ինչպես շահարկել է քսան տարի շարունակ: Գիտենք` կոալիցիայից դուրս է գալիս, ներս է մտնում… Այս իմաստով որոշ մրցակցություն կլինի:

Հիմա` Բարգավաճի ու Հանրապետականի մրցակցության մասին: Երկուսն էլ խոշոր ձեռնարկատերերի կուսակցություններ են: Եթե այս մարդկիկ շահերի բախում ունեցան, կբախվեն: իսկ եթե ունեցան անդրկուլիսային համաձայնություններ, ապա կգնան կոմպրոմիսների:

Հիմա` ձեր հարցի պատասխանը. ո՞ւմ մեջ եք ուզում, որ այդ մրցակցությունը տեղի ունենա…

– Այսինքն` մրցակցությունը կլինի խմբային մրցակցություն, անձնական մրցակցություն, բայց` ոչ կուսակցական–գաղափարական:

– Ստեղծված վիճակում` այո: Իսկ եթե ճգնաժամային իրավիճակ լինի կամ տեղի ունենա շահերի բախում, ապա հակասությունները գլխավորապես կդրսևորվեն Հանրապետական կուսակցության ներսում:

Այդ հարցերն անընդհատ կլինեն, բայց միաժամանակ կարվեն նաև հայտարարություններ, որ ոչ մի նման բան չկա: Ինչպես և հիմա են անում:

Եթե Ելքը լավ աշխատի, նրանց համարձակությունը տեղը լինի, գիտելիքները` բավարար լինեն, նաև ցուցաբերեն բավարար քաղաքական դիրքորոշում, նաև պահպանեն կապը ժողովրդի հետ, հիմա ասում են` փողոցի հետ. այդ բառը չեմ սիրում, ապա կարող են շատ բան փոխել:

– Նշանակում է այդքան էլ լավատես չլինենք, որ մեր այս խորհրդարանում կդրվեն պառլամենտարիզմի զարգացման նախադրյալները:

– Ես մշտապես ասել եմ` այն երկրները, որոնք չունեն զարգացած կուսակցական համակարգ, կատեգորիկ կերպով չպետք է անցնեն կառավարման խորհրդարանական համակարգի: Բայց Հայաստանում անցան: Հիմա տեսնենք ի՞նչ կստացվի: Մոտավորապես այսպես կլինի` բովանդակային առումով նախագահական համակարգը կմնա` բայց մի քիչ խորհրդարանական փետուրներով զարդարված:

– Իսկ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցը` ի՞նչ պաշտոն կզբաղեցնի, կզբաղեցնի՞, թե չի զաբաղեցնի, ի՞նչ ինտրիգ կմտցնի քաղաքական գործընթացների մեջ մինչև 2018 թվականը:

– Սերժ Սարգսյանը սրընթաց գնում է նստելու վարչապետի աթոռին: Եվ նրա դեմ կանգնող ուժեր ըստ էության չկան: Դաշնակցությունը կօժանդակի: Բարգավաճը դեմ չի լինի: Ելքը հաստատ դեմ կլինի, բայց նրա պատգամավորների թիվը չի բավարարի որևէ բան անելու: Այսպես կլինի, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան: Իսկ նման բան Հայաստանում միշտ կարող է լինել: Որովհետև մեր ներքին և արտաքին վիճակները ճգնաժամային իրողությունների հետ են կապված:

– Բայց կա նաև անձի խոսքը` Սերժ Սարգսյանը մինչ Սահմանդրության ընդունումն ասաց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու: Չհավատա՞նք նրա խոսքին:

– Իսկ այս վերջին ելույթում այդ մասին ասե՞լ է: Եթե չի ասել, ուրեմն դրանք ջնջեցինք: Անցանք առաջ: «Ալ–Ջազիրային» տված հարցազրույցում «իշմարը» տվեց: Ասաց` իմ քաղաքական ճակատագիրը կախված է ընտրություններից: Իսկ այդ ասելուց հետո Հանրապետականը շռնդալից հաղթանակ է տարել:

Նորից կրկնեմ` այս գործին մի քիչ օգնում է Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը: Իսկ ջերմորեն աջակցում է Հայ հեղափոխական սոցիալիստական դաշնակցություն կուսակցությունը:

– Սոցիալիստական կուսակցությունը` պահպանողական կուսակցությանը:

– Այո՛:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում