Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Արշակ Զաքարյանի կարծիքով Ֆաթուլաևն է պատվիրում, որ իր հաղորդաշարի վրա ցեխ շպրտեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վավերագրող–ռեժիսոր Արշակ Զաքարյանի «Դիրքերում» հեղինակային հաղորդաշարի շուրջ առաջին անգամ բուռն կրքեր բորբոքվեցին, երբ նկարահանումների ժամանակ հակառակորդի կրակոցներից հրազենային վիրավորում ստացավ հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր փորձում էին ապացուցել, թե այդ ամենը կազմակերպվել էր սեփական հաղորդաշարը PR–ելու համար: Դրանից հետո, իհարկե, հաղորդաշարի հեղինակը մամուլի ասուլիսով հանդես եկավ և փորձեց լրագրողների հարցերին սպառիչ պատասխաններ տալ: Բայց, կարծես, դա էլ բավարար չեղավ հաղորդաշարի շուրջ սկսված աղմուկը մեղմելու և խանդի տեսարաններին վերջ դնելու համար:

Ու քանի որ «Դիրքերումը» բանակի մասին պատմող պաշտոնական ու զուսպ հաղորդաշարից բացի, առայժմ միակ, այսպես ասած, ազատ ոճի հաղորդաշարն է, որը հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ մեր զինվորների ու սպայական անձնակազմի հետ, սեփական աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ ունենք–չունենք և այլն, ուստիև, բնական է, որ ցանկացած առիթի դեպքում լրագրողների բոլոր հարցերն ու համեմատությունները սկսվելու և ավարտվելու են հենց այս հաղորդաշարն օրինակ բերելով:

Մամուլի վերջին անդրադարձը հաղորդաշարի մասին, սակայն, այնպես էր հունից հանել Արշակ Զաքարյանին, որ նա բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել լրագրողների հասցեին: Ու լավ իմանալով, որ «առանց կրակ ծուխ չի լինում», փորձեցինք հասկանալ, թե այս անգամ ինչն է այդքան վրդովվեցրել հաղորդաշարի հեղինակին:

«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ իրեն ամենաշատը զայրացրել է, որ առանց հստակ փաստեր նշելու գրել են, թե «Դիրքերում» հաղորդաշարը տեղեկություններ է հրապարակում զինվորների թվի, տեղանքի և այլ հարցերի մասին, երևույթը որակելով որպես «տեղեկատվական արտահոսք»:

«Թող որևէ մեկն ապացուցի, որ ես զինվորների քանակի կամ արգելված որևէ ինֆորմացիա եմ հրապարակել: Այս ամեն ինչը նախանձի հետևանք է: Ես առաջարկում եմ, որ ով ցանկություն ունի նման հաղորդաշար նկարելու, թող ինքը գնա գյուլեքի տակ աշխատի: Ո՞վ է իրենց ձեռքը բռնել: Ես համաձայն եմ, թող գան իրենք էս գործը անեն, ես էլ գնամ իմ կինոները նկարեմ»,– ասաց Ա. Զաքարյանը:

Խոսելով վավերագրական ֆիլմաշար նկարելու, հետո արդեն հաղորդաշար ստեղծելու մասին, նա նշեց, որ իր միակ նպատակը բանակի մասին ողբ ու լաց տարածողներին բանակի իրական դեմքը ցույց տալն է եղել:

«Հիշեք, հինգ տարի առաջ բանակի մասին կամ վատն էին գրում, կամ էլ ոչինչ չէին գրում: Նման լուրերի պատճառով եմ ես էս գործը սկսել, որովհետև Հայոց բանակը սխալ էին ներկայացնում: Հիմա էլ արդեն երրորդ անգամ ժողով են անում և մեր հաղորդաշարի մասին խոսում: Իմ կարծիքով Ֆաթուլաևն է պատվերը տալիս այն լրագրողին, ով որ ամեն անգամ նույն հարցերն է բարձրացնում մեր հաղորդաշարի մասին: Ադրբեջանին ձեռք չի տալիս այս հաղորդումը և, ըստ երևույթին, որոշել են հիմա էլ այստեղից փորփրել: Բայց ես ասեմ, որ Պաշտպանության նախարարությունը միշտ նայում է մեր հաղորդաշարը և եթե ուղղումներ անելու կարիք է լինում՝ արվում է: Եվ ես կոչ կանեի, որ լրագրողները փաստերով խոսեն, ոչ թե օդի մեջ»,– ասաց Ա. Զաքարյանը:

Նա նաև նշեց, որ ամենևին էլ չի մեղադրում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանին, որ տեսակետ է հայտնել, թե՝ ««Դիրքերում» հաղորդաշարը վերափոխման կարիք ունի»: Նա համոզված է, որ փոխնախարարի այդ պատասխանը պրովոկացիոն հարցի հետևանք է, իսկ արգելված տեղեկություն հրապարակելու դեպքում, իրեն վաղուց կալանավորած կլինեին:

«Հո հանաք մասխարայություն չի՞: Ինչ վերաբերում է մասնագիտական նրբություններին, ապա եթե լրագրողները նոր են սովորում, թե ինչն ինչպես կարելի է ներկայացնել, ես վաղուց եմ նման դասընթաց անցել, նոր եմ սկսել դիրքեր գնալ և նկարահանումներ անել: Բացի այդ, ես բազմիցս ասել եմ, որ ես լրագրող չեմ, այլ վավերագրող եմ և ոչ թե սահմանից նորություններ եմ հայտնում, այլ՝ ներկայացնում եմ այն, ինչ կա: Եվ եթե երկու տարի է Պաշտպանության նախարարությունն ինձ թույլ է տալիս, որ ես առաջնագիծ նկարեմ, ուրեմն ես դրա իրավունքն ունեմ: Ինչ վերաբերում է թույլատրելիության սահմաններին, ապա այդ կանոնները փոփոխական են, և եթե որևէ նորություն է լինում դա էլ ենք անպայման հաշվի առնում»,– ասաց վավերագրող ռեժիսորը:

Դատարկ խոսելու փոխարեն ռեժիսորը խորհուրդ տվեց ուժերը փորձել և նմանատիպ հաղորդաշար սկսել: Իսկ դեմագոգներին էլ խորհուրդ տվեց ավելի լուրջ գործերով զբաղվել: Պաշտպանական կառույցները թիկունքից նկարողներին և նման նկարները հրապարակողներին էլ կոչ արեց «դասեր» տալու փոխարեն իրենց սխալներն ուղղել: Ինչ վերաբերում է առհասարակ սխալներ թույլ չտալուն, ապա, իր խոսքով, եթե դրանք կոպիտ և անթույլատրելի չափերի լինեին, հաղորդաշարը վաղուց փակված կլիներ:

«Ինձ այլ հարց է հետաքրքրում, որի պատասխանը ես չգիտեմ: Ո՞ւմ ոտքն եմ տրորում, ո՞ւմ հացին եմ վայիս եղել, ո՞ւմ ինչով եմ խանգարում, որ ամեն անգամ մեր հաղորդաշարի մասին սխալ տեղեկություններ են տարածում: Եթե կարծում են, որ ես հաղորդաշարի համար ՊՆ–ից գումար եմ ստանում, սխալվում են: Երկու տարի հաղորդաշարն իրականացվել է իմ անձնական միջոցների հաշվին, իսկ արդեն մեկ տարի է «Շանթ» հեռուստաընկերությունն է անշահախնդիր հովանավորում այն, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից»,– ասաց Ա. Զաքարյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում