Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Կարծում եմ՝ միջանցք չի լինելու, ապաշրջափակումը Ադրբեջանը կներկայացնի որպես միջանցք. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանը միջանցք չի տանու Ադրբեջանին, ինչի մասին շարունակում են խոսել Բաքուն և Անկարան: Ըստ Մարուքյանի` ապաշրջափակում եթե լինի էլ, ապա նույնիսկ դա Ադրբեջանը կներկայացնի որպես միջանցք:

Հարցազրույցից հատվածներ` ստորև.

«Ազատություն». - Օր չկա` Բաքուն, Անկարան «Զանգեզուրի միջանցքի» մասին չխոսեն, ընդ որում հաճախ նաև արդեն որպես իրողություն: Ձեզ բավարա՞ր են Երևանի հավաստիացումները, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում միջանցք չի լինելու:

Էդմոն Մարուքյան. - Ես մի անգամ ասել եմ, որ հավատում եմ մեր իշխանություններին, մինչև հիմա ինձ մեղադրում են, երբ որ ժամանակին Լավրովը հայտարարություն էր արել, և ես վարչապետ Փաշինյանին կանչել էի, և ես հարցնում էի: Հետո ասում էի` ես հավատում եմ, որ շահարկումներ են հողերը հանձնելու հանձնելու վերաբերյալ, բայց իրականում այդպես էր. որևէ մեկը հող չէր պատրաստվում հող հանձնել, նաև հիմա էլ մեղադրում են, ասում են, որ եթե շուտ հանձնեինք, պատերազմ չէր լինի:

Այս իմաստով ես միշտ հակված եմ վստահել իմ ազգային իշխանություններին, բայց նաև ազգային իշխանությունների հայտարարությունից զատ, որ սուվերեն միջանցք չի տրվելու Ադրբեջանին, նաև կա ռուսական կողմի հայտարարությունը, նաև կա իրանական կողմի վերաբերմունքը, նաև այստեղ Հնդկաստանի առաջարկությունը: Այսինքն` տարածաշրջանում բոլոր երկրները, կարելի է ասել, ոչ թուրք-ադրբեջանական տանդեմից դուրս շահագրգռված չեն, որ նման բան լինի, և ռուսական կողմն էլ է հստակ ասում:

Ես կարծում եմ, որ չի լինելու միջանցք:

«Ազատություն». - Ինչպե՞ս է դրսևորվել ռուսական կողմի այդ վերաբերմունքը:

Էդմոն Մարուքյան. - Հստակ հայտարարվել է, որ սուվերեն միջանցքի հարց չի քննարկվում` փոխվարչապետի մակարդակով և մի քանի անգամ: Ամեն նիստից առաջ լրագրողները որ հարցնում են, Ռուսաստանի փոխվարչապետն ասում է, որ այդ հարցը չի քննարկվում:

Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ինչ էլ, որ ստանա, անգամ ապաշրջափակում, որը մենք էլ ենք ուզում, որ լինի, նա ասելու է, որ տեսաք` ստացանք միջանցք, այսինքն` ճանապարհները բացվեն, իրենք սկսեն օգտագործել, այդ թվում` մենք էլ, իրենք իրենց ժողովրդին ասելու են, որ տեսաք, մենք ստացանք միջանցքը:

Մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը` ինձ համար, մեր պետության համար, ես կարծում եմ, պետք է լինի կարմիր գիծ, որ մենք ՀՀ տարածքով սուվերեն ու մեր վերահսկողությունից դուրս ճանապարհ կամ որևէ այլ բան` կլինի երկաթգիծ, ճանապարհ, չենք կարող տալ և չպիտի տանք: Դա կլինի կործանարար մեզ համար:

«Ազատություն». - Շրջանառվում է դրա միջանկյալ տարբերակը, պարո՛ն Մարուքյան, էլի հսկում են հայերը ճանապարհը, ադրբեջանցիները գնում, գալիս են, բայց կասեն` անվտանգության նկատառումներով թող ռուսներն իրենց ուղեկցեն:

Էդմոն Մարուքյան. - Գիտեք, այդ տարբերակը չգիտեմ` հիմա ինչ ձևակերպում կստանա իրավաբանորեն, ինձ համար կարևորը մեր վերահսկողությունն է, և որ նշված ճանապարհը շարունակվելու է համարվել իրավաբանորեն և բոլոր առումներով Հայաստանի Հանրապետության տարածք, և հետևաբար մեր օրենսդրությունը կիրառելի է լինելու, մեր մաքսային օրենսդրությունն է կիրառելի լինելու, և մեր բոլոր մարմիններն իրավունքներ են ունենալու այդ տարածքի վրա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի ներկա լինելուն, ապա ակնհայտ է, որ մենք հաշտություն չունենք, հաշտ կողմեր չենք, և հնարավոր է, որ իրենք մեր բեռների նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ անեն մեր կողմից, մենք իրենց բեռների նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ անենք, և դրա համար կարիք լինի երրորդ կողմի ներկայությունը: Դա այլ հարց է, դա սուվերեն միջանցքի հետ կապ չունի, սուվերեն միջանցք իրենք ի՞նչ նկատի ունեն, որ այդ տարածքը տրվում է իրենց, իրենք են օգտագործում իրենց կանոններով: Սա անթույլատրելի է:

«Ազատություն». - Սահմանազատման մասին. Հայաստանի արևմտամետ ուժերը պնդում են, որ եռակողմ ձևաչափը հայանպաստ չէ, պետք է դա անել Մինսկի խմբի ձևաչափում և ոչ թե միայն Պուտինի ասած քարտեզներով:

Էդմոն Մարուքյան. - Պուտինի ասած քարտեզներ ասելով` մենք նկատի ունենք այն քարտեզները, որ Խորհրդային Միությունից են մնացել, Հայաստանը չի եղել ամերիկյան կամ ֆրանսիական գաղութ, որ քարտեզները լինեն Ամերիկայում կամ Ֆրանսիայում: Հայաստանը հետխորհրդային երկիր է, սա է տրամաբանությունը:

«Ազատություն». - Բայց ՄԱԿ-ի անդամ է...

Էդմոն Մարուքյան. - Նայեք` որևէ երկիր ՄԱԿ-ի անդամ չի դառնում քարտեզներով: ՄԱԿ-ը ճանաչում է, որ դու պետություն ես, իսկ ՄԱԿ-ը չի որոշում քո սահմանները:

Ես կողմ եմ, որ համաձայնությունը լինի բազմակողմ, օրինակ` Ֆրանսիան էլ այդտեղ մասնակցի, Միացյալ Նահանգներն էլ այդտեղ մասնակցի, և այդ առումով մենք կունենանք բալանսավորված մոտեցումներ: Բայց եթե դա, օրինակ, չստացվի, եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները շահագրգիռ չլինեն ներգրավվել, ի՞նչ ենք անելու: Օրինակ` պատերազմի ժամանակ որևէ ձևով Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի միջամտությամբ չի կանգնել չէ՞ պատերազմը, պատերազմը վերջում կանգնել է ռուսական միջնորդությամբ:

Սա պետք է հաշվի առնել, հիմա դա իր ազդեցությունն ունենալու է նաև նույն դեմարկացիայի դելիմիտացիայի վրա: Որքան էլ մենք ուզենանք` Միացյալ Նահանգները մասնակցի, կամ Ֆրանսիան մասնակցի, որևէ ձևով ակտիվություն կա՞, որ այդ դեմարկացիային, դելիմիտացիային իրենք մասնակցեն: Ես տեղեկություններ չունեմ: Եթե մարդիկ ունեն, թող ասեն, թող ներգրավվեն: Մյուս կողմից նաև հաշվի առեք, որ Ռուսաստանը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է