Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Ձևավորվել է լիովին վերահսկելի խորհրդարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, մեր խորհրդարանն ինչպե՞ս սկսեց իր աշխատանքները: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

– Առաջին երեք օրերի հերթական նիստերը ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ բավականին վերահսկելի է իշխանության համար: Մոտավոր հաշվարկներով մինչև 85 ձայն իշխանության համար վերահսկելի են:

Այս նիստերի ընթացքում տեղի ունեցած ընտրությունները նաև ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը շարունակում են իրենց փոխհամաձայնեցված գործողությունները, որոնք սկիզբ էին առել դեռևս նախընտրական շրջանից: Փաստորեն այս երկու ուժերը, որոնք ամենաշատն են ներկայացված խորհրդարանում, փոխադարձ համաձայնությամբ բաժանեցին պորտֆելները:

Եվ այս հանգամանքից բավականին ակտիվ փորձում է օգտվել «Ելք» դաշինքը: Ցանկանում է նաև խորհրդարանական ամբիոնի միջոցով իրեն դիրքավորել որպես միակ քաղաքական ընդդիմադիր ուժը խորհրդարանում: Նրանք կփորձեն ուժերի որոշակի կոնսոլիդացիա ձևավորել նաև խորհրդարանից դուրս:

Եվ, ընդհանրապես, «Ելք» դաշինքը խորհրդարանի ամբիոնը կօգտագործի սեփական ռեսուրսներն ավելացնելու համար: Եվ արդյունքն անգամ երևաց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Իրենք էլ ասացին, որ իրենց ռեսուրսներն ավելացել են այս ընտրություններին: Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեին 15%, հիմա իրենց ձայներն անցան 21%–ից:

Ընդհանրապես, ըստ իս, «Ելքի» հեռանկարը կախված է այն բանից, թե որքանով քաղաքական երեք ուժերի իրենց դաշինքը կկարողանա համախմբված գործել: Քանզի բոլորս էլ հասկանում ենք, որ այնուամենայնիվ սա դաշինք է` ձևավորված տարբեր քաղաքական ուժերից, որոնք առանձին–առանձին ունեն իրենց կենսագրությունն ու սեփական ծագումնաբանությունը: Եվ շատ կարևոր է, որ դրսի որևէ ուժ չկարողանա ճեղք մտցնել դաշինքի մեջ ու թուլացնել այն: Ուստի շատ բան կախված կլինի նաև այն բանից, թե որքանով կիրականանա իրենց ծրագիրը: Երբ հայտարարեցին, որ չի բացառվում հետագայում միավորվեն մեկ կուսակցության մեջ:

– Այսինքն` անակնկալներ չեն լինելու: Իսկ ի՞նչ եք կարծում` առաջիկա ամիսներին, նաև` սեպտեմբերին, ամեն ինչ կրկին այսպես խաղա՞ղ կգնա:

– Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա հաշվի առնելով 2018 թվականի ապրիլից հետո ստեղծվելիք առայժմ անորոշ հեռանկարները, իշխանական վերադասավորումների գլխավոր հարցը կրկին մնում է բաց: Այն է` թե այդ ժամանակից հետո ո՞ր գլխավոր պետական պաշտոնն է զբաղեցնելու կամ չի զբաղեցնելու գործող նախագահը: Ամեն ինչ կդիտարկվի այս պրիզմայի միջով:

Դեպի աշուն գուցե այս ինտրիգը մի քիչ ավելի սրվի: Բանն այն է, որ գուցե թե Սերժ Սարգսյանն իր համար արդեն իսկ իր որոշումն ունի: Բայց չեմ կարծում, որ ժամանակից շուտ նա դրա մասին կհայտարարի: Որովհետև այն գործիչները, որոնց պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, սովորաբար կորցնում են իրենց ազդեցությունը, վարչական ռեսուրսը իր համար նոր տանիքներ է փնտրում: Քաղաքագիտության մեջ տերմին էլ կա. կոչվում է կաղ բադիկի սինդրոմ: Ուստև ոչ ոք էլ չի ցանկանա ժամանակից շուտ նման կարգավիճակում հայտնվել:

Նշանակում է այս ինտրիգը բավականին երկար ժամանակ մնալու է, ձգվելու է ընդհուպ մինչև 2018 թվականի գարունը:

Բայց իմ տպավորությամբ կան պայմանավորվածություններ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Եվ այս պահի դրությամբ դրանք բոլորը կատարվել են: Դա ցույց տվեց նաև այն փաստը, որ կառավարության հրաժարականից հետո նույն օրն իսկ վարչապետը վերանշանակվեց:

Նաև որպեսզի վարչապետի հարցը հանվի տնտեսա–քաղաքական շրջանակների օրակարգից, դեռևս նոյեմբերին հայտարարվեց, որ 2018–ին վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը, եթե Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հաջողություններ ունենա: Այսինքն` կա ժամանակացույց, որով կողմերը շարժվում են առաջ և կատարում են իրենց վրա վերցրած պարտավորությունները:

Այնպես որ, այս հարցը վերջնականապես կլուծվի 2018 թվականի սկզբին: Եվ շատ բան կախված կլինի նրանից, թե տնտեսության բարեփոխումների գործընթացներում ինչ հաջողություններ կլինեն:

Հիմա շատ է խոսվում այն մասին, որ վարչապետը քաղաքական հարցերով չի զբաղվում, քաղաքական թեմաներով ելույթներ չի ունենում: Եվ դրա մեջ որոշակի մեսիջներ են տեսնում, թե նա չի ցանկանում հետագայում երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել, որը, գիտենք, վարչապետի պաշտոնն է:

Իսկ ես կարծում եմ, որ վարչապետը հստակ հասկանում է, որ եթե ինքը հիմա ավելի շուտ զբաղվի քաղաքական հարցերով, իսկ հայաստանյան իրականության մեջ դա նշանակում է զբաղվի նաև քաղաքական ինտրիգներով, և դրան զուգահեռ ձախողի տնտեսական ճակատը, ապա քաղաքական հարցերի շուրջ տեսակետներ հայտնելը, հաճախ նաև բացասաբար արտահայտվելը իրեն օգուտ չեն բերելու: Եվ, որպես վերջնարդյունք, նախ և առաջ գրանցվելու է նրա` տնտեսության մեջ բեկում մտցնելու ունակությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում