Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
Region

Ադրբեջանը համարժեք կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին. Բայրամով

Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում ցանկացած դրական քայլի։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր պաշտոնակից Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Հայտարարելով, թե «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային նորմերի հիման վրա աստիճանական կարգավորման օգտին», Բայրամովը շեշետել , թե «չափազանց կարևոր է` որքան հնարավոր է շուտ սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայաի գործընթացը և լուծել այդ հարցերը»:

Սրա հետ մեկտեղ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ հստակ արդյունք չի տվել։

«Այս պահին կոնկրետ արդյունքների բացակայությունը ցավալի է: Կարգավորման գործընթացը դանդաղեցնելը ճիշտ մոտեցում չէ», - ասուլիսին ասել է Բայրամովը, նաև նշել, որ ի տարբերոթյուն Հայաստանի` Ադրբեջանը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցում «ունի կառուցողական դիրքորոշում»:

Կատարի արտգործնախարարը Բաքվում է պաշտոնական այցով։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են հնարավորինս շատ երկրներ ներգրավել ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումներ կատարելու գործում։ Ադրբեջան այցելող գրեթե բոլոր պատվիրակությունների անդամների, հավատարմագրված դիվանագետների համար իշխանություններն ակտիվ այցեր են կազմակերպում «ազատագրված» շրջաններ կամ առնվազն պատմում են այդ շրջանների ավերածությունների մասշտաբների, Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների մասին` շեշտելով, թե ուրախ կլինեն, որ արտասահմանյան ընկերությունները ևս մասնակցեն վերականգնողական աշխատանքների։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Գեյդարովն այսօր նույն ուղերձը նաև Կատարի գործարարների պատվիրակությանն է փոխանցել։

«Ադրբեջանն արդեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ներկայումս այդ տարածքներում ընթանում են ստեղծարար աշխատանքներ։ Մենք հրավիրում ենք Կատարի գործարարներին մասնակցել այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներին», - ասել է նա:

Թեև Արցախի մի մասը մնացել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, Ադրբեջանի իշխանությունները հետպատերազմյան շրջանում գրեթե ամեն օր հայտարարում են, թե վերականգնել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ ղարաբաղյան խնդիր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ միավոր այլևս գոյություն չունի։ Ու գրեթե ամեն առիթով շեշտում են, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են։

Ի դեպ, Ադրբեջանում այսօր նշում են Անկախության օրը, ինչի առիթով Ալիևը Twitter-ում գրել է. «30-ամյա պատմության մեջ առաջին անգամ անկախության վերականգնման տարեդարձը նշում են որպես տարածքային ամբողջականությունն ապահոված հաղթանակած ժողովուրդ»:

Երեկ Ալիևն այցելել էր Ֆիզուլի, հանդիպել նախկինում այդ շրջանում բնակվող ադրբեջանցինեի հետ և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել, թե հակառակ բոլոր ճնշումների` պարտության հետ համակերպվելու և հայերի հետ փոխզիջման գնալու կոչերին` թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ շարքային ադրբեջանցիները «հողերի ազատագրումից» ավելի կարևոր հարց իրենց առջև չեն դրել:

«Ես կարծում եմ, որ հենց դա է մեր հաղթանակի գլխավոր գործոններից մեկը։ Որովհետև մենք Ղարաբաղը չենք մոռացել, մենք չենք համակերպվել այդ իրավիճակի հետ։ Մեզ ասում էին՝ դուք պետք է հաշտվեք այս իրողության հետ, քանի որ պարտվել եք առաջին պատերազմում, սակայն իմ դիրքորոշումը պարզ էր` ելույթ ունենալով բոլոր ամբիոններում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային միջոցառումներում` ես հայտարարել եմ, որ մենք երբեք չենք հանդուրժի այդ իրավիճակը»։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու մինչև այսօր «Ադրբեջանը սպառնալիքներ է ստացել», պնդել է Ադրբեջանի ղեկավարը` չհստակեցնելով, թե ումից, ինչ պահանջով կամ բովանդակությամբ:

«Պատերազմից առաջ, ընթացքում և հետո որոշ մարդիկ փորձում էին սպառնալ մեզ և այսօր էլ անում են դա։ Բայց բոլոր այսօրինակ ջանքերն ապարդյուն են, և բոլորը պետք է դա իմանան։ Որևէ մեկը չի կարող Ադրբեջանի հետ սպառնալիքի կամ ուժի լեզվով խոսել», - հայտարարել է նա։

Անդրադառնալով Ֆիզուլիի համար անցած տարի այս օրերին ընթացող մարտերին` Ալիևը շեշտել է. «Հենց այս տարածաշրջանում` Ֆիզուլիում էին մեր երիտասարդները, երիտասարդ զինվորներն ու սպաները գնում մահվան։ Այդ բոլոր դիրքերում, այդ լեռնային դիրքերում էին հայերը։ Նրանք տեղավորվել էին այնտեղ 30 տարի, կառուցել ամրոցներ, բունկերներ, երկարաժամկետ կրակակետեր, մսկ մենք քայլում էինք հարթավայրերով, հատելով այդ շփման գիծը, պատռելով այդ ամրությունները` մեր երիտասարդները մահվան էին գնում»։

Մի քանի օրից Ֆիզուլիում Ալիևը կհյուրընկալի Թուրքիայի նախագահին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Ռեջեփ Էրդողանն Ադրբեջան է մեկնում՝ մասնակցելու երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում Ֆիզուլիում կառուցված նոր օդակայանի բացման արարողությանը: