Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
Politics

Հայաստանը` լճացման մեջ. որքա՞ն կձգվի ճահիճը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, մեր երկրում քաղաքական այս հանդարտ իրավիճակն ինչքա՞ն կշարունակվի, ըստ Ձեզ:

– Գուշակություններ չեմ կարող անել: Բայց Հայաստանը մտել է մի ժամանակաշրջան, որը պատմության մեջ հայտնի է լճացման ժամանակաշրջան անվանումով: Դա միայն բնորոշ չէ Հայաստանին: Նման մի ժամանակաշրջան էր նաև Խորհրդային Միությունում` սկսած 1975 թ.–ից մինչև 1985թ.–ը, երբ նոր ղեկավար եկավ իշխանության գլխին: Փաստորեն մի 10 տարի այս երկրում ձգվեցին լճացման ժամանակները:

Լճացման նման ժամանակաշրջաններ են ապրում նաև աֆրիկյան շատ երկրներ: Ընդ որում այս երկրների լճացման շրջաններն ավելի երկար են տևում: Մի 30–40 տարի դրանք կարող են ձգվել: Այնպես որ, ժամանակի առումով ոչինչ չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, թե մեր երկրում ինչքան կտևի. կարող է տևել մեկ տարի, կարող է տևել 20 տարի:

Ե՛վ իշխանական մարմինների ձևավորումը, և՛ Ազգային ժողովի դերի իջեցումը, և՛ Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի սպասվելիք ստորագրումը, և՛ տնտեսության մեջ փոփոխությունների բացակայությունը վկայում են, որ Հայաստանը մտել է լճացման երկարատև ժամանակաշրջան:

Որովհետև այս հարցում կարևոր է հասարակության դերը, իսկ մեր հասարակությունը էական պոտենցիալ չունի: Մի բան, որը խոսում է այն մասին, որ լճացումը կարող է երկար տևել:

– Իսկ մեր երկիրն այդքան պոտենցիալ ունի՞, որ հանգիստ նիրհենք ճահճի մեջ:

– Դա դժվարին հարց է. չեմ կարող գուշակություն անել, թե ինչքան պոտենցիալ ունի: Դե, աֆրիկյան երկրները մի քառասուն տարի է լճացման մեջ են գտնվում: Նույն հարցն էլ սրանց կարելի է տալ: Օրինակ` Չադ պետությունն այդքան պոտենցիալ ունի՞: Ուրեմն` ունի, որ գտնվում է:

Նույնն էլ կարելի է Հայաստանի համար ասել: Ի վերջո, տեսնում ենք, որ Հայաստանից արտագաղթում է գործարար հատկություններ ունեցող խավը: Այլ երկրներում փող է աշխատում, Հայաստան տրանսֆերտներ է ուղարկում, ու այդ տրանսֆերտներով այստեղ գոյատևում են իրենց բարեկամները: Այս փաստը հնարավորություն է տալիս, որ երկար ժամանակ Հայաստանը կարողանա գոյատևել նաև լճացման մեջ:

– ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իրենց ընկերությունները պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Կարելի՞ է ասել, որ սրանով ԱՄՆ–ը ցանկանում է ինչ–որ տեղ մեզ թմբիրից հանել:

– Թմբիրից հանելը բավականին բարդ գործընթաց է: Շատ այլ ճանապարհներ է այն ենթադրում, նաև` շատ այլ մեխանիզմներ: Իհարկե, երբ այդ 8 մլրդ դոլարի ներդրումն իրականություն դառնա, միգուցե դա մեկ տոկոսի դերակատարություն կունենա լճացման միջից երկիրը հանելու հարցում: Բայց 99 տոկոսով բոլորովին այլ միջոցառումներ ու այլ նախաձեռնություններ են հարկավոր, որ իրականացվեն թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Եվրամիության կողմից: Նրանց հետ միասին` նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները պետք է իրենց գործն անեն: Բայց տեսնում ենք, որ և՛ ԱՄՆ–ի կողմից, և՛ Եվրամիության կողմից նման մտադրություններ չկան: Քաղաքացիական մեր հասարակությունն էլ, անկախ իրենից, կրկին գտնվում է լճացման հանգիստ վիճակում: Այն իր ամենօրյա աշխատանքն է անում, որևէ ակտիվություն չի ցուցաբերում:

Արևմուտքն էլ, երբ տեսնում է, որ այստեղ նախաձեռնություններ չկան, ավելին չի անի: Չի էլ կարող անել:

Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա կարող ենք ասել, որ նրա հիմնական նպատակը մեր երկրի հետ նոր համաձայնագրի ստորագրումն է, որը հավանաբար տեղի կունենա նոյեմբերին: Եվ այս փաստն էլ` պայմանագրի ստորագրումը, էական փոփոխություն չի մտցնի ընդհանուր վիճակի մեջ: Արտաքինից կթվա, թե ինչ–որ գործ է արվում, բայց ներքին համակարգը փտած է իրականում: Եվ հենց սա է հիմնական խնդիրը:

– Իսկ Ադրբեջանի գործոնը մեզ չի՞ կարող արթնացնել, գործունեության մղել:

– Ո՛չ: Չի կարող: Որովհետև այդ գործոնի էֆեկտն անցյալ տարի ապրիլյան պատերազմից հետո տեսանք: ժողովուրդը համախմբվեց, կամավորները գնացին դիրքերը պաշտպանելու: Բայց դրանից մի 10–15 օր հետո Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում նույն այդ ժողովուրդը գումարով քվեարկություն կատարեց: Իշխանությունը շարունակեց նույն քաղաքականությունը, որի դիմաց ստացավ ՊՊԾ գնդի գրավման նախագիծը:

Նույնն էլ տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2–ի ընտրություններում: Նույն այդ ժողովուրդը, որ մեկ տարի առաջ հերոսաբար Ադրբեջանի հարձակումն իբր հետ էր մղել, զանգվածաբար ընտրակաշառք վերցրեց և ձևավորեց այն իշխանությունը, որը երկիրը հասցրել էր մի այնպիսի վիճակի, որ Ադրբեջանին հիմք էր տվել զինված հարձակում իրականացնել:

Այնպես որ, Ադրբեջանի գործոնն էլ չի աշխատում: Քանզի լճացումը շատ խորն է արդեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում