Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
Politics

«Խլածը չեն ներում, վերադարձնում են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով այս անգամ թերևս ՀՀԿ–ի որոշմամբ չառաջադրվեց, պետական կառույցների հետ պայքարի մեջ է մի քանի ուղղությամբ: Նախ՝ մոտ 2 տարի առաջ ՊԵԿ ստուգումների արդյունքում Աղաբաբյանի տնօրինման ներքո գտնվող «Հրազդան կենտրոնական մարզադաշտը» տուգանվեց մոտ 60 մլն դրամի չափով, ինչի արդյունքում Աղաբաբյանը ՊԵԿ–ին մեղադրեց իրեն միտումնավոր սնանկության տանելու մեջ: Թեև առաջին ատյանում ՀՀԿ–ական գործարարը հաղթեց ՊԵԿ–ին ու դատարանը չհիմնավորված համարեց տուգանքը, ՊԵԿ–ն այդ որոշումն այժմ բողոքարկում է Վերաքննիչ դատարանում: Բացի դա՝ Աղաբաբյանը դատական վեճի մեջ է Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Սրան գումարած, ինչպես հայտնի է, կառավարությունը որոշեց վաճառքի հանել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»–ի պահուստային մարզադաշտն է համարվում:

Նշենք, որ 2 տարի առաջ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ–ն սնանկ ճանաչվեց Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով: Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար: Աշոտ Աղաբաբյանը չի կարող գնել այն: Վերջինս արդեն մամուլում հայտարարել է, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի վաճառքն անթույլատրելի է:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Աշոտ Աղաբաբյանին:

– Պարոն Աղաբաբյան, ի՞նչ եք պատրաստվում անել, եթե, չնայած Ձեր հորդորներին, կառավարությունը որոշի վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն:

– Նախ՝ դիմելու եմ կառավարություն, քանի որ անպայման դա հարկավոր է մասնավորեցման ցուցակից հանել, որովհետև 50 տարով մենք արենդայով վերցրել ենք, 18 տարվա վարձավճարներ ունենք մուծած, դրամական ներդրումներ արած: Ուղղակի թյուրիմացության մեջ են գցել կառավարությանը, կառավարությունը հանել է վաճառքի: Բացատրելու ենք, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ն, որը մարզահամալիրի պահուստային դաշտն է, ստադիոնի անբաժանելի մասն է:

– Պարոն Աղաբաբյան, հայտնի է սակայն, որ «Հրազդան մարզադաշտը» արդեն իսկ սնանկ է ճանաչվել:

– Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել, սակայն սպասում է դատարանի վերջնական որոշմանը, որ անցնենք առողջացման ծրագրին:

– Ի վերջո՝ այսօր որքա՞ն է մարզադաշտի պարտքի ընդհանուր գումարը:

– Ունենք 5–6 պարտատեր, նաև՝ կոլեկտիվի աշխատավարձը: Մենք դա կարող ենք մի երկու տարվա մեջ փակենք, եթե ինչ–որ բան չվաճառենք, միանգամից չփակենք: Մոտ 3 մլն դոլար, որը մնացել է Հայաստան–Թուրքիա խաղին պատրաստվելու համար վերցված 4,5 մլն վարկից, տոնավաճառի քանդվելուց հետո չկարողացանք վարկը մարել, ընկանք մեծ կրիզիսի մեջ: Կա հարկայինի հայցը, կա ֆուտբոլի ֆեդերացիայի հայցը: Ընդհանուր պարտքը կլինի երևի 4 մլն դոլարի չափ:

– Իսկ այս ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է որևէ մասով մարել պարտքը:

– Դեռ դատական պրոցեսների մեջ ենք, գոյություն ունի սնանկության կառավարիչ, ինքը դրանով զբաղվում է: Մինչև դատական պրոցեսները չավարտվեն, գումարի վերջնական չափը չորոշվի, մարելու մասին դեռ խոսք չի կարող լինի:

– Պարոն Աղաբաբյան, ՊԵԿ–ը Ձեզ տուգանել էր 60 մլն դրամով և Դուք հաղթեցիք ՊԵԿ–ին դատարանում, կարելի է ասել՝ այդ տուգանքը Ձեզ ներվեց:

– Չի ներվել: Խլածը չեն ներում, այլ վերադարձնում են: Մենք հաղթել ենք առաջին ատյանում, բայց գործը դեռ դատական պրոցեսի մեջ է, այժմ Վերաքննիչում է:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում