Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
Region

Մինսկում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մինչ այս հանդիպումը, որը, ի դեպ, նախօրոք հայտարարված չէր, Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումը սկսելիս, Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շեշտել էր, թե քննարկելու են տարածաշրջանային հարցեր և որ Ղարաբաղը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Ադրեբեջանի արտգործնախարարը հայատարարել էր, թե չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։

Մասնավորապես, այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան է մի շարք հայտարարություններ արել։ Նա հերթական անգամ շեշտել է, որ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու դրույթները։

 

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին որքան հնարավոր է շուտ վերացնել հումանիտար դաշտում միմյանց գրգռող խնդիրները՝ փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատ դաշտերի քարտեզներն՝ ամբողջ ծավալով », - ընդգծել Է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երեկվա հանդիպմանը. - «Սա բացառիկ ձևաչափ է, և անկասկած, այն նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանը և ազգամիջյան երկխոսության առաջխաղացմանը»։

Մինչդեռ երեկ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները, Ռուս պատրիարքի հետ հանդիպմանը բավական կոշտ, և քաղաքական գործիչների ելույթներին համահունչ հայտարարություններ էին արել։ Գարեգին Երկրորդը, մասնավորապես, պնդել էր, թե Արցախի կարգավիճակը որշված չէ, խոսել էր Բաքվում պահվող հայ գերիների, արդբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների ոչնչացման մասին։ Իսկ Փաշազադեն կրկնել էր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, Ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի։

Այդուամենայնիվ, Պատրիարք Կիրիլը եռակողմ հանդիպումից հետո Զախարովայի պես հույս էր հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կնպաստեն երկու կողմերի միջև վստահության մթնոլորտի ձձևավորմանը։

Ռուս վերլուծաբանները, մինչդեռ, նկատում են, որ չնայած բանակցությունները վերսկսելու մասին կողմերի հայտարարություններին, հայ-արդբեջանական հաշտեցման պայմանագիր ստոագրելու Բաքվի առաջարկին՝ հաշտեցման, առավել ևս հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին խոսելը դեռ վաղ է։

Ռազմական հարցերով ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, օրինակ, հայ-ադրբեջանական հաշտեցումն առաջիկայում քիչ հավանական է համարում. - «Հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում ես հոռետես եմ։ Նման պայմանագրի համար անհրաժեշտ է ուժերի հավասառակշռություն։ Նման բան ես չեմ տեսնում։ Կա ճնշում Ադրբեջանի կողմից, և Հայաստանի թույլ դիմադրությունը։ Նման պայմաններում եթե նույնիսկ ստորագրվի պայմանագիր, այն երկար կյանք չի ունենա»։

Ռազմական հարցերով փորձագետը «Ազատությանը» տված հարցարզույցում հավելելում է, թե այսօր Հայաստանի համար առանցքային հարցերից է Սյունիքի պաշտպանությունը, ինչի համար, Եվսեևի կարծիքով, անհրաժեշտ է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների, որոնց անվտանգությունը պետք է ապահովեն համապատասխան ռուսական ռազմական սոտրաբաժանումներ։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահաներին, որոնց մանդատի ավարտին չորս տարուց մի քիչ ավելի է մնացել, ապա ռուս փորձագետը համոզված է, որ նրանք կմնան Ղարաբաղում, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում. - «Ոչ, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ»։

Սրա հետ մեկտեղ փորձագետը նաև պնդում է, որ, չնայած Բաքվի կոշտ դիրքորոշմանը և սպառնալիքներին, քանի դեռ ռուս խաղաղապահները տարածաշրջանում են, ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է։