Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց

Արցախցիների աջակցության երկու ծրագրերի ժամկետը սպառվել է, և մարդիկ բողոքում են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նոր ծրագիր իրականացնել։

Արցախցիների համար առաջիկայում աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի, որը հնարավորություն կտա նրանց բնակվարձի խնդիրները լուծել։

 
 Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հայտնել էինք, որ ավարտվել է արցախցիների հյուրընկալության, ինչպես նաև ամսական 68 000-ական դրամ տրամադրելու աջակցության ծրագրերը։ Երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա էին անում տեղահանված հադրութցիները, որոնք նշում էին` շատերը կանգնած են դրսում մնալու վտանգի առաջ, քանի որ չգիտեն` ինչպես վճարել իրենց բնակվարձը։
«ՀՀ–ն, լինելով Արցախի սոցիալական անվտանգության գլխավոր երաշխավորը, ամեն ինչ արել և անելու է արցախցիների համար։ Մինչ այս պահն արցախցիների աջակցության 15 ծրագիր է կյանքի կոչվել, որոնք հնարավորություն են տվել անցնցում հաղթահարել հետպատերազմյան խնդիրները։ Այդ ծրագրերի մեծ մասն արդեն իսկ ավարտվել է, և մենք նոր աջակցության ծրագիր կյանքի կկոչենք»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` օրերս նախարարությունում հադրութցիների հետ քննարկում են ունեցել, երեկ նույնպես արցախցիների մի խմբի են ընդունել, լսել նրանց դժգոհությունները։
Մկրտչյանը նշում է, որ աջակցության նոր ծրագրի շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ Արցախում գտնվող երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով և չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։
Սա, ըստ նախարարի, առանձին հյուրընկալի ծրագիր չի համարվի, սակայն այդ գումարով արցախցիները կարող են իրենց բնակապահովության հարցը լուծել։ Ի դեպ, այս ծրագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, որից հետո նախարարությունը կգնահատի իրավիճակը և անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնան աջակցության ծրագրերին։
«Այս պահին լայնածավալ հյուրընկալության ծրագիր չկա, քանի որ արցախցիների զգալի մասը վերադարձել է Արցախ։ Չնայած դրան, 20 000 արցախցի էլ ՀՀ տարբեր համայնքներում է դեռ ապրում։ Մենք շարունակելու ենք նրանց ապահովել արժանապատիվ կեցավայրերով` մինչև Արցախում կլուծվի բնակարանաշինության հարցը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են արվում»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարը նշում է` պետք է սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարվի զարգացման ծրագրերի, այսինքն` արցախցիներին կայուն եկամուտ ապահովվի։ Ըստ այդմ, այժմ զբաղվածության երկու ծրագիր է գործում արցախցիների համար` հանրային աշխատանքում ներգրավվելու դեպքում արցախցիները վարձատրվում են, բացի այդ, նրանք պրակտիկա են անցնում և վճարվում։ Մկրտչյանը նշում է` մի քանի հարյուր արցախցի ներգրավված է նման ծրագրերում։
Ծրագրեր են իրականացվում հենց Արցախում, այնտեղ ներդրվել է սոցիալական բիզնեսի ծրագիր, որի շրջանակներում իդենտիֆիկացվում է սոցիալական խնդիրը և ըստ այդմ մշակվում է սոցիալական բիզնես։
Որպես օրինակ նախարարը նշեց պարենային անվտանգության խնդիրը. «Հայաստան» հիմնադրամը որոշել է 100 ջերմոցային տնտեսություն հիմնել Արցախում։