Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

10 միլիարդատեր, ովքեր մեկ ընդհանուր թերություն ունեն

Բոլորս սովոր ենք կարծել, թե կրթությունը հաջողության հասնելու գլխավոր բանալին է և հարստության հասնելու առաջին աստիճանը։ Սակայն երբեմն պրակտիկ կարողություններ ձեռք բերելու և ժամանակին կողմնորոշվելու կարողությունները շատ ավելի կարևոր են, քան դիպլոմը։ Adme.ru-ն ներկայացրել է 10 մարդու պատմություն, ում կրթության բացակայությունը չի խանգարել միլիոնավոր դոլարներ աշխատել։

1. Ռիչարդ Բրենսոն։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը։ Virgin ընկերության ապագա հիմնադիրը խոստովանում է, որ դպրոցում դժվարությամբ է սովորել, այդ պատճառով էլ 16 տարեկան հասակում թողել է ուսումն ու տեղափոխվել Լոնդոն։ Նրա առաջին բիզնես-ծրագիրն ամսագիր էր. 17 տարեկանում Բրենսոնն արդեն հիմնեց սեփական բարեգործական ընկերությունը։ Այսօր արդեն Բրենսոնը սեփական ավիաընկերություն ունի։ Ունեցվածքը գնահատվում է 5.1 մլրդ դոլար։

2. Ինգվար Կամպրադ։ Կրթությունը՝ միջնակարգ դպրոց։ Այսօր ամբողջ աշխարհում հայտնի IKEA ընկերությունը Կամպրադը հիմնել է 17 տարեկան հասակում։ Նրա համար սովորելը դժվար էր դիսլեքսիայի հետևանքով։ Այդ պատճառով էլ նա չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ունեցվածքը գնահատվում է 3.4 մլրդ դոլար։

3. Հենրի Ֆորդ։ Կրթությունը՝ միջնակարգ դպրոց։ Հենրի Ֆորդին այնքան էլ չէր գրավում ուսումը եկեղեցական դպրոցում. նրա միակ կիրքը մեխանիզմներն էին։ 16 տարեկանում նա փախավ տանից և տեղափոխվեց Դեթրոյդ, որտեղ սկսեց աշխատել՝ որպես մեխանիկի օգնական։ Ունեցվածքը գնահատվում է 188 մլրդ դոլար։

4. Մայքլ Դել։ Կրթությունը՝ համալսարանի 1-ին կուրս։ Dell ընկերության հիմնադիրն իր առաջին գումարը վաստակել է 12 տարեկան հասակում՝ տեղական ամսագրին բաժանորդագրություն վաճառելով։ Սովորելու տարիներին նա հիմնեց իր առաջին՝ PC’s Limited համակարգչային ընկերությունը և 19 տարեկան հասակում թողեց համալսարանը։ Ունեցվածքը գնահատվում է 21 մլրդ դոլար։

5. Լի Կաշին։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Լի Կաշինը, 12 տարեկան հասակում ստիպված էր թողնել ուսումը և աշխատանքի ընդունվել գործարանում, որտեղ պլաստմասսե ծաղիկներ էին պատրաստում։ 22 տարեկան հասակում նա հիմնել է Cheung Kong ընկերությունը, որն այսօր զբաղվում է ոչ միայն առևտրով, այլև անշարժ գույքով, հյուրանոցային գործով և այլն։ Ունեցվածքը գնահատվում է 29.6 մլրդ դոլար։

6. Բիլ Գեյթս։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Բիլ Գեյթսը Հարվարդի համալսարանի դիպլոմ ունի, սակայն միլիարդատիրոջն այն տրվել է 2007թ.՝ բուհի ադմինիստրացիայի որոշման համաձայն։ Հարվարդի համալասարանում նա սովորել է 2 տարի, ապա հեռացվել է։ Ունեցվածքը գնահատվում է 87.4 մլրդ դոլար։

7. Լարի Էլիսոն։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Լարի Էլիսոնը Oracle ընկերության հիմնադիրներից է, որը 2-րդ տեղն է զբաղեցնում ծրագրային ապահովման արտադրության մեջ։ Նա երկու անգամ փորձել է բարձրագույն կրթություն ստանալ, սակայն երկու փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել. Իլինոյսի համալսարանում նա սովորել է 2 տարի, Չիկագոյի համալսարանում՝ 1 կիսամյակ։ Ունեցվածքը գնահատվում է 41.5 մլրդ դոլար։

8. Ջոն Ռոքֆելլեր։ Կրթությունը՝ 3 ամսվա հաշվապահական կուրսեր։ Մարդկության պատմության ընթացքում ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ռոքֆելլերը, առաջին դոլարները վաստակել է 7 տարեկան հասակում, իսկ արդեն 13 տարեկանում սկսել է տոկոսով գումար տալ ծանոթներին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, սակայն կարճ ժամանակ անց թողել է այն։ Ունեցվածքը գնահատվում է 392 մլրդ դոլար։

9. Ամանսիո Օրտեգա։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը: Zara բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգան 13 տարեկան հասակում թողել է դպրոցը և սկսել աշխատել հագուստի խանութում։ Իր առաջին խանութն Օրտեգան բացել է 1975թ.։ Այսօր արդեն Inditex ընկերությունը, որին պատկանում է նաև Zara-ն, աշխատում է ամբողջ աշխարհում, իսկ նրա հիմնադիրը մի քանի անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Ունեցվածքը գնահատվում է 83.4 մլրդ դոլար։

10. Մարկ Ցուկերբերգ։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Մարկ Ցուկերբերգն այս ցանկում ամենաերիտասարդն է։ Թեև նա սովորել է Հարվարդի համալսարանում, սակայն այդպես էլ դիպլոմ չի ստացել՝ տարվելով սոցիալական ցանցի ստեղծմամբ։ Ի դեպ, Ցուկերբերգը ցանկացել է հոգեբույժի մասնագիտություն ստանալ։ Ունեցվածքը գնահատվում է 61.7 մլրդ դոլար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am