Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Legal

Ալիևի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած է կրոնականը, ուղերձը հիմնված է բացահայտ կեղծիքի վրա․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«Ադրբեջանի նախագահն 2021թ. սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում բացահայտ բորբոքում է կրոնական թշնամանք՝ էթնիկ ատելությանն ու թշնամանքին զուգահեռ, օգտագործում է կեղծ փաստեր։

Մասնավորապես, ուղերձում բացահայտ կեղծելով փաստերը՝ նա նշում է. «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մեզ և ողջ աշխարհի մուսուլմաններին անարգելու համար: Վստահ եմ, որ աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան: Այս խնդրի վերաբերյալ նամակներ եմ ստանում բազմաթիվ մահմեդական երկրներից: Մենք (...) հայկական վայրագությունների, հայկական ֆաշիզմի վերաբերյալ մենք իրազեկում և իրազեկելու ենք ամբողջ աշխարհին: (…) մեր հաղթանակը (…) հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Այնուհետև, նա խոսում է Հայաստանում հաստատված իբր իսլամաֆոբիայի մասին:

Այս ամենը բացահայտ կեղծիք է, հիմնված է անիրական տվյալների վրա:

Եթե հայերն ունեն իսլամաֆոբիա, բա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի կենտրոնում կա գործող մզկիթ, իսկ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:

Եթե Հայաստանում ու Արցախում կա իսլամաֆոբիա, ապա ինչպե՞ս էին Արցախում կանգուն մնացել ու պահպանվում, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ կամ ինչպե՞ս բացատրել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին պատերազմից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների հրթիռակոծումն ու պղծումը, Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը կամ Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու պղծումը, հայկական խաչքարերի ոչնչացումը Շուշիում և Հադրութում և այլն: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերն ապրում են՝ որպես բարեկամներ դարերով:

Ակնհայտ է, որ իրականում գործ ունենք քրիստոնեության նկատմամբ բացահայտ ատելության ու թշնամանքի հետ:

Սեպտեմբերի 27-ի ուղերձում Ադրբեջանի նախագահն ասում է. «ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը այնտեղ [Հայաստանում] հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»:

Այս խոսքերը նույնպես բացահայտ կեղծիք են, հիմնված են հորինված պատմությունների վրա:

Ադրբեջանի նախագահը նորից ողջ հայ ժողովրդին անվանում է ֆաշիստներ, իրեն թույլ է տալիս արժանապատվությունը վիավորող արտահայտություններ:

Բայց նրա այս և մյուս ելույթները բացահայտ են ապացուցում, որ իրականում հենց ինքն է ֆաշիստական գաղափարներ առաջ տանում, ինքն է բորբոքում քրիստոնեության նկատմամբ կրոնական թշնամանք:

Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, միանշանակ վստահությամբ միջազգային ողջ հանրությանը հավաստում եմ, որ ՀՀ որևէ իշխանություն կամ Կառավարություն, Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: Հայերեն ու անգլերեն տարբերակներով այս մասերն ուղարկվում են միջազգային կառույցներին՝ թիրախային վայրեր, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:

Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի։

Առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազն այս ամենն իրականացնում է իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:


Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»: