Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վահագն Խաչատրյան. «Հայաստանի ներդրողների ակումբը դեռ գոյություն չունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե Հայաստանի ներդրողների ակումբը լիներ, մինչ այժմ պիտի ներդրումներ լինեին, եթե ներդրումներ չկան, ուրեմն ակումբը չկա, գոյություն չունի»,– «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Հայաստանի ներդրողների ակումբին», ասաց ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով. «Եթե ինչ–որ մեկը լինի, որ ներդրում արած լինի, այդ ժամանակ կխոսենք»:

Նշենք, որ դեռ ձմռանը վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: Ըստ այդմ՝ հունվարի 25–ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես–ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

«Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20–30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»,– իր խոսքում ասել էր վարչապետը՝ հավելելով, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է, որ չնայած մեծ խոստումներին, ակումբի շրջանակներում ներդրումներ դեռևս չեն արվել. «Վարչապետը խոստացել է մոտ 3,5 մլրդ դոլարի ներդրում, որից 800–ից ավելին հիմա, սակայն այն ներդրումները, որ կան, պայմանավորված չեն գործող կառավարության գործունեությամբ, դրանք նախորդ տարիներին իրականացված ներդրումներն են, որոնց մի մասն այս տարի պետք է իրականացվի: Որևէ տեղ ներդրում դեռևս չի արվել»,– ասաց Խաչատրյանը:

Նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր թիմը հայտարարում էին իրենց կառավարության պաշտոնավարած ամիսներին արձանագրած բարձր ցուցանիշների, տնտեսական աճի մասին, մինչդեռ տնտեսագետը էական փոփոխություն չի տեսնում անցյալ տարվա և այս տարվա ցուցանիշներում: «Հարկային մարմինների կողմից հրապարակված փաստաթղթում գերավճարների աճ է տեղի ունեցել: Ես կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ դա տեղի է ունեցել կանխավճարների հաշվին: Եվ այդ արատավոր երևույթի արդյունքում հարկային մարմինները հրապարակել են, որ ստվերը կրճատել են 16–17 տոկոսով, թե ոնց են կրճատել, որտեղից են կրճատել, դա արդեն իրենց հաշվարկներն են, ես իրենց հաշվարկներին չեմ հավատում, քանի որ Հայաստանում ստվերը դասական իմաստով գոյություն չունի, ստվերի մեծ մասը իշխանության հսկողության ու հովանավորության տակ է»:

Ըստ տնտեսագետի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները, այդ թվում՝ սննդամթերքի, ընտրությունների արդյունք են, քանի որ միջազգային շուկաներում գների էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում