Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կարծիքով՝ չի բացառվում, որ ՀՅԴ–ն կրկին դուրս գա կոալիցիայից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակոբ Հակոբյանը թեև չի ընտրվել պատգամավոր, սակայն շարունակում է քաղաքականության մեջ մնալ: Եվ մամուլով ու քաղաքական գործիչների հետ հանդիպումներին մասնակցելով հետևում է, որ, ինչպես ինքն է ասում. «Քաղաքական գործիչները ճիշտ աշխատեն ու ճիշտ որոշումներ կայացնեն»:

«Հետևում եմ, որ ժողովրդին չտանեն փորձության: Զբաղված եմ նաև քաղաքական գործիչներին խորհուրդներ տալով»,– ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածուն:

Նրա տեղեկացմամբ շուտով հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության նոր փուլ է սկսվելու: Արձանագրությունները սկսելու են քննարկվել և ընդունվել թուրքական ու հայկական խորհրդարաններում, քանի որ դրանց ընդունումը բխում է նաև Թուրքիայի շահերից:

«Բայց ես կարծում եմ, որ ինչպես նախկինում Դաշնակցություն կուսակցությունը խնդիր ունեցավ և դուրս եկավ կոալիցիայի կազմից, նույնը կարող է հիմա կրկնվել»,– ասաց Հ. Հակոբյանը:

Պատգամավորության թեկնածուն խոսելով երկրի տնտեսական իրավիճակի մասին ասաց, որ եթե իրականում տնտեսական աճ կա, ապա այդ ամենը պետք է անդրադառնա յուրաքանչյուր ընտանիքի վրա: Բայց եթե նման անդրադարձ չկա, ուրեմն դրանք պարզապես թվեր են:

Խոսելով կառավարության վերջին նիստի ժամանակ որոշ ընկերությունների մասնավորեցման ցանկը հաստատելու մասին, Հ. Հակոբյանն ասաց, որ դրա տակ որևէ լավ բան տեսնել հնարավոր չէ:

«Եթե մասնավորեցնում են, թող մասնավորեցնեն, բայց դրանից քաղաքացին ավելի լավ չի ապրի: Դրա փոխարեն յուրաքանչյուր մարզպետ, քաղաքապետ պետք է բոլոր ընտանիքների հետ աշխատի և պետք է հետևի, որ ամեն ընտանիքից գոնե մեկը ներգրավված լինի պետական կառույցների աշխատանքում: Եվ չի կարելի թույլ տալ, որ մի ընտանիքում բոլոր չափահաս մարդիկ աշխատանք ունենան, իսկ մյուսում ոչ մի աշխատող չլինի: Դա մարդկանց հանդեպ իշխանությունների կողմից ցուցաբերվող անազնիվ մոտեցում է»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերջ տալ նաև խնամի–ծանոթ–բարեկամ ավանդական դարձած մոտեցմանը և պետք է բոլոր ընտանիքները կարողանան ինչ–որ կերպ ներկայացված լինել պետական ապարատում: Բացի այդ, իշխանությունները պետք է նաև կարողանան մարդկանց սատարելով օգնություն խնդրողից վերածվել օգնություն տվողի:

«Պետք է իշխանությունները, քաղաքական գործիչները իրենց վրա պարտականություն վերցնեն, որպեսզի մեկ տարի հետո կարողանան ասել, թե օրինակ` անցյալ մեկ տարում քանի ընտանիքի են կարողացել նման ծանր իրավիճակից հանել: Հարկավոր է հավասարության և արդարության սկզբունքը պահել, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի և ամեն ինչ կմնա նույնը»,– ասաց Հ. Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի օրենքները բավարար հնարավորություն տալիս են, որ իշխանությունները ցանկացած անարդար երևույթի դեմ պայքար մղեն: Այս գործին նույնպես պետք է մասնակցի հասարակությունը, իսկ երբ այն անտարբեր է դառնում իր կյանքի, շրջապատի և պետության նկատմամբ, ստացվում է այն՝ ինչ հիմա տեսնում ենք:

«Հարկավոր է կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու հասարակական պահանջ ձևավորել: Եվ ես վստահ եմ, որ նման պահանջ ձևավորելու դեպքում հասարակությունն իր ձեռքը կվերցնի ամեն ինչ: Այդ դեպքում որևէ արատավոր երևույթ չի լինի, իսկ հասարակությունը կհաղթի: Բոլոր զարգացած երկրներն այս ճանապարհով անցել են, բայց երբ հասարակությունը անտարբեր է, կառավարությունն էլ ոչինչ անել չի կարողանա»,– ասաց Հ. Հակոբյանը:

Խոսելով ԱԺ նոր կազմի և նորընտիր պատգամավորների մասին նա տեսակետ հայտնեց, որ ներկայի խորհրդարանը չի կարողանալու արատավոր երևույթների դեմ արդյունավետ պայքարել, քանի որ ինքը խորհրդարանական մեծամասնությունը կազմող ուժերի մոտ նման փոփոխություններ կատարելու քաղաքական կամք չի տեսնում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում