Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
Politics

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար. «Անձամբ որ հանդիպեմ, կխնդրեմ Վոլոդյային, որ դուրս գա նստացույցից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը «Փաստի» հետ զրույցում ողջունում է բանտից երեկ դուրս եկած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պայքարը, սակայն չի միանա նրա նստացույցին, քանի որ պայքարի այդ տարբերակն անօգուտ է համարում:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի հետ:

– Պարոն Խուդավերդյան, այսօր ազատ արձակված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բանտից գնացել է Արայիկ Խուդոյանի դատական նիստին, նաև կառավարության դիմաց նստացույց է սկսել: Սա օրինակ չէ՞ մյուս ազատամարտիկների համար՝ ավելի ակտիվ լինելու:

– Եկեք շնորհավորենք Վոլոդյայի ընտանիքին և բոլորիս: Բանտից հետո իր քայլերը պայքարող անհատի պոռթկում էր, ով էլ իրականում պայքարի մարտիկ էր, և ևս մեկ անգամ նա ապացուցեց շատ շատերին, որ ինքը պայքարից պայքար անցավ: Բայց ինքս դեմ եմ նստացույցին, քանի որ բավականին լուրջ բալանսային արժեքներ են փոխվել քաղաքական դաշտում, քաղաքական դաշտը ոչնչացման եզրին կանգնած դաշտ է: Դրանում փոփոխությունը պետք է կատարվի ոչ թե ազատամարտիկի ձեռքով, այլ քաղաքական ինստիտուտներով, որոնք երկիրը կցորդի կարգավիճակով բերեցին հասցրին այս իրավիճակին: Իսկ ազատամարտիկը իր արյունն ու ֆիզիկականը տվեց հայրենիքի և պետականության համար:

– Ասել է թե՝ որևէ ազատամարտիկ, այդ թվում և Դուք, չի՞ միանա Ավետիսյանի նստացույցին:

– Հակառակը, ես անձամբ որ հանդիպեմ, կխնդրեմ Վոլոդյային, որ նա դուրս գա նստացույցից, որովհետև դաշտում բավական մեծ վերլուծությունների ու վերաձևավորումների խնդիր կա: Այսօր Հայաստանում ոչ մի ձևի պայքար իր արդյունքին չի հասնում, բացի բռնապետական եղանակներին համահունչ եղանակներից, որից մեկի ապօրինի զոհերից էլ եղել է նույն ինքը՝ Վոլոդյա Ավետիսյանը, ով պայքարում էր ազատամարտիկի կեցության բարելավման համար՝ պահանջելով օրենք ազատամարտիկի մասին, օրենք պատվովճարի մասին, օրենք պատերազմի մասնակցի մասին: Ավել բան Վոլոդյան չի պահանջել այս երկրից, բացի սոցիալական արդարության փաթեթից:

– Չէ՞ որ նա այսօր պայքարը փաստացի շարունակում է, ինչո՞ւ ազատամարտիկները նրան չեն միանում:

– Պայքարի եղանակը փոխել է պետք, որովհետև պայքարի էդ եղանակով հասանք նրան, որ բարելավման փոխարեն չարելավում սկսվեց ազատամարտիկների դեմ: Ազատամարտիկների համար պայքարող խմբավորումներն ընկան հալածանքի տակ: Ես դեմ եմ այդ մոտեցումներին:

– Սակայն, մյուս կողմից այսօր տեսնում ենք, որ պայքարող չկա, այս իրավիճակով ազատամարտիկները կարո՞ղ են փոփոխության հասնել թե իրենց իրավունքների, թե երկրում հարց լուծելու հարցում: Եթե լռեք, այդ խնդիրները բնականաբար չեն լուծվի:

– Իսկ եթե չենք լռում, մեր խնդիրներն արդյոք լուծվո՞ւմ են: Հակառակը՝ ավելի վատն է գնում: Եթե էն ժամանակ հույսի–լույսի, օդի–ջրի փող հավաքողները կարող է ամաչեին, դուռդ չծեծեին, հենց սկսում ես բողոքել, դուռդ ծեծում ու սկսում են անձդ նսեմացնել հարևանության առաջ, որ էդ անգամ էդ գումարները դու չունես տալու: Հիմա ո՞րն է լավ: Որովհետև պայքարում են շատ փոքր, նեղ շրջանակներով ու պայքարը դառնում է անիմաստ:

– Ասել է թե` հիմա Վոլոդյա Ավետիսյանի պայքարը՝ պայքար–նստացույցն անիմա՞ստ է Ձեր կարծիքով:

– Ես դեռ Վոլոդյային չեմ հանդիպել: Հանդիպելուց հետո իմ կարծիքը կասեմ: Իսկ այսօր Վոլոդյան ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը պայքարող անհատականություն է: ...Կամ ինչպես կարելի է պայքարել մի երկրում, ուր երբ բանը հասնում է, որ ժողովուրդը պետք է կանգնի քո մեջքին, ժողովուրդը կարա վաճառվի, ինչպես «կալբասը խանութում»: Պայքարի մասին խոսելն էդտեղ դառնում է երազանքների առարկա: Պայքարում են այնտեղ, որտեղ ժողովուրդն ըմբոստ է և կանգնած իր շահերի համար: Չէ՞ որ մերը մենակ ազատամարտիկների խնդիրների համար պայքարը չէ, երկրի ընդհանուր պայքարի խնդիրներ կան: Դրանցից նաև ազատամարտիկի իրավունքներն են, որը պետականորեն արհամարհված է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում