Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

«Գոլդեն լենդի»՝ Արևիսում ոսկի որոնելու արդյունքում օդ կարտանետվեն ածխածնի օքսիդ, մուր և ծծմբային գազ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գոլդեն լենդ» ընկերությունը պատրաստվում է Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղային երևակման մեջ ոսկու և ուղեկցող մետաղների պաշարների գնահատում կատարել:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով «Գոլդեն լենդ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղների հանքերևակման տարածքում 2017–2020 թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ տեղի կունենան:

Արևիսի բազմամետաղային երևակումը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսիային լեռնաբազուկների սահմաններում: Տարածքը տեղադրված է 1800–2300 մ բացարձակ բարձրությունների վրա: Երևակման տարածքին ամենամոտ բնակավայրերն են Արևիս, Թասիկ և Բնունիս գյուղերը, որոնց հեռավորությունը երևակման տարածքից կազմում է 1–10 կմ: Նախագծով նախատեսվում է հորատել 180–250 մետր խորությամբ 15 հորատանցք, որի համար 15 անգամ կկատարվի հորատող հաստոցի տեղակայում և ապատեղակայում:

Ընկերության կողմից ներկայացված հայտում ասվում է, որ հանքերևակումը պատմամաշակութային հուշարձանների վրա ազդեցություն չեն գործի: Մասնավորապես Թասիկ համայնքից հարավ գտնվում են միջին դարերում հայտնի Թանահատ վանքն ու Դիքբաշ կոչվող սրբատեղին: Բնունիս գյուղի հյուսիս–արևմտյան ծայրի գերեզմանատանը պահպանվել է Օրբելյան իշխանի մահարձանը՝ կանգնեցված 1321 թ.:

Ինչպես կարդում ենք հայտում՝ ծրագրավորվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տարածքը գտնվում է նշված հուշարձաններից զգալի հեռավորության վրա: Հաշվի առնելով հանքային մարմինների տեղադիրքը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մեթոդաբանությունը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հուշարձանների վրա բացասական ազդեցություն չի դրսևորվելու:

Ընկերությունը միաժամանակ «խոստովանում է», որ Արևիսի բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում աննշան տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա:

Մասնավորապես, տարածքում աշխատող ավտոտրանսպորտը դառնալու է վնասակար գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է ունենալու նաև հորատման և ճանապարհների շինարարության ժամանակ: Մեքենաների և սարքավորումների աշխատանքի արդյունքում օդ են արտանետվելու ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ, մուր և ծծմբային գազ: Չնայած ըստ հայտի՝ նախնական հաշվարկների համաձայն, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում փոշու և վնասակար գազերի առավելագուն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում