Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK
uncategorized

Թրամփը պետք է ցույց տա, որ ամերիկյան արժեքներն ու սկզբունքները կարևոր են իր համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը

– Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների ու Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը: Արդյունքներ արդեն կա՞ն:

– Հետաքննությունը դեռ շարունակվում է: Անհամբեր սպասում ենք արդյունքներին: Ընդ որում, ոչ միայն մենք՝ հայերս, այլև քուրդ, եզդի փոքրամասնությունները, ովքեր նույնպես մասնակցում էին խաղաղ ցույցին, նաև սենատորներ, կոնգրեսականներ, ովքեր խոսել են այդ միջադեպի դեմ, Վաշինգտոնի ոստիկանության պետը, և՝ թերթերը, ընդ որում ոչ միայն Ամերիկայում լույս տեսնող հայկականները, այլև ամերիկյան mainstream media–ն, որոնք նույնպես հետևել են այդ ամենին: Բոլորս հասկանում ենք՝ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Ու եթե դրան համարժեք պատասխան չտրվի, այն կարող է կրկնվել նաև այլ երկրներում կամ էլ հենց նույն Նահանգներում:

– Իսկ հետաքննություն սկսելն արդյո՞ք նշանակում է, որ քրեական գործ է հարուցվել:

– Ոչ: Չի նշանակում: Այդ հետաքննությունն անցկացնում է Պետքարտուղարությունը: Դրա արդյունքների հիման վրա միայն կորոշվի՝ հարուցվում է գործ, թե ոչ: Անցած շաբաթվա տվյալներով երկու մարդ ձերբակալվել էր: Բայց ես չգիտեմ՝ արդյոք նրանց ձերբակալությանը կհաջորդի քրեական գործի հարուցում կամ այլ մարդիկ նույնպես կներգրավվեն ու կձերբակալվեն:

– Իսկ ովքե՞ր են այդ երկուսը, Էրդողանի անվտանգության աշխատակիցնե՞րն են:

– Մեկը՝ այո: Ու հնարավոր է՝ նա արդեն ազատվել է: Մյուսի համար հաստատապես չեմ կարող ասել: Այդ գործը գաղտնի է պահվում: Թուրքական կողմը խնդիր է դրել նրանց ազատել այն հիմքով, թե իբր այդ մարդիկ ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն:

– Իսկ նման բան պնդելու հիմքեր ունե՞ն:

– Գիտեք, դա շատ բարդ ու խճճված հարց է: Պետք է պարզել, թե երկիր մուտք գործելիս նրանք ունեցե՞լ են այդ անձեռնմխելիությունը և արդյո՞ք ինչ բացառություններ են գործում: Կարծում եմ՝ այս դեպքը դաս պետք է լինի հենց պետքարտուղարության համար նաև հետագայի առումով: Պետք է վերանայվի այդ անձեռնմխելիությանը և դրա բացառություններին առնչվող օրենսդրությունը:

– Գուցե տպավորությունս սխալ է, բայց թվում է, որ Թրամփի վարչակազմն ավելի զգուշավոր և հանդուրժող է տրամադրված այդ միջադեպի հանդեպ, քան օրինակ, սենատորները կամ կոնգրեսականները:

– Թիլերսոնը, ով վարչակազմի անդամ է, հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում: Դա շատ գնահատելի է: Բայց Թրամփի խոսնակը ոչինչ չի ասել այդ առնչությամբ: Ես կուզեի, որ հենց Թրամփը կամ նրա բուն վարչակազմից, այսինքն՝ Սպիտակ տանից որևէ մեկը հայտարարություն աներ: Թուրքերի նման բարբարոս պահելաձևն անընդունելի է:

– Ինչպես Մաքքեյնն ասաց՝ սա երրորդ կարգի պետություն չէ:

– Շատ ճիշտ է ասել:

– Ի դեպ, նա պահանջել էր արտաքսել Թուրքիայի դեսպանին: Նրա կոչն այդպես էլ մնաց օդո՞ւմ:

– Այդ ամենը մեկ օրում չի լինում: Մյուս կողմից, Թուրքիան է սպառնում, որ ինքն իր դեսպանին հետ կկանչի: Թող հետ կանչի: Իր գործն է: Բայց երբ Անկարայում ԱՄՆ դեսպանին են կանչում, ու հաբռգել են այն աստիճան, որ ասում են՝ դուք եք մեղավոր եղել, այդտեղ պետք է պատասխան տրվի:

– Գուցե իմ նշած այդ մեղմ ու հանդուրժող վերաբերմունքն է եղել պատճառ, որ Թուրքիան իրեն նման բան թույլ տվեց՝ ԱՄՆ դեսպանի հետ կապված:

– Գուցե: Բայց Թուրքիան նման փորձ ունի: Եթե կհիշեք՝ մի քանի տարի առաջ, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց՝ ի նշան բողոքի: Բայց մի քանի ամիս հետո հետ ուղարկեց: Վստահ եմ, որ այս դեպքի առնչությամբ էլ կփորձեն նման մի բան անել՝ հետ կկանչեն դեսպանին, նորից հետ կուղարկեն: Բայց արդեն ԱՄՆ պետք է որոշի, թե ինչ պատասխան պետք է տա:

– Թուրքական կողմը նշել է, որ անվտանգության աշխատակիցներն ինքնապաշտպանվել են: Թուրքական կողմը որևէ հիմք ունի՞ նման բան պնդելու:

– Ծիծաղելի է: Թուրքիայի նախագահի թիկնապահները փողոցի այս կողմում էին, իսկ խաղաղ ցուցարարները՝ մյուս կողմում, որտեղ փոքրիկ հրապարակ է: Նրանք անցան փողոցը, ու փայտերով կամ պարզապես մերկ ձեռքերով խայտառակ ձևով ծեծեցին մարդկանց: Բոլորս տեսագրությունները տեսել ենք: Նույնիսկ մի տեսագրություն կա, որտեղ երևում է, թե Էրդողանն ինչպես է հետևում այդ ծեծին:

– Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը: Այս սպառնալիքը որքանո՞վ է ռեալ, կարո՞ղ են սենատորները դադարեցնել այդ հատկացումները:

– Սենատորները կարող են կոչ հնչեցնել, պատրաստել բանաձև, այն ներկայացնել Կոնգրեսին ու Սենատին, ու եթե այդ կառույցները հաստատեն, բանաձևը պետք է դրվի նախագահի սեղանին՝ ստորագրելու համար: Այդ բանաձևը կարող է ներկայացվել բյուջեի նախագծի շրջանակներում, քանի որ վերաբերում է հատկացումներին: Կարող են նախագծում դրվել պահանջներ, որ եթե Թուրքիան այս, այս քայլերը չկատարի, ապա զրկվում է օգնությունից: Այս ամենն սկսվում է կոչերից: Ի դեպ, բյուջեի, հատկացումների հարցը երկար գործընթաց է և տևում է մինչև տարեվերջ:

– Թուրքիան ԱՄՆ–ի կարևոր գործընկերներից է, ՆԱՏՕ–ի անդամ է: Արդյո՞ք ԱՄՆ–ի համար Թուրքիայի քաղաքական կարևորությունը չի ազդի այս գործի քննության վրա:

– Ճիշտ է, որոշ հարցերում ԱՄՆ–ն Թուրքիային համարում է իր կարևոր գործընկերը: Բայց իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ՝ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը որևէ երկիր կարևոր չի համարում: Ուստի ԱՄՆ–ն պետք է որոշի՝ որքան կարևոր է Թուրքիան իր համար, եթե նույն արժեքները չեն կրում: Իր երկրի ներսում Թուրքիան չի կարևորում մարդու իրավունքները, ոտնահարում է ազատ մամուլի և ազատ խոսքի իրավունքը: Եվ ԱՄՆ–ն՝ որպես երկիր, որը կառուցվել է այդ արժեքների վրա, պետք է հաշվի առնի այդ հանգամանքը:

– Հենց ամերիկացի շատ վերլուծաբաններ նշում են, որ Օբամայի և նրա վարչակազմի համար քաղաքականություն իրացնելիս այդ սկզբունքներն ու արժեքները շատ կարևոր էին, իսկ Թրամփի համար առավել կարևոր է շահը՝ քաղաքական, թե տնտեսական:

– Ես դեռ հուսով եմ, որ Թրամփը ցույց կտա, որ գաղափարն էլ կարևոր է: Որպես ամերիկացի՝ մեզ սովորեցրել են, որ պետք է առաջնորդվել այդ գաղափարներով ու արժեքներով: Ամերիկան կառուցվել է հենց այդ սկզբունքների վրա: Ես վստահ եմ, որ մեր 353 կոնգրեսականներն ու սենատորները դա չեն մոռացել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում