Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Culture

Ռուբեն Բաբայան. «Արվեստը հաղորդակցվող անոթների նման է...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը մայիս ամսին բավականին հարստացրեց իր նվաճումների ցանկը: Ամսի 14–ին Պրահայում անցկացված Դերասանական բարձրագույն դպրոցի 6–րդ միջազգային փառատոնի ժամանակ մեր տիկնիկայինի ներկայացրած Անդերսենի «Մատնաչափիկը» բեմադրությունն արժանացավ հանդիսատեսի և ժյուրիի համատեղ քվեարկությանը, շահելով «Լավագույն բեմադրություն»՝ գլխավոր մրցանակին: Իսկ մայիսի 18–ից 21–ը ՌԴ Օրինբուրգ քաղաքում անցկացված 9–րդ թատերական միջազգային փառատոնի ժամանակ մեր տիկնիկային թատրոնն արժանացավ դիպլոմի:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն Օրենբուրգից «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ինքը թեև Չեխիայում անցկացված փառատոնի ժամանակ անձամբ ներկա չի եղել, սակայն շատ կարևոր է այդ երկրի ժյուրիի կողմից մեր տիկնիկային թատրոնին նման բարձր գնահատականի արժանացնելը:

«Չեխիան համարվում է տիկնիկային արվեստի հայրենիքը և այնտեղ շատ տարածված է այս արվեստը: Եվ այնտեղի փառատոնին մասնակցելով գլխավոր մրցանակի արժանանալը, անշուշտ շատ պատվաբեր է»,– ասաց Ռ. Բաբայանը:

Փառատոնին ներկայացված են եղել Ռումինիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի տիկնիկային թատրոնները և փաստորեն նրանց մեջ մեր ներկայացումն է ճանաչվել որպես լավագույնը: Ռ. Բաբայանը նշեց նաև, որ շատ կարևոր էր, որ հայկական խմբին հաջողվեց մեկնել Պրահա նաև նրա համար, որ այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:

«Այդ քաղաքը տորթ են անվանում և դա իսկապես այդպես է: Բազմաթիվ թանգարաններ կան այնտեղ, բայց դրանից բացի քաղաքով շրջելն անգամ բավականին հետաքրքիր է: Ինչ վերաբերում է ներկայացմանն, ապա մենք շատ օրիգինալ բեմադրություն ենք ներկայացրել, որը կարծում եմ լավ ճակատագիր ունի: Արդեն բազմաթիվ փառատոների մասնակցելու հրավերներ ենք ստացել: Բայց դա է թատրոնի առօրյան՝ պետք է փառատոների մասնակցել, նաև մարզեր գնալ, ինչը նույնպես մենք իրականացնում ենք»,– ասաց Ռ. Բաբայանը:

Նա նաև նշեց, որ թատերական արվեստը պետք է բաց լինի և նեղ շրջանակներում սահմանափակվելու իրավունք երբեք չունի: Խոսելով փառատոններին մասնակցելու ամենատարածված խոչընդոտի՝ ֆինասավորման մասին, նա նշեց, որ Չեխիայի փառատոնին մասնակցելու ֆինանսական ծախսերի մի մասն իր վրա էր վերցրել ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը:

Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարն ասաց նաև, որ իր ղեկավարած թատրոնը Մշակույթի նախարարության հովանավորությամբ միշտ էլ տարեկան մեկ–երկու միջազգային փառատոնի մասնակցել է: Իսկ ներկա պահին Օրենբուրգում կազմակերպված փառատոնին մասնակցելու ֆինանսական ծախսերն ամբողջությամբ իր վրա է վերցրել կրկին հրավիրող կողմը:

«Մոտ մեկ ամիս առաջ Պետերբուրգում մասնակցեցինք նաև «Բալթյան տուն» փառատոնին, որի ծախսերը նույնպես հոգացել էր հրավիրող կողմը»,– ասաց Ռ. Բաբայանը:

Արվեստագետի խոսքով ընդհանրապես հանրային արվեստը՝ թատրոնը, կինոն և այլն, պետք է մշտապես շփման մեջ լինի արտերկրի հանդիսատեսի և կոլեգաների հետ: Եվ միայն այդպես կարելի է արվեստի այդ ճյուղերը զարգացնել, քանի որ մշակույթների փոխանակությունը նույնպես նպաստում է ոլորտների զարգացմանը:

«Արվեստը հաղորդակցվող անոթների նման է և եթե մի կողմի «ճանապարհը» փակվի, ապա մյուսը կպայթի»,– ասաց Ռ. Բաբայանը:

Խոսելով Օրենբուրգում ներկայացված Նիկոլայ Գոգոլի «Ակ, ակ» տիկնիկային ներկայացման մասին, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ տիկնիկայինի պատմության մեջ առաջին անգամ, հանդիսատեսի «պահանջով» նույն ներկայացումը մեկ օրում խաղացել են երկու անգամ:

«Դահլիճում, որտեղ խաղացինք, տեղերի թիվը 250–նն էր, բայց ցանկացողների թիվը կրկնակի ավել էր: Այդ պատճառով մենք մեկ օրում երկու ներկայացում խաղացինք: Ռուսաստանում Գոգոլին խաղալ առանց խոսքերի և նման յուրօրինակ ձևով արդեն բարդ է, բայց հանդիսատեսը ներկայացումը շատ լավ ընդունեց, որի համար շատ ուրախ ենք: Բայց ամենաուրախալին այն էր, որ բացի ջերմ ընդունվելուց, բոլորը մեզ շնորհավորում էին, նշելով, որ փայլուն տիկնիկավարներ և շատ բարձր ճաշակ ունենք: Այս ամենը շատ հաճելի է, բայց հիմա արդեն պատրաստվում ենք վերադառնալ Հայաստան և մեկնել Գորիս, Կապան, իսկ հունիսի սկզբին էլ կմեկնենք Արցախ»,– ասաց Ռ. Բաբայանը:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում