Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
Region

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և մի շարք կազմակերպություններ պահանջում են դադարեցնել թուրքական «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների արտահանումը

Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում:

Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:

Խոսքը, հիշեցնենք, թուրքական այն հարվածային անօդաչուների մասին է, որոնք լայնորեն կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում՝ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ պատճառելով հայկական զինված ուժերին և խաղաղ բնակչությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ թուրքական դրոնների ծրագրի դեմ Նահանգներում պայքարում են ինչպես հայկական, այնպես էլ հունական, քրդական, հնդկական, հրեական խմբերը, Մերձավոր Արևելքի Ֆորումը (Middle East Forum), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, քրիստոնեական և իրավապաշտպան այլ կազմակերպություններ, այլ խոսքերով՝ բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են Թուրքիան շրջապատող ռեգիոններում՝ Արևելյան Միջերկրականում, Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում անվտանգության և կայունության հաստատմամբ:

«Սենատոր Մենենդեսը բարձրացրել է այս հարցը Կոնգրեսի լսումների ժամանակ: Առայժմ պատասխան չի ստացել, բայց ամեն դեպքում հարցը բարձրացվել է, որից հետո Պետքարտուղարություն ուղարկվեց Կոնգրեսի 28 անդամների կողմից ստորագրված նամակը, որով կոնգրեսականները կոչ էին անում վարչակազմին հետաքննել թուրքական անօդաչուների ծրագիրը: Եվ սա գնալով մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում», - ասաց Արամ Համբարյանը:

Շարունակելով թեման՝ Վաշինգտոնում հունական լոբբիի ղեկավար, Առաջնորդության հույն-ամերիկյան խորհրդի (HALC) գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց, որ թուրքական անօդաչուների արտադրությունը պետք է դադարեցվի, քանի որ դրանք օգտագործվում են ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով՝ ապակայունացնող դեր խաղալով մի շարք կոնֆլիկտային գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Էնդի Զեմենիդեսը անթույլատրելի է համարում թուրքական մարդասպան անօդաչուների արտադրությունն ու տարածումը ոչ միայն զուտ այն պատճառով, որ դրանք ապակայունացնող և քայքայիչ ազդեցություն են ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա, այլև այն պատճառով, որ դրանց միջոցով Թուրքիան ավելի է հեշտացրել այս կամ այն ռեգիոնում պատերազմ հրահրելը՝ վտանգելով ոչ թե իր զինվորների, այլ այլոց կյանքը:

«Սովորաբար, երբ որևէ երկիր որոշում է պատերազմի գնալ, նախ և առաջ հաշվարկում է, թե ինչքան արյուն և փող է կորցնելու այդ պատերազմում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, անօդաչուներ և սիրիացի վարձկաններ ուղարկելով Արցախյան հակամարտության գոտի, վտանգում էր այլոց, ոչ թե իր զինվորների կյանքը: Եվ երբ ամբողջ աշխարհը դիվանագիտական լուծում էր փնտրում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը կամ Արցախի հարցին՝ Թուրքիան պատերազմ էր հրահրում այնտեղ՝ թքած ունենալով, որ դրա հետևանքով մարդիկ են զոհվում: Երբ քո զինվորների կյանքի համար անհանգստանալու կարիք չկա,  այլոց մահը քեզ չի հետաքրքրում: Եվ սա, իմ կարծիքով, թուրքական անօդաչուների հետ կապված ամենամեծ խնդիրներից մեկն է», - «Արմենպրես»-ին ասաց Էնդի Զեմենիդեսը:

Հույն գործիչն ընդգծեց, որ թուրքական անօդաչուները օգտագործվում են ոչ թե կայունացման և հիմնախնդրի դիվանագիտական լուծման հասնելու նպատակով, այլ ընդհակառակը՝ ապակայունացնող դեր են խաղում՝ ավելի սրելով իրավիճակը և բորբոքելով պատերազմի կրակը: Եվ շատ լավ իմանալով Էրդողանի ներքին քաղաքականության հիմնական էությունն ու բնույթը, որն է՝ կոնֆլիկտներ հրահրել այլ երկրների հետ՝ շեղելով մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից, ակնհայտ է, որ Թուրքիան պարբերաբար կիրառելու է այս մեթոդը:

«Որևէ մեկի հետ խնդիր ունենալու պարագայում կասեն՝ «շատ լավ, եկեք դրոններ ուղարկենք և մարդ սպանենք»: Սա պատերազմներ վարելու անարյուն ձև է: Դժբախտաբար, ժամանակակից պատերազմները գնալով նմանվում են համակարգչային խաղերին: Նույնիսկ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, բանավեճ կա այդ հարցի շուրջ, որ քանի որ մարտական գործողություններում մարդկանց աստիճանաբար փոխարինում են ռոբոտները, և գնալով նվազում է պատերազմներում մարդկային կորուստների ռիսկը, այդ պատճառով շատերին այլևս չի հետաքրքրում այս կամ այն երկիր զինվորականներ կամ ռազմական ներուժ ուղարկելու հանգամանքը: Ինչևէ, մտածեք Թուրքիայի մասին այդ համատեքստում. նրանք կարող են զինվորների փոխարեն ուղարկել անօդաչուներ և առանց գեթ մեկ մարդկային կյանք զոհելու՝ ռազմական գործողություններ իրականացնել: Ուստի կարծում եմ՝ դա ավելի հավանական է դարձնում պատերազմը: Սա է վտանգը: Եվ դրանք ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական բնույթի զինատեսակներ են: Թուրքիան կիրառել է դրանք Արցախում, Լիբիայում, Սիրիայում և այլուր», - ասաց Վաշինգտոնի հունա-ամերիկյան կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ Թուրքիայի այդ ապակայունացնող վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դառնում Վաշինգտոնում:

Եվ եթե մինչ այդ ամերիկյան քաղաքական վերնախավը հաճախ ստորադասում էր արժեքները քաղաքական այն շահերին, որոնց Թուրքիան ծառայում էր, ապա Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, ցույց տվեց, որ Թուրքիան այլևս չի ծառայում այդ շահերին:

«Այժմ մենք ոչ միայն չենք կիսում ֆունդամենտալ արժեքները Թուրքիայի հետ, այլև բախման մեջ ենք ֆունդամենտալ շահերի ոլորտում: Եվ նույնը կարելի է ասել անօդաչուների պարագայում: Մինչ Միացյալ Նահանգները դիվանագիտական լուծումներ է փնտրում Արցախի հարցում՝ Թուրքիան անօդաչուներ է մատակարարում՝ ապակայունացնելով այնտեղ իրավիճակը: Մինչ Միացյալ Նահանգները հանում է իր զորքերը Լիբիայից՝ համաձայն այդ երկրի նոր սահմանադրության պահանջներին, Թուրքիան օտարերկրյա զորքեր է պահում այնտեղ: Մինչ Միացյալ Նահանգները կռվում է «Իսլամական պետության» դեմ՝ Թուրքիան ռմբակոծում է «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին», - ասում է Զեմենիդեսը՝ գալով պարզ եզրահանգման՝ ապակայունացնող Թուրքիան ուղղակիորեն հակասում է կայունացման ձգտող Նահանգների շահերին:

Դրոնների խնդիրը, Էնդի Զեմենիդեսի խոսքով, տագնապի երկրորդ ազդանշանն է Վաշինգտոնի համար՝ Ս-400 համալիրների և F-35 կործանիչների հայտնի պատմությունից հետո: Հետևաբար, այդ արտոնությունը, որը Թուրքիան ուներ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերության ոլորտում, պետք է մանրամասն ուսումնասիրվի և հետաքննվի:

Ավելին․․․