Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Թաքուն գարշահոտությունը բացահայտ աղբից վտանգավոր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան լրատվական, սոցցանցային հանրույթը, և կարելի է ասել ընդհանրապես հասարակությունը, հերթական անգամ բուռն արձագանք է տալիս Ադրբեջան գնացող հերթական հայի կապակցությամբ։ Այս հերթական լուրը վերջնական հաստատված չէ, և միակ հիմքը ադրբեջանական լրատվամիջոցներն են, որոնք, մեղմ ասած, վստահելի չեն։ Սակայն այս լուրը խորհել է տալիս մի շարք այլ հարցերի շուրջ։ Անշուշտ հասկանալի է, որ հայաստանյան հասարակությունը պետք է էմոցիոնալ արձագանքի Ադրբեջան անցնող ցանկացած հայի վարմունքին, առավել ևս, որ վերջին շրջանում նման լուրերը, կարծես թե, շատացել են՝ անկախ նրանից, որ որոշները պարզապես հերքվում են։ Այստեղ մենք խնդիր ունենք բոլորովին այլ հարթության մեջ։
Ադրբեջանից զատ յուրաքանչյուր տարի մեր, այսպես ասած, հազարավոր հայրենակիցներ քաղաքական ապաստանի խնդրանքով են դիմում այլ երկրներ, որպես կանոն՝ եվրոպական երկրներ։ Դրանց մի մասը ստանում է այդ ապաստանը և, կոպիտ ասած, ձրիակերի նման նստում իրեն ընդունած եվրոպական երկրի ուսերին։ Սակայն այս մասին մենք ո՛չ լսում ենք, ո՛չ էլ խոսում։ Մինչդեռ այդօրինակ քաղաքացիները շատ ավելի մեծ վնաս են հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին, քան Ադրբեջան անցած մեկ–երկու դավաճանները։ Եվրոպական երկրներից քաղաքական ապաստան հայցող քաղաքացիները բավական լուրջ քայլերով նախապատրաստում են իրենց, այսպես ասած, «գնալ հանձնվելը»։ Այդ հանձնվելն իրենից ենթադրում է գործողությունների մի բավական բարդ շղթա՝ մասնավորապես նրանք կազմում են իրենց կեղծ լեգենդը՝ քաղաքական հալածանքների ենթարկվելու մասին։
Կեղծ լեգենդը կազմվում է առանց միջոցների խտրականության, օգտագործվում են կեղծ հոդվածներ թերթերում, կեղծ և հենց այդ նպատակի համար սարքված լուրեր և նույնիսկ թերթեր։ Վերջերս տպարանում աշխատող մի ծանոթ սովորական զրույցի ժամանակ պատմում էր, թե ինչպես է իր բարեկամի համար Հայաստանում հրապարակվող թերթերից մեկի անունով կեղծ թերթ տպել մի օրինակ, որտեղ զետեղված է եղել այդ բարեկամին քաղաքական հալածանքների ենթարկելու մասին կեղծ հոդված։ Սույն բարեկամը այդ մեկ օրինակ կեղծ թերթով հանդերձ պետք է գնար հանձնվեր Շվեյցարիա։ Նման օրինակները, ի դեպ, չափազանց շատ են և կեղծ լեգենդի հիմնական միջոցը կեղծված թերթերն ու լրատվական այլ միջոցներն են։
Այստեղ, սակայն, մի շարք հարցեր են առաջ գալիս. կարո՞ղ է արդյոք Հայաստանի որևէ ծառայություն պայքարել դրա դեմ, տեսականորեն կարող է, սակայն այս դեպքում անվտանգության բոլոր ծառայությունները պետք է հետևեն գրեթե բոլոր քաղաքացիներին, այլ հարց է արդյոք պե՞տք են նման միջոցառումները։ Վերջիվերջո, ինչքան էլ մենք դժգոհենք Հայաստանի ներկայիս վիճակից, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումից և այլն, այնուամենայնիվ, ակնհայտ փաստ է, որ Հայաստանում քաղաքական հալածանքներ, բառիս բովանդակային ամենախորը իմաստով, չկան։ Այլ հարց է, որ վերջիններս վարկաբեկում են երկրի վարկանիշը, այս տեսանկյունից գուցե անհրաժեշտություն է որոշակի միջոցներ ձեռնարկելը, սակայն, այդուհանդերձ, ակնհայտ է, որ այդ տեսակը չի վերանա, ինչպես չեն վերանա ցանկացած հասարակության մեջ առկա արատավոր երևույթները։ Ուստի գուցե պարզապես պետք է անտարբեր լինել ու ավելորդ չբարձրաձայնել նման դեպքերը, որոնք ակամայից դառնում են գովազդ։ Վերջիվերջո, մենք որևէ երաշխիք չունենք առ այն, որ մեր շուրջը չկան մարդիկ ովքեր փողի դիմաց պատրաստ են վաճառել ամեն ինչ՝ այդ թվում և հայրենիքն ու պետությունը և նրանց համար նման լուրերի չափազանց լայն տարածումը գովազդ է դառնում։
Վերջապես մյուս կողմից էլ, բացահայտված աղբը շատ ավելի քիչ վտանգավոր է, քան թաքնվածը, և այս տեսանկյունից գուցե նույնիսկ դրական է, որ նման քաղաքացիները (չնայած նրանց շատ դժվար է քաղաքացի համարել) պարզապես հեռանում են երկրից՝ իրենց ապահովագրելով հետագա, հնարավոր և շատ ավելի վտանգավոր գործունեությունից։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: