Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Աստղագուշակ` մայիսի 19-ի համար

Խոյ: Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում, զբաղվում են կոմերցիայով կամ գործնական միջոցառումներ կազմակերպելով: Հանդիպումները շատ արդյունավետ են, մասնագիտական հարցերի քննարկման ժամանակ դուք կկարողանակ պնդել ձեր տեսակետը և միևնույն ժամանակ հակառակորդներ ձեռք չբերել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կլինի առավելապես ստեղծագործող մարդկանց համար: Վերջիններս իրենց տաղանդը գործադրելու անսպասելի հնարավորություններ կգտնեն: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների համար: Առաջին հերթին սա վերաբերում է իրենց երկրորդ կեսին գտած և սիրած մարդու հետ փոխըմբռնման ձգտող Խոյերին:

Ցուլ: Այսօր ձեր ճանապարհին խոչընդոտներ կծագեն, բայց դրանք հեշտ հաղթահարելի կլինեն անսպասելի գաղափարների շնորհիվ: Կարելի է նոր օգնականներ և դաշնակիցներ փնտրել: Նրանց հետ ձեր համագործակցությունը արդյունավետ կլինի: Չարժե վշտանալ, եթե ինչ-որ հին կապեր կտրվեն: Դա միայն ձեր օգտին է:

Մտերիմներին կշրջաատեք հոգատարությամբ՝ մնալով սակայն նրբանկատության սահմաններում, չանցնելով որևէ մեկի անձնական տիրույթները: Հնարավոր են ընտանեկան հարաբերությունների նշանակալի դրական փոփոխություններ ձեր ջանքերի շնորհիվ: Կհաջողվի վերջ դնել սիրելի մարդու հետ ունեցած տարաձայնություններին:

Երկվորյակ: Հաջող օր է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցեր կարգավորելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր չի դավաճանի: Կարելի է սկսել նոր բիզնես-ծրագրեր, փոխել աշխատանքը կամ պայմանավորվել համագործակցել նոր գործընկերների հետ:

Անձնական հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, դուք կհարմարվեք անգամ այն մարդկանց ընկերակցությանը, ովքեր բացարձակապես նման չեն ձեզ իրենցխառնվածքով: Ռոմանտիկ հովերով տարվելու հնարավորությունը մեծ է: Հիշեք, որ  թեթև սիրախաղից մինչև սեր առաջին հայացքից մեկ քայլ է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական թեթև խնդիրներ: Պահպանեք ձեզ:

Խեցգետին: Չարժե ակնկալել, որ կարևոր գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Նպատակին հասնելու համար ձեզնից որոշակի ջանքեր կպահանջվեն: Ընդ որում, գուցե նույնիսկ կարիք զգացվի դիմել այն մարդու օգնությանը, ում երբեք չեք համակրել, կամ որից հիասթափվել եք ժամանակին: Նրա հետ առնչություններում աշխատաք լինել կոռեկտ և չմետնել ձեր զգացմունքները:

Օրը բարենպաստ է ընտանիքի անդամների հետ շփումների համար, հատկապես՝ կրտսեր ազգականների: Դուք ոչ միայն հեշտությամբ կհասնեք փոխըմբռնման, այլև նրանց շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել:

Առյուծ: Շեշտը դրեք մարդկանց հետ հարաբերվելու ձեր ունակությունների վրա և մի աշխատեք օգտվել ձեր անձնական հմայքից՝ գործնական նպատակներ իրագործելու համար: Օրը հարմար է ֆինանսապես կայուն մարդկանց, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հարաբերվելու համար: Անթերի արտաքին տեսքը ձեզ կօգնի լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտ մարդու վրա:

Ծառայողական սիրավեպերի սկիզբ դնելն անցանկալի է և, առհասարակ, խորհուրդ չի տրվում ինչ-ինչ հարաբերություններում, բացառությամբ գործնականների, հանդես գալ նախաձեռնողի դերում: Օրվա վերջում, հնարավոր է, տհաճ իրավիճակ ստեղծվի տանը: Եթե չշտապեաք այն հարթել, հետևանքներն իրենց կարող են զգացնել տալ մի քանի շաբաթ:

Կույս: Բարենպաստ օր է սպասվում: Կարելի է մինչև վերջ հասցնել կիսատ մնաած գործերը, ինչպես նաև բոլորովին նոր գործեր ձեռնարկել: Աստղերն այսօր ձեր կողմից են: Առավել բարձր նպատակների իրագործման համար հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել, բայց պարգևատրությունը ձեր աշխատանքի դիմաց կլինի շռայլ, այնքան, որ կգերազանցի ձեր ամենամեծ սպասելիքներն անգամ:

Վատ չեն դասավորվի շրջագայությունները՝ ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Շատ Կույսեր չեն կարողանա տեղները նստել: Նրանք կձգտեն շրջագայությունների՝ չունենալով անգամ հստակ ծրագրեր: Ինչ արած, այսօր ձեզ սպասում են հետաքրքիր արկածներ, այնպես որ մի վախեցեք հագեցնել թափառելու ցանկությունը:

Կշեռք: Միանգամայն հնարավոր են դժվարություններ՝ ընդ որում ոչ միայն ձեր այլև այն կնոջ մեղքով, ում դուք սովորել եք վստահել միշտ և ամեն ինչում: Օրվա ամենամեծ խնդիրն այն է, որ դուք չեք շտապում ուղղել թույլ տված սխալները և մտածում եք՝ միևնույն է, ամեն ինչ գալիս է ձեր ձեռքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է առողջական վիճակի վատացում, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությունները: Ցանկալի է ժամանակն անցկացնել տանը, չծանրաբեռնելով ձեզ ձանձրալի  աշխատանքով: Ընտանիքի անդամների հետ հարաբերությունները ներդաշնակ են, մտերիմ մարդիկ աշխատում են ձեզ համար ապահովել զգացմոնքային և ֆիզիկական հարմարավետություն:

Կարիճ: Օրը նպաստավոր է, խոստումնալից շատ նախաձեռնություններ հաջողությամբ ավարտելու համար: Կարելի է խոշոր և լուրջ գործեր ձեռնարկել, նոր նախագծեր սկսել, որոնք սակայն նախօրոք ինչպես հարկն է քննարկվել են: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գործատուների և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:

Բոլոր տեսակի անձնական հարաբերությունների սկզբի համար հրաշալի օր է: Բավական է ձեզ պահեք բնական և անբռնազբոսիկ, որպեսզի դուր գաք այն մարդուն, ով ձեր մեջ համակրանք և հետաքրքրություն է առաջացնում:

Աղեղնավոր: Օրը հարուստ է տագնապներով և ապրումներով, սակայն դա պայմանավորված է ոչ թե տեղի ունեցող իրադարձություններով, այլ դրանց հետ ձեր առնչություններով: Դուք աշխատում եք վերահսկել ամեն ինչ, բայց դա ձեր ուժերից վեր է: Հենց դա էլ պատճառ կհանդիսանա անբավարարվածության և գրգռվածության:

Օրը սակայն բարենպաստ է շփումների համար: լավ են անցնում գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Իսկ եթե ծրագրել եք օրն անցկացնել միայնակ, ապա գտեք ձեզ համար որևէ հետաքրքիր զբաղմունք, այլապես դժվար կլինի ազատվել վատ տրամադրությունից:

Այծեղջյուր: Բավականին բարդ օր է: Խնդիրներից խուսափել, իհարկե, հնարավոր է, բայց դրա համար հարկ կլինի խորամանկել և ելքեր որոնել իրավիճակից: Որոշ դեպքերում հարկ կլինի կոմպրոմիսների գնալ սեփական խղճի հետ: Հնարավոր են վեճեր տանը և աշխատավայրում: Ձեր համառ պահվածքը ավելի շատ վնասում է ձեզ: Հատկապես զգույշ եղեք ղեկավարության հետ հարաբերություններում: Կոնֆլիկտների հետևանքներն այդ դեպքում կարող են շատ տհաճ լինել:

Հնարավոր են առողջական գանգատներ, սննդից թունավորման վտանգ կա: Ցանկալի է կրճատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ սպորտով զբաղվել փորձառու մարզչի հսկողությամբ:

Ջրհոս: Առավոտյան բարդ գործեր մի ձեռնարկեք: Մեծ է սխալվելու հավանականությունը: Այդ սխալներն ավելի ուշ կվշտացնեն ձեզ: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, անհաջող ներդրումներ և գնումներ: Ցանկալի չէ երկարաժամկետ համագործակցության հարցեր քննարկել: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել այդ համագործակցության բոլոր պայմանների մասին:

Օրվա երկրորդ կեսն առավել հաջող է դասավորվում և դա՝ ձեր շնորհիվ: Այդ դուք եք հանդես բերում լավատեսություն և վանում կրավորական մտքերը, հանդես բերում նախանձելի, հարգանքի արժանի հաստատակամություն:

Ձկներ: Փողի հետ կապված բոլոր գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Խաբեբայությունների զոհ դառնալու վտանգը մեծ է, հնարավոր է՝ տուժեք ձեր դյուրահավատության պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների մեջ կասկածներ կարթնանան ոչ վաղ անցյալում կատարած ընտրության ճշմարտացիության նկատմամբ: Հիշեք՝ կարիք չկա այսկողմ-այնկողմ ընկնելու: Եթե դուք համոզված եք որ ճիշտ ուղու վրա եք, դանդաղեցրեք ընթացքը, բայց աշխատեք չշեղվել այդ ուղուց:

Հնարավոր է ինքնազգացողության թեթև վատացում, բայց առողջության հետ կապված սպառնալիքներ չկան: Ցանկալի է խուսափել հեռավոր ճամփորդություններից՝ դրանք ձանձրալի կլինեն և կփչացնեն ձեր տրամադրությունը: