Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026
Politics

«Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյո՞ք նա վիրավորել է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը». Աղասի Ենոքյան

Երեկ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված ավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500.000 դրամի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը նախ այս նախագիծն «անհեթեթ» բնորոշեց, ապա նշեց, թե ավելի կարևոր կլինի, որ այս իշխանությունը նախ ինքն իր խոսքի ու գործի համար պատասխանատվություն ստանձնի, հետո միայն քաղաքացիներից պահանջի պատասխանատու լինել իրենց խոսքի համար՝ քրեական պատասխանատվության սպառնալիքով:

– Պարոն Ենոքյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման հապճեպությամբ այս նախագիծը դրվեց քննարկման:

– Կարծում եմ, այս օրինագիծն այնքան անհեթեթ էր, որ միայն գործող ԱԺ-ն կարող էր այն հապճեպ ընդունել։ Իշխանությունները ենթադրում են, որ նոր խորհրդարանում մի փոքր ավելի տրամաբանություն և խելամտություն կլինի, ուրեմնև՝ նման հիմար օրենքները հնարավոր չի լինի սղացնել-անցկացնել։

– Արդյոք վիրավորանքի ու հայհոյանքի քրեականացումը կարո՞ղ է մարդկանց՝ իրենց խոսքի համար ավելի պատասխանատու լինելու առիթ տալ:

– Շատ ավելի կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց խոսքերի և գործողությունների համար իրենք պատասխանատու լինեն, որպեսզի իրենց հայհոյելու առիթ չտան, քան համարեն, որ իրենք իրավունք ունեն ամեն անբարոյականության, բայց իրենց այդ անբարոյականությանը չի կարելի ճշգրիտ գնահատականներ տակ։

Օրինակ, եթե մեկը ուզում է, որպեսզի իրեն չկոչեն հողատու կամ դավաճան, ապա պետք է պարզապես չլինի հողատու կամ դավաճան, ոչ թե վիրավորանքը քրեականացնելու մասին օրենք պարտադրի։ Այլապես ստացվում է, որ ով ինչքան տարածք ասես կարող է հանձնել կամ վաճառել թշնամուն, բայց դրա համար իրեն անգամ չի կարելի հայհոյել։

– Արդյո՞ք հայհոյանքի ու վիրավորանքի քրեականացումն ու խոսքի ազատությունն իրար չեն հակասում։ Ի վերջո, երբ Հայաստանը 2001թ. ԵԽԽՎ անդամ դարձավ, վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնելու պահանջ դրվեց:

– Ամենամեծ աբսուրդն այն է, որ դեռևս պետք է ապացուցել՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի պաշտոնյայի անվանել է «կապիտուլյանտ», արդյո՞ք նա վիրավորել է վերջինիս, թե՞, օգտվելով խոսքի ամենատարրական իրավունքից, ներկայացրել է տվյալ պաշտոնյայի ստորագրած փաստաթղթի համառոտ քաղաքական բովանդակությունը։ Եթե մեկը ինչ-որ պաշտոնյայի անվանել է «վիժվածք»՝ արդյոք նա վիրավորե՞լ է այդ պաշտոնյային, թե՞ տվել է նրա ծննդյան հետ կապված հավանական ֆիզիոլոգիական պրոբլեմների բնութագիրը, որի պատճառով էլ այս պաշտոնյան նման դատապարտելի վարք է դրսևորում։ Այսինքն, կա՛մ պետք է ԱԺ-ն նոր օրենքներ ընդունի, որով սահմանի, որ «կապիտուլյանտ» ու «վիժվածք» բառերը հանդիսանում են հայհոյանք, կա՛մ նման դեպքերը պետք է երկար դատաքննություն անցնեն, որպեսզի ապացուցվեն նման բառերի հայհոյանք լինելը։ Իրականում այս օրենքը հակասում է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև տրամաբանելու իրավունքին։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ավելին․․․