Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
Politics

Ինքներս պետք է մեր հարցերը լուծեինք, հարց է առաջանում, թե արդյոք մեր կողմից ամեն ինչ արել ենք, երբ ուրիշներից ենք ինչ-որ բան պահանջում․ Թևան Պողոսյանը՝ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ից դժգոհելու մասին

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմանում յուրաքանչյուր երկիր պարտավոր է ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ մենք էլ ունենք մեր Սահմանադրությունը, օրենքները, մեր պարտավորությունները, և հարց է առաջանում, թե արդյոք մեր կողմից ամեն ինչ արել ենք, երբ ուրիշներից ենք ինչ-որ բան պահանջում։ Նա նման դիտարկումներ արեց՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներին։

«Հիմա դու գտնվում ես մի կոլեկտիվ անվտանգության համակարգում, որի բոլոր անդամները տեսնում են, թե դու ինքդ ինչպես ես քեզ վերաբերվում․ինչ ես անում, ասում քո նպատակներին հասնելու համար։ Բոլորը հիշում են, որ ասվել է, թե Սև լճի 30 տոկոս տարածքի համար մենք պատերազմ չենք մղելու, ասել ենք՝ 24 ժամ ենք տալիս, բայց ոչինչ չենք արել։ Մեզ երեսով են տալիս, որ Արցախը չենք ճանաչել․ ասվել է չէ՞, որ նույնիսկ Հայաստանն Արցախը չի ճանաչել, մեզնից ի՞նչ եք ուզում։ Դա եղել է, չէ՞։ Ուրեմն հիմա պետք է թույլ չտանք, որ նմանատիպ իրավիճակ լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ, ըստ Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն էր հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

Ըստ հաղորդագրության՝ ԱԽ քարտուղարը համոզմունք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել էր, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանն իր վարքագիծը երկու ուղղությամբ պետք է փոխի, որպեսզի կարողանա ինչ-որ բան պահանջել ուրիշներից։ «Նախ՝ ինքներս պետք է կարողանայինք մեր հարցերը լուծել։ Գոնե պետք է փորձեինք դա անել։ Ես վստահ եմ, որ եթե մենք դա անեինք, ինքներս մեզ պաշտպանեինք, ինչ-որ ռազմական գործողություններ լինեին, շատ ինստիտուտներ կաշխատեին, նաև՝ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը,- ասաց նա՝ մատնանշելով, որ տեսանք, երբ ռազմական գործողություններ եղան, պատերազմ եղավ, Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերը բերեց,- հիմա սա չենք արել, նա չենք արել, ինչ-որ բան ենք պահանջում։ Դիմել ենք, որ հարցը ՀԱՊԿ-ում քննարկվի, մարդիկ էլ նստել են, սկսել են հարցը քննարկել, երկու ամիս է՝ այդ քննարկումները կան, բանակցային գործընթացի մեջ եք, այսօր պիտի այդ գնահատականը լսեի՞նք»։

Թևան Պողոսյանն իր տարակուսանքը հայտնեց՝ ինչո՞ւ երկու ամիս ոչինչ չի արվել։ «Ինչ-որ մի պաշտոնյա, որի ուղիղ պարտականությունն էր Արցախի հարցում բազմաթիվ գործեր անել, բայց չի արել, ցուցադրաբար զանգում է Զասին ու ինչ-որ բա՞ն է խոսում։ Այս երկու ամիսը ինչո՞վ էիր զբաղված։ Մինչև այս նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էիք, թե շատ ճիշտ է ամեն ինչ ընթանում, բոլորը ողջունում են մեր մոտեցումները, բոլորը մեզ ասել են՝  ճիշտ եք անում, բոլորը մեզ օգնելու են։ Իմ հիշողությունը մեկ օրվա չէ։ Ես հիշում եմ նախընտրական քարոզարշավին արված բոլոր հայտարարությունները»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, արդյունք է նրա, որ չի աշխատում դիվանագիտությունը, չեն աշխատում պետական ինստիտուտները։

Պատասխանելով դիտարկմանը, թե կարող են ՀՀ իշխանությունների նման դժգոհությունները պատճառ դառնան ՀԱՊԿ-ից դուրս գալու, Թևան Պողոսյանն ինքը հարց բարձրացրեց․ «Իշխանություննե՞րը, որոնք վերացրել են մեր պետականությունը, պիտի ՀԱՊԿ-ից դուրս գան։ Եթե երկրումդ չաշխատող պետական ինստիտուտներ են, ի՞նչ կարևոր է՝ ՀԱՊԿ-ում ես, թե՞ դրանից դուրս։ Կամ ո՞ւմ ենք վախեցնում ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մե՞զ, թե՞ ՀԱՊԿ-ին»։

Նա նաև նկատեց, որ պետք է մեզ հաշվի տանք՝ ո՞ւմ ենք ուրախացնելու, ո՞ւմ ենք վնասելու ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մեզ շրջապատող 90 միլիոնանոց թշնամիների՞ն։ «Նրանց կուրախացնենք։ Ինչ-որ մեկը կա՞, որ դրանով վախեցնելու ենք, իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ տուժելու է դրանից։ Մենակ պետք չէ ասել, որ Հայաստանը դրանից հետո մտնելու է ՆԱՏՕ։ Թուրքիան դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ ցանկացած գործողություն պլանավորելիս, պետք է պատկերացնել դրա սցենարները, հասկանալ դրա արդյունքները։ «Թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե այդ սցենարի արդյունքում ով ինչքան է կորցնելու, ինչքան է շահելու։ Եթե պարզվի, որ բոլորը 4 կողմում շահելու են, իսկ Հայաստանն ավելի շատ է կորցնելու, ուրեմն կրկին առաջնորդվելու ենք պարտվողական մոտեցմամբ»։

Պատասխանելով մեկ այլ դիտարկման, թե ինչպես է պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը, Թևան Պողոսյանն առաջարկեց պատկերացնել, թե ինչպես է իրեն զգում Y պետությունը, որը 1994 թվականին գնացել է զինադադարի և իր պատկերացումներով 26 տարի տեսել է՝ ինչպես է X պետությունը տեղակայվել իր տարածքներում։

«Y-ը Ադրբեջանն է, X-ը՝ Հայաստանը։ Պե՞տք է սեփական փորձից սովորել, թե ինչ անել։ Պետք է պատրաստել, որ վաղը քշենք։ Ասում ենք՝ օրենքի դիկտատուրայի երկիր ենք ստեղծում։ Հայաստանի Հանրապետության օրենքներով ՀՀ Զինված ուժերը պարտավոր են պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը։ Արդյոք Զինված ուժերը կատարո՞ւմ է իր պարտականությունը։ Ո՛չ։ Այդ պարտականությունը հանվա՞ծ է, օրենք փոխե՞լ մենք։ Ի՞նչ օրենքի դիկտատուրայի մասին ենք խոսում, եթե մեր սեփական օրենքները, Սահմանադրությունը կյանքի չենք կոչում։ Եթե կարող եք, բանակցությունով արեք, չեք կարող, ուրեմն ուժով պետք է անենք։ Նույն Ադրբեջանը օրինակ»։

Ավելին․․․