Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Region

Սենսացիոն բացահայտում. Հեյդար Ալիևը 92–93 թթ. Նախիջևանից գաղտնի զանգահարում և համագործակցում էր Հայաստանի ղեկավարության հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պատմությունը հույժ հավաստի տեղեկություն է: Մեր երկու զրուցակիցներն էլ ժամանակին բավականին բարձր պաշտոններ են վարել Հայաստանում 1991–1993 թթ.: Նրանցից մեկը ուղղակի անձամբ է մի քանի անգամ խոսել Հեյդար Ալիևի հետ:
Հեյդար Ալիևը 1991 թ. սեպտեմբերի 5–ից մինչև 1993 թ. հուլիսի 23–ը զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնը: 1992 թ. հունիսի 7–ին Ադրբեջանի նախագահ դարձավ «Ժողովրդական ճակատի» նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա գահընկեց արեց Այազ Մութալիբովին: Ու չնայած Էլչիբեյին համարում են քաղաքականությունից հեռու մարդ, սակայն նա լավ էր հասկանում, որ իր պաշտոնի վրա աչք ունի Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը: Նրանց հարաբերությունները բավականին վատ էին: Ղարաբաղյան պատերազմում Էլչիբեյի յուրաքանչյուր ձախողում Ալիևին «մոտեցնում» էր նախագահի աթոռին:
Եվ ահա, 1992–ի աշնան մի երեկո, ՀՀ նախագահի նստավայրում տեղակայված մի կարևոր օղակի ղեկավարը հեռախոսազանգ ստացավ: «Ես Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևն եմ, ուզում եմ համագործակցենք մի քանի խնդիրների շուրջ»: Պաշտոնյան, որ սովոր էր ինքնուրույն գործել, կարկամեց, սկզբում չհավատաց իր ականջներին, բայց ձայնը Ալիևինն էր: «Շատ լավ,– պատասխանեց պաշտոնյան,– բայց ես պետք է խորհրդակցեմ երկրի նախագահի հետ, կարո՞ղ եք մեկ ժամից զանգել»: «Բարի,– պատասխանել էր Ալիևը,– կզանգահարեմ երկու ժամից»:
ՀՀ նախագահից իրավունք ստանալով, պաշտոնյան երկու ժամ անց պատասխանեց Ալիևի երկրորդ զանգին:
Ամիսներ շարունակ նրանք կապի մեջ էին: Միշտ զանգահարողը Ալիևն էր, ով հենց առաջին խոսակցության ժամանակ ասել էր, որ ինքը կապ է հաստատել պաշտոնական Ադրբեջանից թաքուն:
Մի քանի ամիս անց նման հեռախոսազանգ ստացավ նաև անվտանգության մարմինների մեր այնժամանակվա ղեկավարը: Մարտակերտի, Աղդամի, Ջաբրայիլի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ էր: Ալիևը մերոնց հուշել էր, թե ինչպես և երբ կարելի էր վերցնել այս կամ այն տարածքը, որպեսզի երկու կողմերը կորուստներ չունենան, կամ` քիչ ունենան:
Խոսվում էր նաև Նախիջևան–Հայաստան սահմանային խնդիրների մասին:
Մեր հետախուզությունը մի քանի անգամ պարզել էր, որ Հեյդար Ալիևը չի ստում և իր խոսքի տերն է:
Մենք որոշ մանրամասներ գիտենք Ալիևի հեռախոսազրույցներից, որոնք առավել հետաքրքրաշարժ են, բայց նպատակահարմար չէ դրանք հրապարակելը:
1993 թ. հունիսի 4–ին ադրբեջանական բանակի պարտություններից հետո Գանձակում Էլչիբեյի դեմ խռովություն սկսեց գնդապետ Հուսեյնովը: Զինվորական հեղաշրջումից հետո Էլչիբեյը թողեց Բաքուն և հեռացավ Նախիջևան: Միլի Մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակեց հանրապետության նախագահի պաշտոնակատար: Իսկ 93–ի հոկտեմբերի 10–ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի նախագահ:
1994 թ. մայիսին կնքվեց հրադադարի մասին պայմանագիրը: Հրադադարի պայմանագրից հետո մի քանի տարի շարունակ ղարաբաղաադրբեջանական սահմանում գրեթե միջադեպեր չեն եղել: Ալիևը կարգադրել էր պրովոկացիաներ չսադրել:
Արդյո՞ք նա մտավախություն ուներ, որ հայերը մի օր կբարձրաձայնեն իր հեռախոսազրույցների մասին, թե պարզապես նա ավելի խաղաղասեր էր, քան իր «փափկասուն» զավակը, հայ–ադրբեջանական հարաբերությունները նրա օրոք ավելի մեղմ էին…

Հ.Գ. Նյութում հիշատակված ՀՀ նախագահի նստավայրում կարևոր պաշտոն ունեցող անձը այն ժամանակ ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանն է: Փաստորեն Հ. Ալիևը Հայաստանի հետ կապը հաստատել է Ա. Մանուչարյանի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: