Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Երևանի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ». Տարոն Մարգարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ:Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին մայիսյան հաղթանակների առթիվ:

Խոսելով անցած չորս տարիների ընթացքում կյանքի կոչված ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողական ու սրտացավ աշխատանքով, թիմը կարողացավ լուծումներ տալ երևանցու համար օրակարգային համարվող բազում խնդիրների: Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ փորձառու թիմը՝ կրկին ստանալով բնակիչների վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով աշխատել հանուն Երևանի ու երևանցու:

«Անցած 4 տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք և վճռականություն՝հաղթահարելու դժվարություններն ու, անմնացորդ նվիրումով օր ու գիշեր աշխատելով, կարո՛ղ ենք կյանքի կոչել հավակնոտ ծրագրեր: Դուք նաևհամոզվել եք, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին, երբեք չե՛նք խուսափում մեր ուսերին բեռ վերցնելուց, երբ դա անհրաժեշտ է մերբնակչին, որ հնարավորին թեթևացնենք նրա հոգսը: Սա այն իրականությունն է, որում շա՛տ անգամ եք համոզվել ու դեռ էլի՛ կհամոզվեք, երբշարունակենք միասին կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք հենց ձե՛ր կողմից են դիտարկվել որպես առաջնահերթ ու ներառվել են մերնախընտրական ծրագրում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար վիճակը օր առաջ կարգավորելու և ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

«Մի քանի տարի առաջ այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակը գոնե որոշակիորեն բարելավելու նպատակով, մենք հանդես եկանք մասնակիլուծման առաջարկով, ինչը հաջողություն չունեցավ: Դրանից հետո անցած տարիներին, ցավոք, իրականացան նաև մեր այն կանխատեսումները, որոլորտն օրեցօր ավելի խորը ճգնաժամի մեջ կհայտնվի, ինչը մեր ընդիմախոսներն այն ժամանակ ներկայացնում էին որպես հանրությանը ուղղակիվախեցնելու փորձ:

Մինչդեռ մենք այն ժամանակ էլ էինք նշում, որ մասնակի այդ լուծումն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ուներ, մինչև հասցնեինք մշակել ուկյանքի կոչել ոլորտի համակարգային բարեփոխման ծրագիրը: Ինչևէ, մենք այս տարիներին ձեռքներս ծալած չնստեցինք և ուսումնասիրելովմիջազգային փորձն ու բազմաթիվ մասնագիտական քննարկումներ ունենալով, զինվել ենք համապատասխան փորձով ու պատրաստ ենքհամակարգային բարեփոխման գործընթացը հաջողությամբ իրականացնելու»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ միջազգային խորհրդատու կազմակերպությունը շուտով կմշակի և քննարկման կներկայացնի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուսումնասիրության արդյունքներն ու երթուղային նոր ցանցի առաջարկը: Դրա հիմքում լինելու է նախընտրական ծրագրով նախատեսված հանրային տրանսպորտի ոլորտի միջազգային չափանիշներինհամապատասխան համակարգային փոփոխության իրականացումը։ Այն ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի կառավարման համակարգում ամենակարևոր օղակը երևանցին է՝ իր վերաբերմունքով ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, ինչն իր հերթին նպաստել է, որ անցած 4 տարիների ընթացքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը լինի բավականին բարձր:

«Ինձ համար իսկապես շատ կարևոր է վերջին տարիներին ձևավորված քաղաքային իշխանություն և բնակիչ անմիջական կապը: Թե ես և թե մեր թիմը երբեք չենք խուսափել քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց, միշտ պատրաստակամ ենք եղել լսել նրանց դարդ ու ցավը և հնարավորին լուծում տալ դրանց: Մեր հաջողությունների գրավականը նաև սա է եղել: Ու ես վստահ եմ, որ միասին սկսած մեր գործը միասին էլ շարունակելու ենք Հանուն Երևանի՝ անելով շատ ավելին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին կատարել ճիշտ ընտրություն՝ վստահության քվեն տալով այն թիմին, որը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ պատասխանատու է եղել իր գործողությունների, քայլերի համար և հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն ապագայի Երևանի ծրագրերի կյանքի կոչման համար: