Բելառուսն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ
Մինսկն ու Նուր Սուլթանը երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել նավթի և նավթամթերքի մատակարարումների ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Բելառուսի ԱԳ նախարար Ալեքսնադր Գուրյանովին:
Համաձայնագիրը ստորագրվել է Նուր Սուլթանում կայացած բանակցությունների ավարտին, որոնց մասնակցել են Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն և Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը:
Գուրյանովի խոսքով` առաջիկայում գյուղատնտեսական օբյեկտների մակարդակով կքննարկվեն նավթի մատակարարման որոշակի ծավալներն ու ժամկետները: