Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

«Չորս տարում վերջնական լուծում տալ տասնամյակների կուտակված բոլոր խնդիրներին, հնարավոր չէ ու դա բոլորը լավ գիտեն, քանի որ քաղաքային տնտեսությունը». Տարոն Մարգարյանը շենգավիթի բնակիչների հետ հանդիպմանը

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ ամփոփել է անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ այն, ինչն արվեց այս տարիների ընթացքում, բնակիչների աչքի առաջ էր և նրանք համոզվեցին, որ այս թիմի համար Երևանի համաչափ զարգացումը՝ որպես գերակա սկզբունք, դրված է ներկայացված բոլոր ծրագրերի հիմքում:

«Համաչափ զարգացում ապահովվելու արդյունքում է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում կարողացանք բարեկարգել հազարավոր բակեր, կառուցել նոր խաղահրապարակներ, նորոգել բազմաբնակարան շենքերի տանիքներ ու մուտքեր, պատշաճ պայմաններ ապահովել կրթական և մշակութային հաստատություններում: Քաղաքային տնտեսության կառավարման մեր բոլոր ծրագրերի հիմքում համաչափ զարգացման սկզբունքն է Եվ էլի շատ ծրագրեր, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել մեր բնակիչների կողմից, որոշակիորեն բարելավել են մեր համաքաղաքացիների առօրյա միջավայրն ու արժանացել են նրանց գնահատանքին: Եվ որքան էլ որ ոմանք այսօր փորձում ենք չտեսնել կատարված հսկայածավալ աշխատանքներն ու իրականացված ծրագրերը, միևնույն է, դրանք կա՛ն և այսօր էլ լիարժե՛ք ծառայում են մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Չնայած այս տարիների ընթացքում թիմի կատարած մեծածավալ աշխատանքներին, Երևանի գործող քաղաքապետը նկատել է, որ Երևանում դեռ կան խնդիրներ որոնք լուծումներ են պահանջում: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ բնակիչների առաջարկությամբ դրանք ևս ընդգրկվել են Երևանի առաջիկա տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրում:

«Չորս տարում վերջնական լուծում տալ տասնամյակների կուտակված բոլոր խնդիրներին, հնարավոր չէ՛ ու դա բոլորը լա՛վ գիտեն: Այս տարիների ընթացքում, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք որ, մերը գո՛րծն է, որի ականատեսն ու, հաճախ նաև անմիջական մասնակիցը, հենց դու՛ք եք, սիրելի համաքաղաքացիներ: Բազում առիթներ ունեցել եք նաև համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»:

Երևանի զարգացման առաջիկա 5 տարիների ծրագրով առաջիններից մեկը լուծում է տրվելու բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարման հետ կապված խնդրին, էրեբունցիներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները՝ նշել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու հավելել, որ թիմն արդեն նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում կներդրվի համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, ինչն իր հերթին կբերի արդյունավետ կառավարման:

«Այս տարիների ընթացքում մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Եվ համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրա՛ստ է շարունակել օր ու գիշեր ծառայել ձեզ: Դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը»:

Շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, Հանուն Երևանի կարգախոսով հանդես եկող Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը առաջիկա 5 տարիներին կապահովի նաև բոլոր այն ծրագրերի շարունակականությունը, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել երևանցիների կողմից ու նպաստել են բոլոր բնակիչների համար հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ապահովելուն: