Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
Politics

Նիկո՛լ, ուշքի՛ արի, արել ես մի բան, որ նույնիսկ Թալեաթը չի արել, որի ժառանգ Էրդողանի հետ այսօր քիրվայություն ես անում, վազելինը վերցրած՝ փորձում քեզ տեղ անել թյուրքական աշխարհում․ Ա․ Գասպարյան

Քարոզարշավի մեկնարկի օրվանից պահել եմ խոստումս՝ չանդրադառնալ ներքաղաքական ատելության արշավի վերածված ընտրարշավին, այսօր բացառության կարգով խախտում եմ լռությունը: Երկրի ոչ ադեկվատ ղեկավար ունենալու վերջն էլ սա է, ստիպված եմ արձագանքել հայ ժողովրդի պատմության՝ հուսամ վերջին չարիքի՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը կրող Հայաստանի վարչապետի հերթական ցնդաբանությանը՝ ոչ թե նրան պարսավելու կամ անարգանքի սյանը գամելու, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Նա այդ պատվին ու սյունյաց հազարավոր ողջույնների՛ է օրական արժանանում…իմունիտետ է ձեռք բերել և նրա վրա չի էլ ազդում հայհոյանքը…չնայած ինչու ազդվի…եթե կե՛ս գրամ արժանապատվությու՛ն ունենար, մի կես բերան իրեն ամեն օր հողին հավասարեցնող, կրնկակոխ անող Ալիևին կամ Էրդողանին կհամարձակվեր պատասխանել, ոչ թե թուրքի մաշիկների տակ քարշ գար՝ մուրալով իր վերարտադրվելու անհագուրդ ցանկությունը…Բանական ու ազգային ցանկացած հայի մոտ՝ Նիկոլը կորցրել է պետության ղեկավարին հասանելիք հարգանքն ու պատիվը, և ակնածանքի փոխարեն միայն նողկանք է ներշնչում, նույնիսկ՝ ո՛չ ատելություն…ատել կարելի է արժեք ներկայացնողի՛ն, ոչ թե անմեղսունակին: Կապիտուլյանտ, հողատու, թուրքի ծառա, ապիկար, անտաղանդ դերասան, անինքնասեր, ապաշնորհ…նմանատիպ տասնյակ բացասական ածականներ իր հաշվին գրանցած Նիկոլ Փաշինյանն այսօր իր բնութագրիչների շտեմարանը հարստացրեց և՛ս մեկով՝ գլխավոր միմոս:  Ճղճղան ձայնը գլխին գցած՝ հարյուրավոր մեքենաներով այսօր նա սլացավ Սյունիք՝ կրկեսային հերթական համարը ցույց տալու: Հազարավոր ոստիկաններով շրջապատված, պետության հաշվին այդքան բենզին ու միջոցներ ծախսելով, հարյուրավոր թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ՝ տղամարդ խաղացողն այսօր գնացել էր Սյունիք…ոչ թե հերթական սիրատոչոր ողջույններն ընդունելու, այլ մարդկանց ասելու, որ Սյունիքը Հայաստան է»,– ասել է նա:

Հողինակը հիշեցրել է, որ մի անգամ նման զառանցանքով Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, մենք էլ ստացանք պատերազմ ու դեռ չդարմանված խոր վերքեր: «Ավելի լավ է լռի, քան ասի՝ Սյունիքը Հայաստան է…այս մարդը ձախողակ է, ինչին ձեռք է տալիս՝ կամ փչանում է, կամ ջարդվում: Ինքնատիրապետումը կորցրած, պետության ղեկավարի տիտղոսը վաղուց աճուրդի հանած, փողոցային անառակի բառապաշարով աչքի ընկնող սույն անձնավորությունը, որ աջուձախ՝ ուր գնում է՝ խոսում է ընտրությունից հետո իր քաղաքացիներին…կներեք արտահայտությանս համար՝ շինելու, կզցնելու և մզցնելու մասին…վաղուց դարձել է անտանելի: 88 թվականից այս կողմ՝ կարող եմ վստահորեն հայտարարել՝ իմ պետությունը չի ունեցել նման որակի՝ շրիշակից ցածր մակարդակի ղեկավար կամ պաշտոնյա… ապազգային ու հակապետական իր WINDOWS-ի մասին չեմ է՛լ խոսում…Առաջինների՛ց եմ եղել որ դիպուկ ու տիպիկ եմ բնութագրել նրա էությունը՝ Անկարայի ու Բաքվի շահերի հավատարիմ սպասարկու, Մեծ Թուրանի ազնիվ գործակալ…խոսքը ոչ քաղաքակա՛ն հայացքների մասին է, ոչ չդավանած իզմ-երի, ոչ տապալված տնտեսության ու անվտանգության…զուտ ղեկավարին բնորոշ կամային հատկանիշների, որոնց շնորհիվ էլ նա պիտի հարգանք ու ակնածանք ներշնչի իր ժողովրդին ու արտաքին աշխարհին»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ պետության ղեկավարը պիտի մակարդակ ունենա, տարբերվի բոլորից, իսկ այդ զգացողությունը՝ Նիկոլ Փաշինյանը չունի։ «Դու ոչ թե ժողովրդակա՛ն ես, մարդամոտ, այլ՝ էժան, ամեն առաջարկված օղու բաժակ վերցնող, երկրորդ բաժակից ալիքները խառնող, տգետ գավառական: Ղեկավարը պիտի ծանրակշի՛ռ լինի, հագուկապը՝ տեղը, բերանից դուրս եկած խոսքը՝ ուսուցանող, մեսիջները՝ հստակ, արտաքին աշխարհին ու թշնամուն ուղղված հայտարարություններն էլ՝ իրական հպարտություն, քաղաքացուն ապահովություն ու անվտանգություն ներշնչող…ղեկավարը մի փոքր արիստոկրա՛տ պիտի լինի, որին հարգեն ու զգաստանան…ոչ թե Գավրոշի հոգեկերտվածք ունենա: Նիկո՛լ, մի բաժակ ջուր խմիր ու հանգստացի՛ր, շա՛տ ես բորբոքվում: Համը մի՛ հանիր էլի: Գրեթե մեկ տարի առաջ այս նույն թեմայով մի բարոյախրատական դասախոսություն կարդացի քեզ՝ տգետիդ, շատ մեղմ ու ուսուցանող, երբ Դաշնակցությանը համեմատել էիր բացիլի հետ…ճիշտ է, դրանից հետո քո ֆեյքաբուծարանի բացիլներին բաց էիր թողել, կամ նրանց դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ բրախե՛լ էիր ինձ վրա, բայց դրանց հախից էլ եկանք՝ ամենակարևորը՝ պատվով ու արժանապատվությունը չկորցնելով:

Նիկո՛լ, լսի՛ր, Դաշնակցության նման կուսակցությունը փաստաբանի կարիք չունի՛ իհարկե, իմ այս հարթակն էլ երբե՛ք այս կամ այն ուժին սատարելու համար չեմ գործածել, բայց ինքս որպես ուղն ու ծուծով, գեներով, դաստիարակությամբ, գիտակցությամբ, ընտրությամբ, կենցաղով ու ամեն ինչով՝ ազգային մարդ, ինձ իրավունք եմ վերապահում պատասխանել Դաշնակցության դրոշի հասցեին քո թրքահաճո հայտարարությանը: Մի անգամ էլ կրկնեմ այն, ինչ ասել էի անցած տարի…երևի ասածս տեղ չի հասել…Դաշնակցությանը սիրես, թե ոչ, ատես, թե չգիտեմ ինչ անես, ուզես թե չուզես, քո հոգևոր կնքահայրերը կամենան, թե ոչ…Դաշնակցությունը մեր ազգային արժեքներից է, մեր նորագույն պատմության կարևորագույն մասնիկը՝ անկախ իր ղեկավարների սխալներից կամ քայլերից: Դաշնակցության դրոշի վրա հայի արյան գույնն է՝ կարմիրը, մշակի՝ բահը, մտավորականի գրիչը, զինվորի թուրը…ի դեպ, սա էլ ասեմ իմացիր, տգիտությունը լավ բան չէ…Դաշնակցության զինանշանի վրա նշածս իրերը՝ բահը, սուրն ու գրիչը բռնել է մի բռունցք, որը Ռոստոմի՝ Ստեփան Զորյանի բռունցքն է: Ռոստոմի մասին նվազագույնն այս ինֆորմացիան իմացիր, որ ուրիշ տեղ չգնա՛ս խայտառակ լինես…Արամ Մանուկյանը, որի հիշատակը մի երկու անգամ պղծել ես՝ նրա անունը տալով…Արամն ու Ռոստոմը եթե չլինեի՛ն, այսօր մենք պետություն չէինք ունենա…ինչու հիշեցի Ռոստոմին…որովհետև այդ մարդը 3 տասնամյակ աշխատեց ու կրթեց ազգիս հատվածին ու պատրաստեց նրան՝ պետություն ունենալու, գաղափարապես հասունանալու…ոչ թե քեզ պես՝ մեղկ ու հակաազգային կենսագրությամբ՝ ազգը համախմբելու փոխարեն պառակտես ու դրանից հրճվես»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, թե գիտի, որ Փաշինյանն ինքն իրեն ներշնչել է որպես ամենագետ ու իր համար ոչ մի նշանակություն չունի՛ թիմում speech writer-ները կամ իր ելույթները գրողներն ինչ խորհուրդ են տալիս իրեն։ «Որպես կլասիկ գոռոզամիտ ու ձախողակ՝ դու մերժել ես բոլորին ու բոլորի խելոք մտքերը: Չե՛մ կարծում, որ քո թիմում տգիտությունը համընդհանուր արժեք է և վստահ եմ, որ եղել են ու կան մարդիկ, որոնք այս քո հայտարարությունից հետո նվազագույնն իրենց մտքում ասել են՝ հա էլի, Դիանա Գասպարյանը ճիշտ էր, որ սա հոգեկան է: Նիկո՛լ, ուշքի՛ արի: Դու արել ես մի բան, որ նույնիսկ Թալեաթ փաշա՛ն չի արել ու չի ասել: Թալեաթը, ի դեպ, Դաշնակցության մասին ասել է հետևյալը՝ Դաշնակցությունը հայ ժողովրդի կոկորդի փուշն է, որը եթե հանեք՝ այդ ազգը կվերանա: Սա էլի՛ եմ ասում...ասել է Թալեաթը, որի ժառանգ Էրդողանի հետ այսօր դու քիրվայությու՛ն ես անում, սիլի-բիլիներ, վազելինը ձեռքդ վերցրած՝ փորձում ես քեզ տեղ անել թյուրքական աշխարհում...վռա՛զիլ մի...կունենա՛ս աշխատանք, քեզ կհրավիրեն Բաքու կամ Անկարա ու մի փնթի գործ կգտնե՛ն քո համար: Դու իմ Եռագույնի ու հայ քաղաքական իրականության բոլոր նշանակալից դերակատարների, կուսակցությունների, գաղափարական ուժերի դրոշների հետ գործ չունե՛ս: Դու քո կուսակցության գերբի՛ն նայի...հիշեցնե՞մ թուրքական որ ընկերության տարբերանշանն է, հիշեցնե՞մ քո այս ընտրական կարգախոսը Թուրքիայի ու Իսրայելի ո՞ր կուսակցության ո՞ր թեկնածուից ես գողացել: Թուրքոֆիլությունը չգիտեմ՝ հոսո՞ւմ է արյանդ մեջ, թե ոչ, բայց որ պահվածքդ ծայրից ծայր թրքությու՛ն է բուրում, ակնհայտ է: Այդ հատուկ գնացիր Գորիս, որտեղից 70 կմ հեռավորության վրա այսօր քո քարդեշ Էրդողանն է այցելել, որպեսզի այդքան խոսքը նրա՞ն լսել տաս: Չէ, լուրջ: Դու ուրեմն իբր երկրի վարչապետ, Հայաստանի ղեկավար, գնացել ես Գորիս, որ այնտեղից Էրդողանին ասես՝ պրն նախագահ՝ տես՛եք, ես դաշնակներին ասում եմ ղալա՛թ ե՞ք անում, որ Թուրքիայի դրոշն եք վառում...այդքանով չես բավարարվում, մի հատ էլ ասում ես՝ Դաշնակցականներն իրենց կուսակցությա՞ն դրոշը պիտի վառեն:

Նիկո՛լ, 131-ամյա այս ազգային կուսակցությունը գիտե՞ս քանի հազար հատ Նիկոլ է տեսել, գիտե՞ս, որ Արցախի առաջին ազատամարտում Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր հատուկջոկատայինները, պրոֆեսիոնալները Դաշնակցության այդ դրոշից վախենում էին...ընդ որում՝ շան պես...Թուրքիայում միայն MHP-ն՝ Ազգայնական շարժում կուսկցությունը կամ Գորշ գայլե՛րն են վառում Դաշնակցության դրոշը…ՀՅԴ-ն ունեցել է, ունի և կունենա քաղաքական հարյուրավոր հակառակորդներ, մրցակիցներ, չընդունողներ, կազմակերպական ու քաղաքական աններելի թվացող սխալներ…բա կուսակցություն է, պիտի սխալվի՛ էլ, աշխատի՛ էլ…131 տարի հայություն ու Հայաստան պահած կուսակցությունն իր բոլոր թերացումներով ու նվաճումներով հայ քաղաքական կյանքի ամենակազմակերպված, ամենաազգային, ամենագաղափարական կուսակցությունն է: Նիկո՛լ, դու քո ամբողջ կյանքով մեկ…չէ, մի՛ կյանք չէ…մի 3 կյանք էլ որ ապրես, գիտե՞ս նույնիսկ Դաշնակցության ո՞ր Սակրալին չես հավակնի մոտենալ…ասեմ, ասեմ իմանաս…Սիրիայի ամենախուլ անկյունում, անապատային Դեր Զորում, հայկական վարժարանի 4-րդ դասարանում կիսատ-պռատ հայերեն խոսող, բայց Հայաստանի ու հայի համար իր կյանքը տվող 10-ամյա երեխայի նվիրմա՛նն անգամ չես կարող հասնել: Նա քեզ կհաղթի…դու այ այդտե՛ղ ես պարտվել…ասում եմ՝ Սան Պաուլոյից մինչև Սիդնեյ՝ Դաշնակցության դրոշի տակ հայ մնացած երեխայի ազգային նվիրվածության 10 տոկոսը որ դու ունենայիր, թուրքի ու Թուրքիայի նկատմամբ նույնքան առողջ դատողություն ունենայիր, քեզ կկարգեին Նիկոլ մեծ: Բայց քանի որ քաղաքական միտքդ գաճաճ է, առավելագույնը թավալ գաս թուրքի ոտքի տակ և պաշտպանես թուրքին՝ քո իսկ ազգակցից: Նիկո՛լ, մռմռացել ե՞ս, որ դաշնակցականները Թուրքիայի դրոշն են այրել: Գիտե՞ս, ես ու հարյուր հազարավոր իմ հայրենակիցներ քեզ վաղու՛ց ենք գահընկեց արել»,– ասել է հեղինակը:

Ավելին․․․