Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

«Չեմ ուզում նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների հետ». Արարատ Զուրաբյան

168.am-ի հարցին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

– Պարոն Զուրաբյան, Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀ–ումհետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումները։ Այդ թեկնածուների մի մասըպնդում էր, որ իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ստորագրել։ ԿԸՀ–ումԴուք որևէ մեկնաբանությամբ հանդես չեկաք։ Ի՞նչ է տեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում, այդ թվում նաև Ձեր պարագայում։
– Ի թիվս այլոց ես ներկա եմ եղել, երբ «Ծառուկյան» դաշինքում նոտարի ներկայությամբ այլ փաստաթղթերի հետ միասին կազմվում էր նաև ինքնաբացարկի դիմումը։ Բոլոր ներկաները, առանց բացառության, քաջ գիտակցելով, թե ինչ են ստորագրում, ստորագրել են ինքնաբացարկի դիմումները և կատարել համապատասխան նոտարական գրառումներ։ Ինքնաբացարկի դիմումները կազմվել են մեկ նպատակով. որպեսզի պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու իր առավելագույն ջանքերը գործադրի՝ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար։
Ընդ որում, ռեյտինգային թեկնածուները, ովքեր ստորագրել են այդ դիմումները, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ ունեցել են հստակ պայմանավորվածություն, որով իրենք հանձն են առել անհատապես ձայների որոշակի քանակ ապահովել։ Հակառակ դեպքում, պայմանավորված քանակով ձայներ չստանալու պարագայում, նրանք պարտավորվել են հրաժարվել պատգամավորական մանդատից և մանդատի տրամադրման որոշումը վերապահել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը։
Անկեղծ ասած, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ լսելով որոշ թեկնածուների արտահայտություններն առ այն, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել, խիստ զարմացա։ Դա, մեղմ ասած, տարակուսելի էր, քանզի գոնե ես տեղյակ էի, որ այդ մարդիկ գոնե իրենց հոգու խորքում գիտակցում են, որ մեղանչում են ճշմարտության դեմ։ Այդ պատճառով ես չպատասխանեցի լրագրողների հարցերին՝ իրավիճակն ամբողջությամբ վերլուծելու և կատարվածը լիարժեք հասկանալու համար։
Ինչ վերաբերում է անձամբ իմ պարագային, ապա ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել, որևէ պարտավորություն չեմ ստանձնել՝ ինչ-որ քանակի ձայն հավաքելու վերաբերյալ։ Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ՝ ես «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել եմ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է նշածս քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար։
Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմումը ստորագրելուն, ես այն ի սկզբանե դիտարկել եմ որպես տեխնիկական փաստաթուղթ և ստորագրել եմ իմ նախաձեռնությամբ: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես որոշում կայացրեցի հրաժարվել պատգամավորական մանդատից: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրափակիչ նիստին նախորդող երեկոյան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման արդյունքում քաղաքական որոշում կայացվեց, որ ես, ի թիվս մի քանի այլ պատգամավորության թեկնածուների, պետք է հետ վերցնեմ ինքնաբացարկի դիմումը և ստանամ պատգամավորական մանդատ:
Ամեն ինչ կարելի էր նորմալ համարել, եթե ԿԸՀ-ում չհանդիպեի մի քանի թեկնածուների, ովքեր՝ ստորագրած լինելով ինքնաբացարկի դիմումները և ստանձնած լինելով որոշակի քանակի ձայներ ապահովելու պարտավորություն, քաջ գիտակցելով, որ չեն կատարել այն, չհայտարարեին, թե իրենք դիմումներ չեն ստորագրել։ Կարծում եմ, որ՝ լինելով Գագիկ Ծառուկյանի թիմակիցներ, բոլոր այդ մարդիկ խախտել են մարդկային պարկեշտության նորմերը այն մարդու հանդեպ, ով բացի այն, որ մշատպես բոլոր առումներով աջակցել է նրանց, նաև նրանց քաղաքական թիմի ղեկավարն է։ Ի տարբերություն նրանց, Գագիկ Ծառուկյանը և ես ավելի քան 20 տարվա ընկերներ ենք, իսկ կոնկրետ ընտրական գործընթացում հարաբերվել ենք բացառապես քաղաքական համագործակցության տրամաբանության շրջանակներում։
Միևնույն ժամանակ ինքնաբացարկների դիմումներից հրաժարվելու այս շքերթը, որը լայն արձագանք ստացավ քաղաքական շրջանակներում և մամուլում ու շատերի կողմից իրավացիորեն դիտարկվեց որպես ուղղորդված գործընթաց, իմ մեջ առաջացրել է լրջագույն հիասթափություն։
Անկախ ամեն ինչից գործ ունենք տղամարդկային խոսքի ու խոստումի դրժման, արժանապատվությունը մանդատի հետ փոխանակելու ցածր ու անբարո գործելակերպի, այդպիսով նաև պատգամավորի պատիվը արատավորելու անընդունելի փաստի հետ: Ինչպես կարող են պատգամավոր դառնալ մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքական պայմանավորվածություն, այլ տղամարդու խոսք պահելու ունակ չեն: Նման ցածր ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մարդիկ ոչ միայն չեն կարող, այլև բարոյական իրավունք չունեն որոշումներ կայացնել երկրի ու ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Ի վերջո, բացի քաղաքական հարաբերություններից կա մարդկային ճշմարիտ վարքագիծ, որի սահմանը անցնողները չպետք է տեղ ունենան խորհրդարանում:
Ուստի՝ չցանկանալով նույնականացվել երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցների, մարդկային այդ ճղճիմ տեսակի հետ, ես որոշում եմ կայացրել Ազգային Ժողովի անդրանիկ նիստում հայտարարել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին։ Համոզված եմ, որ թե՛ իմ կենսագրությամբ, թե՛ անցած ճանապարհով կայացրել եմ այս իրավիճակին համարժեք որոշում։ Միաժամանակ հաջողություն եմ մաղթում «Ծառուկյան» դաշինքի բոլոր արժանապատիվ ներկայացուցիչներին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իրենց հետագա քաղաքական գործունեության ընթացքում։