Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի ծրագրի և թիմի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ

Տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը նախատեսված էր իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը։ Կարծում եմ՝ դա ճիշտ է. ես եմ առաջարկել և իմ այդ քայլով մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն ամեն տեղ ինքը պետք է լինի առաջինը, ինքը պետք է առջևից գնա, ինքը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես` իմ փորձով, իմ հնարավորություններով և իմ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, կանգնած եմ ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին: Այնպես որ, ամեն ինչը ճիշտ է:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր, ոչ սովորական պայմաններում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրվեցին արտահերթ ընտրությունները Հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերն և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի:

Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք:

Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը։

 

Մեր դաշինքը, ինչպես գիտեք, գլխավորում է Արթուր Վանեցյանը։ Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության և նրա գլխավորած կուսակցության հետ Հանրապետականի դաշինք կազմելու պատճառների մասին։ Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն Հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով՝ ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին։

Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար:

Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ։ Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է։ Այս ընտրությունը Հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ, նույնիսկ, վերջին շանս ստանալու համար է։ Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները` որպես կորուսյալ Հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ։

Սիրելի՛ թիմակիցներ,

Նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» և այլն։ Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար և ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա: Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում՝ որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան։ Եվ հիմա հենց այդ վիճակում ենք: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են։

Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել «սև-սպիտակի» կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում։ Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Չկա երկու բևեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեին արդեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ` իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումներին տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը։

Ես հաճախ եմ լսում իմ բազմահազար թիմակիցներից, այդ թվում՝ այստեղ ներկա շատերից, արդյո՞ք ընտրություններում հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում՝ իմ ներողամտության կամ, գուցե, ոչ հիշաչարության արդյունքում:

Ասեմ այսպես՝ այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի, բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, կրկնում եմ` այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարերենք` քանի որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, հակառակ դեպքում՝ ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

Եվ վերջում երկու խոսք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են:

Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները։ Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու։ Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում. անարգելու են։ Մենք դառնալու ենք «իզգոյ» պետություն ու ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։ Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր.

Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից:

Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին,

Օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար։ Օգնեք նրանց։ Նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են։ Եղեք համբերատար ու անկեղծ։

Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը Հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած և հզոր Հայրենիք ենք պարտք։ Պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք:

Աստված բոլորիս զորավիգ։
Աղբյուր
Ավելին․․․