Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Ոչ հորեղբայրը, ոչ քեռին և առավել ևս՝ ոչ էլ «բաջանաղն է» Հովհաննես Սահակյանին օգնել ինքնադրսևորվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ գումարման ՀՀԿ–ական ԱԺ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 6–րդ գումարման ԱԺ–ում չի լինի: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ բարձր ղեկավարությունը դրա դիմաց նրան Լոռու մարզպետի պաշտոն է առաջարկել: Ու թեև այս լուրը նախկին պատգամավորը հերքել էր և նաև նշել, որ այդ որոշման պատճառով հարազատ կուսակցությունից նեղսրտած չէ, բայցև չէր էլ հերքել, որ իր մասով նորություններ կլինեն:

«Փաստի» հետ զրույցում ևս մեկ անգամ հերքեց մոտ ժամանակներս իրեն որևէ պաշտոնում տեսնելու մասին լուրերը և նշեց, որ այս օրերին զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկ երբ ավելի ազատ է լինում, ժամանակի մեծ մասն անց է կացնում երեխաների հետ:

«Որևէ նման հարց կուսակցությունում չի քննարկվել, և որևէ նման բան այս պահին չկա: Ինչ վերաբերում է երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, ապա ասեմ, որ վերջին երկու տարին բավականին լարված ժամանակաշրջան էր: Սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, Կանոնակարգ օրենք, երեքն էլ բավականին ծանր աշխատանք էր ենթադրում, և ես, լինելով պատասխանատու հանձնաժողովի նախագահ, ողջ ծանրաբեռնվածությունը իմ ուսերին էր: Այդ էր պատճառը, որ միայն կիրակի օրերին էի կարողանում նրանց ժամանակ տրամադրել: Հիմա երեխաներիս հետ եմ շփվում, գիրք ենք կարդում, շատ եմ լինում Սպիտակ քաղաքում»,– ասաց Հ. Սահակյանը:

Վերջին գիրքը, որն այս օրերին ընթերցել է նախկին պատգամավորը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» է, որն այնքան էլ չի խաչվում մեր օրերի հետ: Նրա կարծիքով մեր օրերի հետ ավելի շատ կարելի է «Փոքրիկ իշխանը» համեմատել, բայց Հ. Սահակյանի համոզմամբ ամեն ինչից անկախ կյանքում ամենակարևորը ճիշտ ապրելն է:

«Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ կյանքում բոլորի հետ շփումներում միշտ շիտակ և պարզ եմ եղել: Երբևէ չեմ կեղծել և եթե ինքս ինձ հետ ներդաշնակ չեմ եղել, ապա այդ մասին չեմ արտահայտվել: Քաղաքականությունն էլ, անցած և դեռ անցնելիք ճանապարհն էլ, հատկապես երիտասարդ մարդկանց համար, ավագ ընկերներից սովորելու, կենսափորձ ձեռք բերելու առումով բավականին կարևոր է: Բայց նախկինն ու ներկան համեմատելով մի հետաքրքիր առանձնահատկություն է նկատվում: Եթե նախկինում թիրախը տեսանելի էր, ապա հիմա այն տեսանելի չէ, որը ինչ–որ տեղ իր բարդություններն է առաջացնում»,– ասաց Հ. Սահակյանը:

Խոսելով պատգամավորական «կոմֆորտից» զրկվելու և դրան հարմարվելու մասին, նա նշեց, որ այս կամ այն իրավիճակում լինելն իր համար կոմֆորտից օգտվել կամ դրանից զրկվել չի կարող նշանակել, քանի որ ուսանողական տարիներից Երևանում վարձով ապրելու ժամանակ շաբաթը 5000 դրամով ապրելու գինն էլ գիտի, 27 տարեկանից ծառայողական մեքենայով ման գալունն էլ, բայց ամենակարևորն իր համար այն է, որ կյանքում ինչին որ ինքը հասել է, հասել է բացառապես իր արդար քրտինքի, իր խելքի ու մարդկային ճիշտ պահվածքի շնորհիվ:

«Ինձ ոչ հորեղբայր է բերել պաշտոնի դրել, ոչ քեռի, ոչ էլ բաջանաղ: Եվ ես ինչի հասել եմ, բացառապես իմ ունակությունների, մարդկային դրսևորումների, մեր թիմի ու ղեկավարներից նախ` Անդրանիկ Մարգարյանի, և հետո էլ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ եմ հասել: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատել, վստահել են ինձ ու սեփական ունակություններս դրսևորելու հնարավորություն տվել»,– ասաց Հ. Սահակյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կյանքը չի սկսվում ու ավարտվում Ազգային ժողովով և ոչ պատգամավորի, ոչ էլ նախարարների աթոռները հավերժ չեն: Կարևորն այն է, որ մանդատով, թե առանց մանդատի, մարդը՝ մարդ լինի: Իր անցած պատգամավորական ճանապարհով Հ.Սահակյանը հպարտանալու առիթ էլ ունի, քանի որ շատ շատերն, ովքեր երկար տարիներ ԱԺ–ում աթոռ են զբաղեցրել, իրենց պատգամավորական ողջ կենսագրության ընթացքում այնքան գործ չեն արել, որքան նա: Իսկ ՀՀԿ–ական այն ընկերներին, ովքեր նույնպես 6–րդ գումարման պատգամավորի մանդատ չեն ստանա, կոչ արեց չնեղսրտել ու առաջ նայել:

«Շատ շատերը պատգամավոր լինելով, անգամ հետագիծ չեն կարողացել ունենալ: Երբ անհրաժեշտ է եղել թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարցերի ժամանակ խոսել ենք, բարձրաձայնել ենք, պարզաբանումներ ենք տվել: Որևէ ժամանակաշրջանում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարելը բավականին պատասխանատու պաշտոն է, որը ստատուսի առումով բավականին բարձր և պատվաբեր է նաև ինձ համար: Բայց ես դեմ եմ նաև, որ մարդիկ մինչև խորը ծերություն, մինչև թոռների ձեռքը բռնելը պետք է շարունակեն նույն տեղում լինել կամ պատգամավոր լինել: Փոփոխությունը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ ցանկացած նոր բան մի քանի տարի հետո վերածվում է միօրինակության, իսկ փոփոխություններն օգնում են ավելի ակտիվ գործել և սեփական ունակությունները նորովի ներկայացնել»,– ասաց Հ. Սահակյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում