Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Legal

Հավաքի վայրում ծառայություն տանող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողի անխոչընդոտ, անվտանգ աշխատանքը․ ՄԻՊ–ը Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի բողոքի հիման վրա գրություն կուղարկի Ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի հետ երեկ Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարությունում ասվում է․

«Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական մեդիայի մոնիթորինգ:

Մասնավորապես, լրագրողները Պաշտպանին ուղղված բողոքներով նշել են, որ Ոստիկանության ծառայողներն առանց որևէ հիմքի իրենց չեն թույլատրել մոտենալ ու և լուսաբանումներ անել Արարատի մարզում` Հովտաշատ ու Մասիս գյուղերի, Արտաշատ քաղաքի այն կոնկրետ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքների բնակիչների միջև։

Ըստ լրագրողների` ոստիկանները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտները չվերացնելու հետ կապված։

Լրագրողները նշել են նաև, որ Արտաշատ քաղաքում լուսաբանման ժամանակ քաղաքացիներից մեկը խլել է լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը, ապտակել նրան, իսկ հեռախոսը ոստիկանների միջամտությամբ լրագրողին է վերադարձվել միայն բարձրացված աղմուկից հետո։ Ըստ բողոքների` Արտաշատ քաղաքում քաղաքացիները խլել են նաև Սյուզի Բադոյանի լրագրողական բեյջը, ապա ոստիկանները վերադարձրել են և այլն։

Անի Գևորգյանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է նաև, որ ինչպես միջադեպի վերաբերյալ, այնպես էլ տարբեր այլ քաղաքացիների կողմից իր աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին նա բազմիցս դիմել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն ոստիկանները որևէ կանխիչ գործողություն չեն ձեռնարկել:

Փոխարենը ոստիկանները հորդորել են հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատում է, որ երբ լրագրողը օգնության խնդրանքով դիմում է ոստիկաններին, հենց ոստիկանը նրան հորդորում է բանավոր հաղորդում ներկայացնել Ոստիկանություն: Ավելին, իր անվտանգություն ապահովելու լրագրողի հարցին ոստիկանը պատասխանում է, թե ինքն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հասարակական կարգի պահպանությունն ինչ-որ այլ բան է:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի առնչությամբ արձանագրում է, որ նման մոտեցումները սկուզբունքային առումով են անթույլատրելի: Նախ, հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների խնդիրն է ապահովել յուրաքանչյուր անձի, առավել ևս լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ու անվտանգությունը: Դրանից բացի, տեղում մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի անվտանգ աշխատանքի ապահովումը հենց հասարակական կարգի պահպանության անբաժան մասն է:

Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, թքել են իրենց մեքենայի վրա, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել:

Լրագրողերի բողոքի համաձայն` քանի որ տեղում ոստիկաններն իրենց ամեն կերպ փորձել են հեռացել հանդիպումների վայրերից, նշված ագրեսիվ պահվածքի տեր անձինք սկսել են իրենց առավել ագրեսիվ պահել լրագրողների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը:

Ոստիկանները պետք է նկատի ունենան, որ եթե տեղի է ունենում հավաք կամ այլ հանրային միջոցառում և իրենք այդ վայրում նշանակված են ծառայության ու լրագրողների համար սահմանվել են աշխատանքի կամ լուսաբանումների սահմանափակումներ, ապա ոստիկանները պարտավոր են նախապես կամ տեղում լրագրողներին ներկայացնել պատշաճ և սպառիչ պարզաբանումներ։
Աղբյուր
Ավելին․․․