Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026
Socity

Նախարարը ներողություն խնդրեց զինվորների մարմինները ոչ պատշաճ պահելու համար, բայց սա խոսում է այն մասին, որ առողջապահության ոլորտում բավականին խորը կոլապս կա. Արմեն Մխիթարյան

Նախարարը ներողություն խնդրեց, բայց ցավոք, մեկ անգամ ևս վերապրեցինք այն, ինչն ապրել էինք պատերազմի ժամանակ, էլ չեմ ասում ծնողների ծանր հոգեվիճակը: Սա խոսում է  միայն մի բանի մասին՝ առողջապահության ոլորտում բավականին խորը կոլապսի և լուրջ բարեփոխումների կարիքի մասին: Այս իրավիճակը պետք  է ավելի շուտ փոխեինք, բայց գոնե հիմա  իրավիճակի իրավական դաշտը պետք է կարողանանք կարգավորել, որովհետև այս պատերազմական իրավիճակը դատաբժշկական փորքաննության գործունեությունը չի կարող միայն իր վրա վերցնել և ստանձնել դիակների և մասունքների պահպանման աշխատանքը: Ախտաբանների մեծ խումբ պետք է միանա և աշխատի նրանց հետ:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով օրերս հրապարակված այն լուսանկարներին և տեսանյութերին, որտեղ երևում է, թե ինչպես են Արցախում զոհված զինծառայողների մարմինները պահվում տոպրակի մեջ, ոչ պատշաճ վայրում:

Մխիթարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը բարդ և մտահոգող է, բայց նա նշեց, որ պետք է հաշվի առնենք՝ խնդիրը շատ խորքային է և տարիներ շարունակ դիահերձարանների վիճակը անմխիթար է եղել: «Տարիներ առաջ, երբ դիահերձարաններից մեկում առնետը դիակը վնասել էր, նախարարությունը պարտավորվածություն ստանձնեց, թե դիահերձարանները կարգի կբերվեն, կվերանորոգվեն, բայց ոչինչ չարվեց և այս բնագավառում ոչինչ էլ չի արվել»:

Ախտաբանի խոսքով՝ այս ամենի ամենակարևոր պատճառն այն է, որ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո քաոսային իրավիճակ էր և այս առումով որևէ համակարգված գործողություն չի եղել: «Սառնարաններ ոչ բոլոր դիահերձարաններում կան, բայց այս պահին, եթե խոսքը մեր զոհված  զինվորների մասունքների մասին է, պետք է նկատենք այն, որ  բացթողման առումով օրենսդրական դաշտը դեռ կարգավորված չէ: Խնդիրն այն է, որ ՀՀ օրենքի համաձայն՝ բռնի և պատերազմական իրավիճակում մահացած մարդիկ պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության և այստեղ անատոմիական ծառայությունը կարծես թե դուրս է մնում այս դաշտից:

Սա բավականին լուրջ խնդիր բերեց դեռ Արցախում, հենց կռվի ժամանակ, երբ դատաբժիշկները հավաքվեցին ու Արցախ գնացին, դատաբժիշկներն այդքան էլ շատ չեն, և կոլապսային իրավիճակ ունեցանք այնտեղ, որովհետև այն քանակությունը դիակների և անճանաչելի մարմինների, որոնք մարտի դաշտից գալիս էին և հասնում էին Ստեփանակերտի ոչ այդքան լավ կահավորված դատաբժշկական կենտրոն, սառնարանները ոչ մի կերպ չէին կարող բավարարել դիերի և մասունքների ճիշտ և պատշաճ պահպանման համար, սա պատկերն էր հենց առաջին օրվանից, իրականում, այսօր տեղի ունեցողն արձագանքում է ամիսներ առաջ տեղի ունեցած բացթողումներին»,-ասաց նա:

Մխիթարյանն ասաց, որ այս հարցով արդեն խոսել է ԱՀ առողջապահության նախարարի հետ և առաջարկել է, որպեսզի այս դաշտում փոփոխություններ արվեն  և խնդիրը հասցնեն այն կետին, երբ մասունքից կամ դիակից առանց որևէ խնդրի միայն ԴՆԹ կվերցնեն:  «Մեր իրավական դաշտը շատ խրթին է այս հարցով և թույլ չի տալիս, որ համագործակցելով իրավիճակը հսկվի: Ոլորտը հենց վերևից պետք  շտկվի, պետք է լուրջ հետևություններ արվեն և ի վերջո, ասողին լսող է պետք»,-ասաց նա և նշեց, որ համակարգը կառավարող օղակը հենց գլխավոր մասից  խնդիրների մեջ է, կան մարդիկ, որոնք տարաձայնություններ ունեն իրար հետ և սա բերում է այս խնդրին, երբ տեսնում ենք դաժան տեսարաններ և չենք հասկանում, թե պատասխանատվությունն ով է կրելու:
Ավելին․․․
ՀեղինակԼիաննա Թորոսյան