Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Քաղաքի շահերը ստորադասվում են կուսակցական շահերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ելք դաշինքով Երևանի ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը

– Տիկին Բախշյան, շատերն ասում են, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, անգամ կոչ են անում չքաղաքականացնել այն: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

– Ով նման կոչ է անում, նա օրենքից, քաղաքականությունից հեռու, նաև Երևանի մասին օրենքը չկարդացած մարդ է:

– Եվ ինչո՞ւ է դա իրեն ձռնտու:

– Երևանի ավագանու` քաղաքական մարմին լինելու կարևորությունն այն է, որ այնտեղ բազմակարծություն հնչի և որևէ որոշում միանշանակ չընդունվի: Այսինքն` տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, իրենց ծրագրերից ելնելով, քննարկեն, խոսեն, ասեն, պահանջեն: Ի վերջո Երևանի ավագանին, օրենքի համաձայն, վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Սրանից հետևում է, որ ավագանու յուրաքանչյուր անդամ, անկախ նրանից, թե ինքը որ քաղաքական ուժի մեջ է, պարտավոր է վերահսկել քաղաքապետի գործունեությունը:

Ա՛յ, հենց սա է, որ որոշների գլուխը չի մտնում:

– Փաստորեն ընդդիմադիր կուսակցությունների քաղաքապետի թեկնածուները` և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Զարուհի Փոստանջյանը, տնտեսական աշխատանքի փորձ չունեն: Կարո՞ղ են նրանք ղեկավարել քաղաքային տնտեսությունը, ապահովել մայրաքաղաքի բնականոն կյանքը: Սա մի քիչ չի՞ վախեցնում ձեզ:

– Երևանի ավագանին և ավագանու կողմից ընտրված քաղաքապետը քաղաքական մարմին են: Անշուշտ տնտեսություն է ղեկավարվում, բայց դրա համար նախ և առաջ կա քաղաքապետարանի աշխատակազմ: Եվ ոլորտների պատասխանատուները պետք է լինեն համապատասխան կրթություն ունեցող մարդիկ, մի բան, որը չի կարելի պահանջել ոչ քաղաքապետից, որ ավագանու անդամներից: Դա չի պարտադրում ոչ օրենքը, ոչ էլ ենթադրում է քաղաքականության տրամաբանությունը:

Ի վերջո քաղաքապետը, որպես քաղաքական ղեկավար, մշակելու և իրականացնելու է Երևանի զարգացման ծրագրերը: Եվ ցանկացած բնույթի մյուս գործողությունները բխելու են նրա կողմից վարվող ընդհանուր քաղաքականությունից:

Այո, Երևանի բյուջեն չի կարելի համարել քաղաքական, որովհետև այլ տրամաբանությամբ է ձևավորվելու, քան ձևավորվում է պետական բյուջեն: Բայց, միևնույն է, պետք է ճիշտ իրականացվի այդ բյուջեն ծախսելու քաղաքականությունը: Այ, սա՛ պետք է լինի քաղաքապետի պարտականությունը: Նրա սևեռուն միտքը` ինչպե՞ս հավաքել Երևանի բյուջեն և ինչպե՞ս այն արդյունավետ ծախսել: Եվ դրա պատասխանատվությունը դրվում է քաղաքական այն ուժի վրա, որը գալիս է քաղաքը կառավարելու:

Իսկ ձեր ասած փորձը պարտադիր պայման չէ: Ի վերջո ոչ Տարոն Մարգարյանը, ոչ էլ որևէ մեկը միանգամից չեն սովորել: Եվ սովորելը դժվար չէ:

– Իսկ ձեր ներկայացրած քաղաքական ուժը սկզբունքային ի՞նչ փոփոխություններ կառաջարկի Երևանի կառավարման համակարգում, որը կտարբերվի ներկա քաղաքապետարանի գործունեությունից: Կամ, այսպես ասեմ, ո՞րն է լինելու ձեր նոր մոտեցումը, նոր հայացքը` այդ գործին:

– Առաջինը կոռուպցիոն հնարավոր բոլոր կապերը քանդելն է: Իսկ դա որտեղի՞ց է գալիս. նոր քաղաքապետն անկախ է, այն կաշկանդված չէ ոչ վերևի, ոչ էլ իր կուսակցական պատկանելությունից եկող ճնշումներով, ինչպես հանրապետականի դեպքում է:

Մեկ հասարակ օրինակ բերեմ` գործող քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանը բազմաթիվ անգամ նկատողություն է արել Կենտրոն համայնքի ղեկավարին: Անգամ մի անգամ ասաց` ես քո աշխատանքի համար երկուսից ավել չեմ նշանակի: Բայց դրանով հանդերձ ոչինչ չի փոխվում այս համայնքում: Ինչո՞ւ. որովհետև գոյություն ունեն կուսակցական շահեր, որին ստորադասվում են քաղաքի շահերը: Եվ ամեն մեկը մնում է իր տեղում:

Մինչդեռ շատ մեծ ուշադրություն պետք է դարձվի հենց կադրային քաղաքականությանը: Եվ հանրապետական կուսակցության կրծքանշանով քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ պետք է իրենց արտոնյալ չզգան: Եվ չմտածեն, որ ինչ էլ անեն, ինչպես էլ աշխատեն, մնալու են իրենց տեղերում:

Այսինքն` կառավարման արդարացի և արդյունավետ հնարավոր բոլոր ձևերը պետք է ներդրվի մեր ուժի` Ելք–ի հաղթանակի պարագայում: Սա՛ է ամենակարևոր խնդիրը:

– Տիկին Բախշյան, դուք պատկերացնո՞ւմ եք, որ ընտրվելու դեպքում ինչ–որ մի բան ցանկանաք անել, բայց հանրապետական կուսակցությունը թույլ չտա, խոչընդոտի ձեզ:

– Ցանկացած դեպքում Ելք կա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում