Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
Socity

Մոսկվա-Բաքու գրոհը Հայաստանի դեմ սաստկանում է. Նոր հրահանգ Կրեմլից

Լավրովի Երեւան ու Բաքու կատարած այցերին հետեւեց Բաքվի զինված ներխուժումը «ՀԱՊԿ կանոնադրական տարածք», իսկ երեկվա «եղբայրական ծամածռություններից» հետո Բաքուն արդեն կրակեց եւ սպանեց հայ զինծառայողի, փորձելով առաջանալ ՀՀ խորք:

Մոսկվան սաստկացնում է ընդհանուր գրոհը իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի միջոցով: Բաքվի ներխուժումների ուղղությունները համընկնում են Հայաստանի մասնատման Լավրովի ընդլայնված պլանին: Լրագիրը հետեւողական անդրադառնում է դրան, այդ թվում՝ ծրագրի իրականացման տեխնոլոգիային: Ընտրվել է լարվածության օջախների առաջացումը եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացումը»: Օջախների շուրջ տեղակայվող հենակետերը կազմելու են Արարատից դեպի Վայոց ձոր, այնուհետեւ Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ ձգվող ռուսական ճակատային գիծը:

Սահմանազատման, կապուղիների ապաշրջափակման քողի տակ իրականացվում է արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացումը, հաղորդակցությունների ու տնտեսության վերահսկողությունը, բանակի ենթարկումը, հանրության հավաքական հոգեբանության խեղումը ներքին ռուսանպաստ ու արտաքին սանձարձակ քարոզչությամբ: Վերջին օրերին հայկական բանակում կտրուկ ավելացել է մահացու ելքով միջադեպերի քանակը, ինչն անկասկած պատահական չէ: Աղերսներ են առաջանում 1920-ի ամռանը բոլշեւիկյան ագենտուրայի հայկական բանակը կազմալուծող գործողությունների հետ:

Մոսկվան ու Բաքուն շտապում են՝ Հայաստանի շահերի շուրջ միջազգային աճող պահանջների եւ Արցախի խնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու պնդումների, եռակողմ հայտարարությունները չընդունելու ֆոնին: Այսօրվա գրոհը Շորժայի ուղղությամբ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը եւ Երեւանին առաջարկներ արեց Հյուսիս-հարավ նախագծի, մայրուղու կառուցման եւ հարավում համատեղ ծրագրերի մասին:

Հայաստանի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին զուգահեռ, ռուսական քաղաքականությունն արդարացնելու քարոզչական թեզերն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում: Եռակողմ հերթական փաստաթղթի կապակցությամբ Կրեմլի խոսնակի նյարդային «սլիվից» հետո նոր թեզ է դրվել շրջանառության մեջ, որի էությունն այն է, իբր Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները փաստի առաջ են դնում Ռուսաստանին, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի կառավարության որոշումների շրջանակում: Այսինքն, Ռուսաստանի նախագահ Պուտինը չէ, որ գրել է եռակողմ հայտարարությունները, նա չէ ճնշել ՀՀ ղեկավարությանը, կապ չունի հետպատերազմյա «կարգավորումների» հետ, ստիպված Ռուսաստանի շահերի ու իր պլանների դեմ է գնում եւ այլն, եւ այլն: Եւ սա այն դեպքում, երբ ՌԴ առաջին դեմքերն են Բաքվին երաշխավորում «ադրբեջանին» Արցախի պատկանելության անփոփոխությունը, Հայաստանի սահմանների անպաշտպանությունը եւ այլ բոնուսներ:

ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում համբերատար սպասել ՀԱՊԿ խորհրդակցություններին ու լավատես լինել, ՀՀ նախագահը միջազգային հանրությունից պահանջում է ավելի կոշտ լինել Բաքվի դեմ, Նիկոլ Փաշինյանը 100 տոկոս հայանպաստ թղթերից է խոսում: Իսկ ի՞նչն է խանգարում դիմել ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ Մինսկի խումբ: Իսկ Ռուսաստանի՞ն ինչն է խանգարում, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի հանդեպ պայմանագրային հստակ պարտավորություն ունեցող երկիր, խնդիրները տեղափոխել այդ ատյաններ, եթե չի կարողանում դիմակայել Նիկոլի ու Ալիեւի «սեպարատ» առասպելական նախաձեռնություններին: