Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել

Վանո Սիրադեղյան

Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության ու գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը: Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր՝ վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները:
Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ զբոսնող գժերի նման, հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածները: Այդ ուրվական-քաղաքների ուրվական բնակիչները ապրում են՝ որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի, եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը: Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն:

Եվ ամեն մի քաղաքականացված ստահակ, ասպարեզ գալով, իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այս մարդկանց հոգին տակնուվրա անել, ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է․․․ Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ… Այսպես՝ մի կողմից մեռնում են, մյուս կողմից՝ քոչում են ընտանիքներով:
Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:
Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին՝ հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում ու թաղում են հին մեռելների նոր գերեզմանների կողքին:
Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն: Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից շահած ճակատամարտը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել դրա հետ: Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետներից, գնդակահարել ու բանտարկել է, եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ: Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից: Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում՝ պատերազմի տարիներին:

Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից…