Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

ՀՀ-ի կարծիքը որևէ մեկին այլևս չի հետաքրքրում, մշակվում են փաստաթղթեր, որոնք դրվում են ՀՀ ղեկավարության սեղանին ստորագրվելու համար․ վերլուծաբանը՝ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ փաստաթղթի մասին

Tert.am-ը Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ զրուցել է հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի, դրանում հնաավոր վտանգների մասին։ Ըստ նրա՝ 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, և Հայաստանի կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրում։ «Հայաստանից դուրս մշակվում են փաստաթղթեր, որոնք դրվում են ՀՀ ղեկավարության սեղանին ստորագրվելու համար»,- ասում է նա։

-Պարոն Պողոսյան, այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատմանը վերաբերող աշխատանքային փաստաթղթին՝ հաստատելով, որ այն իսկապես գոյություն ունի, և եթե Ադրբեջանը համաձայնի պայմաններին, ինքը պատրաստ է ստորագրել այն։ Ըստ նրա՝ փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերից է բխում։ Ի՞նչ տպավորություն եք ստացել նրա հայտարարությունից, ի վերջո հնարավո՞ր է, որ լինի հիմա մի փաստաթութ, որը 100 տոկոսով բխի մեր շահերից, և Ադրբեջանը հանկարծ համաձայնի ստորագրել այն։

-Ես չեմ կարող մեկնաբանել աշխատանքային փաստաթուղթը, քանի որ այս պահին այն դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն մի բան ակնհայտ է. 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, և Հայաստանի կարծիքը որևէ մեկին չի հետաքրքրում։ Հայաստանից դուրս մշակվում են փաստաթղթեր, որոնք դրվում են ՀՀ ղեկավարության սեղանին ստորագրվելու համար։

-Նիկոլ Փաշինյանը, որ մշտապես հավատարմության երդումներ էր  տալիս ժողովրդին, խոսք տալիս լինել թափանցիկ, հաշվետու, Արցախյան հիմնախնդրի լուծման պարագայում համաժողովդական հանրաքվե էր պատրաստվում կազմակերպել, վերջին պատերազմի ժամանակ մեկ գիշերում բոլորից գաղտնի ստորագրեց եռակողմ՝ Արցախի 70 տոկոսը հակառակորդին հանձնող փաստաթուղթ։ Այսօր էլ, երբ խոսք է գնում արդեն ՀՀ տարածքներին սպառնացող վտանգների մասին, նա նորից չի ցանկանում հրապարակել փաստաթուղթ՝ համարելով դա «ոչ կոռեկտ» քայլ։ Ի՞նչ կարծիք ունեք նրա այդ դիրքորոշման վերաբերյալ, այս փաստաթղթի գաղտնազերծումը որքանո՞վ է կարևոր մեզ համար։

-Բացարձակապես անընդունելի է այն հագամանքը, որ վարչապետը պատրաստվում էր բոլորից գաղտնի, այդ թվում՝ ՀՀ նախագահ, արտաքին գործերի նախարարություն ու քաղաքական կուսակցություններ, ստորագրել այդ փաստաթուղթը։ Փաստորեն, եթե փաստաթղթի մի հատվածը երեկ չհրապարակվեր, մենք դրա մասին կիմանայինք միայն ստորագրումից հետո։ Միայն այս փաստը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ փաստաթուղթը պարունակում է ՀՀ կենսական շահերին սպառնացող դրույթներ։

- Այսօր արդեն թշնամու թիվը ՀՀ տարածքում՝ Սյունիքում և Գեղարքունիքում, հասել է 500-600-ի։ Ադրբեջանն իրեն բավականին համարձակ է պահում ստեղծված իրավիճակում՝ հայտարարելով, որ տարածքները իրենցն է, ՀՀ-ը պարզապես հարցը միջազգայնացնում է, երեկ անգամ բանակցություններին չէին ներկայացել և այլն։ Ըստ ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանի նպատակը կարող է լինել պատերազմ հրահրելը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ, ի՞նչ նպատակ ունի իրականում Ադրբեջանը։

-Իմ գնահատմամբ, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին ստիպել սկսել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց՝ հիմք ընդունելով նախկին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները՝ դրանով առնվազն անուղղակիորեն ստիպելով Հայաստանին ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս և լեգիտիմացնել 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքները։

- ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները, նաև մի շարք այլ երկրներ Ադրբեջանին կոչ են արել լքել ՀՀ տարածքը։ Այն, որ միջազգային գործընկերները համակարծիք են մեզ հետ այս հարցում, նշել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ դեպքում, ինչի՞ շուրջ պետք է լինեն մեր բանակցությունները մեր տարածքում հայտնված զինվորականների հետ, եթե փաստն արձանագրվում է շատերի կողմից։ Ի՞նչ պետք է ի սկզբանե անեին ՀՀ իշխանությունները։ Հիմա ի՞նչ է հնարավոր անել։

-Ի սկզբանե պետք էր անել մեկ բան՝ թույլ չտալ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին հայտնվել ՀՀ տարածքում՝ այդ թվում զինված ուժի կիրառման միջոցով։ Մինչդեռ ստեղծված պայմաններում մենք հիմքեր ենք ստեղծել, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի ցանկացած այլ հատվածում  խախտի դրանք և հետո առաջարկի բանակցել։

-Կարծես թե, անկախ ամեն ինչից, անխուսափելի է դառնում Ադրբեջանի հետ նոր սահմանների որոշման գործընթացը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում էր անվտանգության գոտի ունենալու խիստ անհրաժշտության մասին։ Ձեր տպավորությամբ՝ ինչպե՞ս կարելի է այս գործընթացից հնարավորինս շահեկան դուրս գալ, ունե՞նք ելքեր ստեղծված իրավիճակից։

-Գտնում եմ, որ նախքան Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը, ՀՀ-ն պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը 2020 թ. պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների կարգավիճակի վերաբերյալ՝ դրանք  պաշտոնապես ճանաչելով որպես Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման ցանկացած գործընթացում բացառել Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավորությունը։
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան